![]() Ավելի մութ չի լինումԿփոխի՞ արդյոք նոր բացահայտումը Տիեզերքի մասին մեր պատկերացումները Հոկտեմբերի 24-ին հեղինակավոր Scientific Reports հանդեսում հրապարակված գիտական հոդվածը ցնցել է գիտական հանրությանը: Հոդվածում կասկածի տակ է դրվում գլխավոր տիեզերաբանական մոդելը, որի հիման վրա գիտությունը նկարագրում է Տիեզերքի լայնամասշտաբ կառուցվածքն ու պահվածքը: Աստղագետների միջազգային խմբի հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Տիեզերքի արագացված ընդլայնում կարող է և չլինել, իսկ դա նշանակում է, որ 21-րդ դարի գլխավոր գիտական գաղտնիքներից մեկը` այսպես կոչված «մութ էներգիան», կարող է ընդամենը սխալմունքի արդյունք լինել: Դա կարող է արմատապես փոխել մեր բոլոր պատկերացումներն աշխարհի մասին: ![]() PanARMENIAN.Net - Ի՞նչ է «մութ էներգիան» և ի՞նչ բացահայտումներ կարող են արվել նոր հետազոտության արդյունքում: PanARMENIAN.Net ը պատմում է այդ մասին հասկանալի լեզվով: Ի՞նչ է «մութ էներգիան» Ամենատարօրինակ բնական երևույթներից մեկը բոլորովին վերջերս, միայն նախորդ դարավերջին է հայտնվել տիեզերաբանական մոդելներում: 1998-ին մի խումբ գիտնականներ աստղաֆիզիկոս Սոլ Փերլմութերի գլխավորությամբ սենսացիոն բացահայտում արեցին, որի համար հեղինակները 2011-ին Նոբելյան մրցանակի արժանացան ֆիզիկայի բնագավառում: Ի սկզբանե գիտնականները նպատակ ունեին պարզելու, թե որքան արագ է ընդարձակվում Տիեզերքը և երբ ընդլայնումը կփոխարինվի սեղմումով: Նախորդ դարավերջին Տիեզերքը նկարագրող մոդելները կանխատեսում էին, որ իներցիոն ընդլայնումը (որի պատճառը Մեծ պայթյունն է` Տիեզերքի հայտնվելու պահը) վաղ թե ուշ պետք է դանդաղի (տարածությունը լցնող գրավիտացիայի պատճառով) և փոխարինվի սեղմումով: Հենց այդ դանդաղման արագությունն էլ փորձում էին պարզել Փերլմութերը և մի խումբ աստղագետներ: Սոլո Փերլմութերը Դիտարկումների համար գիտնականներն ընտրել են այսպես կոչված «ստանդարտ մոմերը»` Ia տիպի գերնոր աստղերը, որոնց բացարձակ լուսարձակումն անմիջական կապի մեջ է դիտարկվող մյուս պարամետրերի հետ, ինչը թույլ է տալիս պարզել մինչև այդ աստղերն ընկած տարածությունը: Դիտարկելով այդպիսի գրեթե 60 «ստանդարտ մոմ» և հաշվարկելով մեզ բաժանող տարածությունը, խումբը պարզել է, որ հեռավոր «մոմերն» ավելի խավար են, քան կանխատեսում է հավասարաչափ ընդլայնվող Տիեզերքի մոդելը: Մոդելավորումը թույլ է տվել հասկանալ, որ Տիեզերքի ընդարձակումը ոչ միայն չի դանդաղում, այլ շարունակվում է, այն էլ արագացումով: Iaտիպի գերնոր աստղ Բացատրելու համար տիեզերքի այդքան տարօրինակ պահվածքը` շրջանառության մեջ դրվեց «մութ էներգիա» հասկացությունը, որը մատերիայի խորհրդավոր ձև է, որը լցնում է ամբողջ տարածությունը և ստիպում է Տիեզերքին ընդլայնվել արագացումով: Հետագա դիտարկումները միայն հիմնավորեցին այդ մոդելն ու ապացուցեցին «մութ էներգիայի» գոյությունը` պարզվեց, որ Տիեզերքը 68,3 %-ով հենց դրանից է բաղկացած: Հսկայական թվով հիպոթեզներ առաջ քաշվեցին, որոնք բացատրում են խորհրդավոր սուբստանցիայի էությունը` տարածության էներգիայից մինչև ֆիզիկական վակուումի հատկություն: Սակայն, մինչ օրս ոչ մի, նույնիսկ ամենաճշգրիտ, էքսպերիմենտը չի բացահայտել «մութ էներգիայի» բացահայտ առկայությունը: Դա համարվում է ֆունդամենտալ գիտության գլխավոր խնդիրներից մեկը: Ի՞նչ պարզեց նոր էքսպերիմենտը Հոկտեմբերի 24-ին հրատարակված հոդվածը կասկածի տակ է դնում «մութ էներգիայի» առկայության փաստը: Դանիացի, իտալացի և բրիտանացի աստղագետներն ուսումնասիրել են Տիեզերքի ընդլայնման արագությունը «ստանդարտ մոմերի» ամենախոշոր խմբի` Iа տիպի գերնոր աստղերի օրինակով: Այս անգամ 60 աստղի փոխարեն նրանք հետևել են 740 բռնկման: Հեղինակների հավաքած տվյալները մատնանշում են, որ Տիեզերքի արագության ընդլայնումը կարող է այդչափ արտահայտված չլինել, ինչպես ցույց են տվել Նոբելյան մրցանակի դափնեկիրները 1998-ին: Ավելին, նոր տվյալները վիճակագրորեն համահունչ են նաև արագության զրոյական նշանակությանը, որը չի պահանջում «մութ էներգիա» եզրույթի ներմուծում: Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել Ժամանակակից ստանդարտ տիեզերաբանական մոդելը (Lambda-Cold Dark Matter), որը նկարագրում է Տիեզերքի լայնածավալ կառուցվածքն ու պահվածքը, հիմնված է նաև «մութ էներգիայի» առկայության փաստի վրա: Հենց այն է առավել հստակ նկարագրում աշխարհի էվոլյուցիան, կանխատեսում Տիեզերքի բոլոր դիտարկումների արդյունքներն ու հետագա ճակատագիրը: «Մութ էներգիայի» բացառումը կստիպի վերանայել հիմնարար տիեզերաբանական մոդելներից մեկը: Հետագա ազդեցությունը Միայն մեկ հետազոտությունը, որքան էլ լայնածավալ լինի հետազոտված նյութը, չի կարող ապացուցել «մութ էներգիայի» բացակայությունը, սակայն կարող է նոր հետազոտությունների խթան դառնալ: Արագացված ընդլայնման առկայությունը ապացուցվել է ոչ միայն «ստանդարտ մոմերի» դիտարկումներով: Ռելիկտային (մնացորդային) ճառագայթումը, գրավիտացիոն լինզավորումը, Մեծ պայթյունի նուկլեասինթեզը ևս վկայում են, որ գոյություն ունի «մութ էներգիա»: Այս հարցում վերջակետ կդրվի ոչ միայն այլ հետազոտությունների արդյունքների հիման վրա, այլ նաև նոր սերնդի աստղադիտակների շահագործմամբ: Арман Гаспарян / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |