![]() Թրոլինգ և խորտիկներՈվ է «Պուտինի խոհարարն» ու ինչ է անում ռուսական ռազմակայանում Ռուսաստանում իր ընդդիմադիր հայացքներով հայտնի, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, իրավաբան Ալեքսեյ Նավալնին հայտարարել է կարտելի գոյության մասին, որը ստեղծել է որպես «Պուտինի խոհարար» հայտնի Եվգենի Պրիգոժինը: PanARMENIAN.Net-ը սեղմ ներկայացնում է Պրիգոժինի գործունեության և մեքենայությունների հիմնական ուղղությունները, որոնք հայտնի են Նավալնու հետաքննությունից: ![]() PanARMENIAN.Net - Ով է Եվգենի Պրիգոժինը Պրիգոժինը հայտնի ռուս գործարար է, ՌԴ կառավարության շեֆ-խոհարարը: Նա մի քանի ռեստորանների սեփականատեր է, սպասարկում է նաև Սպիտակ տունն ու Կրեմլը: Բացի խոհարարական գործունեությունից, Պրիգոժինի հետ է կապված այսպես կոչված «թրոլերի ֆաբրիկայի» գործունեությունը՝ մի կազմակերպության, որը համացանցում տարածում է իշխանությանը և Պուտինին գովաբանող մեկնաբանություններ և բոթերի ու սփամի գրոհներ է կազմակերպում ընդդիմադիր ԶԼՄ-ների և բլոգերի դեմ: Ինչ է ասում Նավալնին Մայիսի 19-ին ռուս ընդդիմադիր գործիչը նոր հետաքննության արդյունքներն է հրապարակել, որոնք վերաբերում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած անձանց: «Որպես «Պուտինի խոհարար» հայտնի Եվգենի Պրիգոժինը կարտել է ստեղծել, որի միջոցով, հանցավոր պայմանավորվածության գալով ՌԴ ՊՆ պաշտոնյաների հետ, յուրացրել է պաշտպանության ոլորտի համար հատկացվող պետական գումարները»,-գրել է Նավալնին տեսանյութի նկարագրության մեջ: Ըստ նրա, «Պուտինի խոհարարը» ընդհանուր առմամբ յուրացրել է 23 մլրդ ռուբլի, ինչը ռեկորդային գումար է, որի առնվազն մեկ երրորդը, գողացվել է: Իսկ ընդհանրապես, Պրիգոժինի կառույցներով ավելի քան 180 մլրդ ռուբլի է անցել: Ինչում են մեղադրում Պրիգոժինին Ըստ Նավալնու, Պրիգոժինն է կազմակերպել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան Լյուբով Սոբոլի ամուսնու դեմ հարձակումը: Սոբոլն է հիմնադրամի մեկ այլ իրավաբան Վալերի Զոլոտուխինի հետ հայտնաբերել Պրիգոժինի մեքենայությունները: Դեռ 2016-ին Նավալնին Պրիգոժինի մասին ասել էր թե նա «երկու անգամ դատված հանցագործ է, որը դարձել է միլիարդատեր և ՌԴ ամենամեծ պետական կապալառուներից մեկը: Նա գումար է ստանում զինվորականների ավանների սպասարկման և ռազմական ոլորտում նոր շինարարության համար: «Հաջողության պատճառը պարզ է՝ նա Պուտինի խոհարարն է: 2001-ին նա անձամբ է սպասարկել Պուտինին ռեստորանում և դուր է եկել նրան», -հայտարարում է Նավալնին: Ինչ է կորցրել «Պուտինի խոհարարը» Երևանի ռուսական ռազմակայանում Ըստ ընդդիմադիր գործչի կայքում հրապարակված փաստաթղթի, Պրիգոժինի ընկերությունները բաժանմունքներ և գրասենյակներ ունեն փակ տարածքներում՝ ՌԴ ՊՆ զորամասերում: Այդ թվում Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասում, մասնավորապես Երևանում տեղակայված «Էրեբունի» ավիաբազայում, որտեղ գործում է «ԱՍՊ» ՍՊԸ-ն, որն էլ հաղթել էր տարածքի սպասարկման համար աճուրդում: Ինչ են ակնկալում Դաշնային հակամենաշնորհային ծառայությունից Մայիսի 22-ին Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը պետք է որոշում կայացնի կարտելի գործով: Պրիգոժինին մեղադրանք է առաջադրվել կարտել ստեղծելու և 8 մլրդ դոլար պետական բյուջեից յուրացնելու համար: Նավալնին մտավախություն ունի, որ գերատեսչությունը ճնշում չի գործադրի ՌԴ նախագահի մերձավոր շրջապատին հարող մարդու վրա և հնարավորինս կմեղմացնի գործը՝ նվազագույն տուգանքներ սահմանելով կամ կարճելով գործը: Երևանում տեղակայված 3624-րդ ավիաբազան 102-րդ ռուսական ռազմակայանի մաս է կազմում: Ռազմակայանը տեղակայված է ՀՀ-ում 1994թ. պայմանագրի հիման վրա, որը 2010-ին երկարացվեց 25 տարով՝ մինչև 2044թ.: ![]() ![]() Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել ![]() ![]() ![]() Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը ![]() Էլ չենք տեսնի Արցախում ![]() Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |