![]() Պետսահման չճանաչող կենդանինՀայաստանի 9 ընձառյուծն ու դրանց մշտական միգրացիան 2005 թվականին Հայաստանի հարավում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տեսախցիկը կովկասյան ընձառյուծ է արձանագրում է, ինչը, տասնամյակների ընդմիջումից հետո, Հայաստանում կենդանատեսակի առկայության առաջին ապացույցն էր: ![]() PanARMENIAN.Net - ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության՝ վտանգված կենդանիների ցանկում ընդգրկված պարսկական կամ կովկասյան ընձառյուծը Հայկական լեռնաշխարհում ապրել է դարեր շարունակ, սակայն նախորդ դարից ի վեր, կենդանատեսակի առկայության մասին որևէ փաստ չկար: Հիմնադրամի՝ «Ընձառյուծի պահպանության» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց, որ վերջին 10 տարվա ընթացքում հաջողվել է կովկասյան 9 ընձառյուծ է արձանագրել: «Յուրաքանչյուր ընձառյուծի նախշերը եզակի են, այնպես ինչպես մարդկանց մատնահետքերը, սա մեզ հնարավորություն է տալիս տարբերակել կենդանիներին»,-ասում է Արսեն Գասպարյանը: Հայաստանի ամբողջ հարավում տեղադրված ավելի քան 100 տեսախցիկն առավել հաճախ արձանագրել են երկու ընձառյուծի: Նրանց հիմնադրամում անուններ են տվել՝ արու Արազը և էգ Եվան. զույգը վերջերս երեք ձագ է ունեցել: Տեսախցիկներն արձանագրել են նաև ոտքը վնասած երեք ընձառյուծի: Հիմնադրամում կարծում են, որ կենդանիների վերջույթները վնասվել են ականների պայթյուններից՝ Նախիջևանի հետ սահմանը հատելիս կամ որսագողերի թակարդներից: Կովկասյան ընձառյուծը պետական սահաման չի ճանաչում «Կովկասյան ընձառյուծը բնակվում է Խոսրովի արգելոցից մինչև Նախիջևանի և Իրանի հետ սահման: Նա հաճախ է անցնում հարևան երկրներ: «Կենդանիները մշտական շարժման մեջ են, նրանք հաղթահարում են մինչև 30.000 հա տարածք և փնտրում են ավելի լավ ապրելավայր»,-ասում է Արսեն Գասպարյանը: Ընձառյուծների հիմնական ապրելավայրը Իրանն է, Հայաստան գալիս են հենց այստեղից: Ծրագրի համակարգողի խոսքով՝ Իրանում նույնպես կենդանատեսակը վտանգված է. 500-800 ընձառյուծ է հաշվվում: 2017-ի հոկտեմբերին, ՄԱԿ-ի «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների կոնվենցիայով» կովկասյան ընձառյուծը ներառվել է միգրացիա կատարող վտանգված կենդանիների ցանկում: Ընձառյուծի պահպանության համար հարկավոր են մեծ տարածքներ ՀՀ բնապահպանության նախարարության և հիմնադրամի համագործակցությամբ՝ 2009 թվականին կովկասյան ընձառյուծի պահպանության համար ստեղծվում է չորս տարածք՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը, «Խուստուփ» ու «Զանգեզուր» պետական արգելոցները և «Արևիկ» ազգային պարկը, որոնք միասին կազմում են մոտ 70.000 հա: «Կենդանին լքում է իր ապրելավայրը մի քանի պատճառով. նախ՝ դրա տարածքում կարող է մեկ այլ ընձառյուծ հայտնվել, որի հետ կամ բախման մեջ է մտնում, կամ հեռանում է այնպիսի վայր, որտեղ չկա «մրցակցություն»,-ասում է Արսեն Գասպարյանը: Հայաստանից հեռանում են փոքր տարածությունների պատճառով, երբ կենսաբազմազանության հաշվին ընդլայնվում է հանքարդյունաբերությունը: «Ընձառյուծի պահպանությունը համալիր գործողություններ է պահանջում, և եթե դրա ապրելավայրում քիչ են կամ բացակայում են կեր հանդիսացող կենդանատեսակները՝ բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, այծյամը և այլն, կենդանին կհեռանա: Ուստի անհրաժեշտ է մտածել նաև վերոնշյալ կենդանատեսակների պահպանության մասին»,- ասում է Գասպարյանը: Ծրագրի շրջանակներում հինգ համայնքն ընդգրկող խնամակալների ցանց է ստեղծվել, որի շրջանակներում համայնքների մի քանի բնակիչ մշտադիտարկում են անցկացնում՝ ուսումնասիրում կենդանու հետքերը և այլն: Իսկ հայկական Arloopa հավելվածը թույլ է տալիս տեսնել վիրտուալ ընձառյուծին: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |