![]() Որքան արժե «հայկական ուղեղը»ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հրապարակել է «Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն» զեկույցը, որն ամփոփում է 2017 թվականին ՏՏ-ոլորտի գրանցված հիմնական ցուցանիշները: PanARMENIAN.Net - ը ներկայացնում է զեկույցի կարևորագույն ցուցանիշները: ![]() PanARMENIAN.Net - Աշխատատեղեր Հայաստանում 2017 թվականին ակտիվ գործող ՏՏ ընկերությունների թիվը հասել է գրեթե 650-ի, իսկ նորաստեղծների հետ միասին՝ ավելի քան 800-ի: 2015-ին ՀՀ-ում ՏՏ ընկերությունները 450-ն էին։ Ընկերությունների մեծ մասը տեղակայված է Երևանում (մոտ 80%-ը): Տեղական ընկերությունների մասնաբաժինը նշված 650 ընկերությունների մեջ կազմում է 69%: Ընդհանուր առմամբ, ոլորտում ներգրավված աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի անդամների թիվը հասնում է մոտ 17.700-ի: Եկամուտներ 2016-2017 թվականներին «Ծրագրային ապահովում և ծառայություններ» սեգմենտը և «Ինտերնետ ծառայությունների պրովայդեր» սեգմենտն ընդգրկող ոլորտի ընդհանուր եկամուտը հասել է $765,1 մլն-ի, ինչը 36,8%-ով ավելի է 2015-ի ցուցանիշից: Միայն ծրագրավորման ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ $612,7 մլն։ Ընդհանուր առմամբ 2010-2017-ին ոլորտում գրանցվել է մոտ 30% միջին տարեկան աճ: ՏՀՏ ոլորտում ներգրավված մասնագետներն աշխատում են տարեկան միջինը $40․100 արտադրողականությամբ։ Տեղական ընկերություններում ներգրավված ծրագրավորողների արտադրողականությունը կազմում է մոտ $30.500, օտարերկրյա ընկերությունների աշխատողների արտարդողականությունը մոտ $49700 է, ինչը 25%-ով ավելիի է 2015-ի ցուցանիշից: 2017 թվականին ոլորտի արտահանման ծավալները աճել են 57,8%-ով ՝ 2015-ի $214,4 մլն-ից 2017-ին հասնելով 338,5 մլն-ի: Հիմնական ծավալը՝ մոտ 36,4%-ը, ուղղվում է ԱՄՆ և Կանադա, 28,4%-ը` Եվրոպա, իսկ 15,4%-ը` Ռուսաստան ու ԱՊՀ երկրներ: Այլ երկրների շարքում հայկական ծառայությունների նկատմամբ ամենամեծ պահանջարկը ներկայացնում են ասիական երկրները և Ավստրալիան: Համեմատության համար՝ հանքահումքային արտադրանք 2017-ին, ԱՎԾ տվյալներով, արտահանվել է $692 մլն-ի, պատրաստի սնունդ՝ $531 մլն-ի։ ՏՏ-ն արտահանման ցուցանիշով, այսպիսով, հայկական տնտեսության երրորդ ոլորտն է։ Նանե Մանասյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները ![]() ![]() ![]() Խաղային ամառ ![]() Վերջին սլոուփոքը ![]() Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |