![]() Քիմիական ապրանքների թեստավորումը կենդանիների վրաՉվերահսկվող դաժանություն, որը գերազանցում է դրա «օգուտը» մարդու համար Վաճառքի հանելուց առաջ բոլոր քսուքները, օծանելիքը, շամպունները, լվացքի փոշիները ստուգում են ըստ մարդու մաշկն ու լորձաթաղանթները գրգռելու հատկության: Ստուգվում է նաև դրանց ընդհանուր թունավորությունը, մուտածին և քաղցկեղածին ազդեցությունը: ![]() PanARMENIAN.Net - Ստուգում են դրանք կենդանիների վրա: Թեստավորումը կենդանիների վրա սարսափելի պրակտիկա է, որն անասելի տառապանքներ է պատճառում նրանց: Կենդանիների վրա էքսպերիմենտներն անցկացվում են 4 ոլորտում. դեղերի թեստավորում` 65%, ֆունդամենտալ գիտական հետազոտություններ (այդ թվում ռազմական, բժշկական, տիեզերական և այլ)` 26%, դիմահարդարման միջոցների և կենցաղային քիմիայի միջոցների փորձարկում` 8 %, բուհերում ուսումնական պրոցեսի ընթացքում` 1 %: Սովորաբար կենդանիների վրա իրենց ապրանքը փորձարկում են այն արտադրողները, որոնք գիտեն, որ իրենց դիմահարդարման միջոցները վնասակար են, նրանք ուղղակի ցանկանում են համոզվել դրանում: Արդյունքում ամեն տարի այդպիսի փորձարկումներից մեռնում է մինչև 150 մլն կենդանի` կատուներ, շներ, մկներ, կապիկներ, խոզուկներ և այլ: Ամենատարածվածներից է Դրայզեի թեստը, որը բացահայտում է լորձաթաղանթները գրգռելու հատկությունը: Այն իրականացվում է այսպես. Ճագարը ֆիքսվում է բռնակների օգնությամբ, հետո նրա եղջերաթաղանթը պատվում է այդ նյութով, օրինակ, լվացքի փոշիով: Հետո դիտարկվում են եղջերաթաղանթի փոփոխությունները մինչև ամբողջական մեռուկացում, որը կարող է վրա հասնել մի քանի շաբաթ անց: Առնետների վրա փորձարկում են փսխումի ունակությունը` ուստի, նրանց օգտագործում են նյութի ընդհանուր թունավորության թեստավորման համար, ներարկելով այն կենդանիների ստամոքսի մեջ զոնդի օգնությամբ: Մաշկի գրգռման թեստեր են իրականացնում ցակնացած կենդանու վրա` նրանց մաշկը քերծում են կամ կտրվածք անում և տարբեր քիմիկատներ քսում այդ տեղում: Այդ փորձարկումներն անցկացվում են առանց ցավազրկման: Կենդանիների տառապանքներն այնքան ուժեղ են լինում, որ, օրինակ, ճագարները Դրայզեի թեստում կոտրում են պարանոցները` փորձելով դուրս պրծնել բռնակներից: Կենդանիների վրա արտադրանքը փորձարկող ամենադաժան ընկերությունն է համարվում Procter and Gamble-ը: Այդ ընկերության լաբորատորիաներում ամեն տարի ավելի քան 50000 կենդանի է մեռնում: Այլընտրանք Ուրեմն ինչպե՞ս վարվել: Չէ որ չի կարելի մարդկանց չստուգված քիմիական ապրանքներ վաճառել` հոգ չտանելով հետևանքների մասին: Հարկ է նշել, որ որոշ նյութեր արդեն շատ լավ հայտնի են, մշակված են համակարգչային ծրագրեր, որոնք թույլ են տալիս հաշվարկել այս կամ այն նյութի վտանգավոր լինելը կախված նրա խտությունից կամ այլ նյութերի հետ համադրումից: Վերջին շրջանում դիմահարդարման միջոցների կամ բաղադրիչների թեստավորման այլընտրանքը բավականին շատացել է: Օրինակ, դա կարելի է անել արհեստականորեն աճեցված մաշկի, բջիջների և հյուսվածքների վրա` օրինակ, վերոնշյալ Դրայզեի թեստը կարելի է անցկացնել հավկիթի թաղանթի վրա: Մասնագետները կարծում են, որ արդեն այսօր փորձերի համար օգտագործվող կենդանիների 75 %-ը կարող է փոխարինվել in-vitro, այսինքն փորձանոթում անցկացվող թեստերով: Բացի այդ, գոյություն ունի մոտ 8000 բաղադրիչ, որոնք բոլորին հայտնի են և լավ են դրսևորել իրենց, և կենդանիների վրա դրանք թեստավորելու կարիք չկա: Խնդիրը ևս մեկ ասպեկտ ունի. չնայած մարդուն առավելագույնս նման թեստավորման մոդել ընտրելու գիտնականների ձգտումներին` ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս փաստեր, որոնք վկայում են, որ կենդանիների վրա փորձարկված արտադրանքը կարող է մահացու վտանգավոր լինել մարդու համար: Օրինակ, «Տալիդոմիդ» դեղամիջոցը, որը կոչված էր նվազեցնելու տոքսիկոզի երևույթները հղիների մոտ: 1956-1957թթ. հղի կանանցից շատերը ընդունել են այդ դեղամիջոցը, արդյունքում` նրանց երեխաները ծնվել են առանց վերջույթների: Մինչդեռ առնետների ձագերը, որոնց վրա փորձարկվել էր դեղամիջոցը, ծնվում էին բոլոր թաթերով: Մինչև վերջերս ՁԻԱՀ-ի դեմ ավելի քան 100 տարբեր պատվաստանյութ է հաջողությամբ փորձարկվել կենդանիների վրա, թեև դրանք բոլորովին չեն ազդում մարդու վրա: Ասբեստը քաղցկեղ է առաջացնում մարդու մոտ, մինչդեռ առնետների համար այն անվնաս է: Կատուներն, ի տարբերություն մարդու, չեն տանում «Պարացետամոլը»` ալերգիկ երևույթներ են ի հայտ գալիս: Այդ ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Եվ այսպես, մասնագետներն ավելորդ են համարում փորձարկումները կենդանիների վրա, քանի որ իրականում դրանք չեն երաշխավորում վերջնական սպառողի անվտանգությունը: Պատճառը պարզ է` կենդանիների վրա փորձարկումների արդյունքները չեն կարող ինքնաբերաբար փոխանցվել մարդու վրա անատոմիական և հոգեբանական տարբերությունների պատճառով: Միայն այն դեպքում, երբ արտադրանքը տասնամյականեր շարունակ անվնաս է եղել մարդու օրգանիզմի համար, կարելի է խոսել նրա անվտանգության մասին: Այդ ամենն էլ ավելի է հաստատում «հանուն մարդկության բարեկեցության» կենդանիների հետ սադիստական դաժանությամբ վարվելու ընդունված կարգի անհեթեթությունը: Հետգրություն Կենդանիների վրա չփորձարկված արտադրանքն իր ֆիրմային տարբերանշանն ունի. շրջանակի մեջ առնված ճագար և Not tested for animals (չի փորձարկվել կենդանիների վրա) գրությունը: Կա նաև դիմահարդարման սպիտակ միջոցներ (մարդասիրական դիմահարդարում) և սև (թեստեր անցկացնող ընկերություններ): Բացի այդ, կա Վեգանների բրիտանական ընկերակցության «Վեգանների ծաղիկը», որը նշանակում է, որ տվյալ ապրանքը չի թեստավորվել կենդանիների վրա և չի պարունակում կենդանական ծագման բազադրիչներ: PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |