![]() 2018-ի անսպասելի լուրերըԴրանք 1 տարի կոմայում եղած հային արթնանալուց հետո նորից կոմայի մեջ կգցեին 2018-ի թվականի ապրիլին և դրան հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի հանրային կյանքում տեղի ունեցած զարգացումների մասին անգամ ամենապայծառ երևակայություն ունեցողները չէին կարող պատկերացնել: Ամփոփելով բեկումներով և շրջադարձերով լի 2018 թվականը՝ PanARMENIAN.Net - ն առանձնացրել է այն լուրերը, որոնք ընթերցելիս մեկ տարի առաջ կոմայի մեջ ընկած և 2018 թվականի դեկտեմբերի 26-ին արթնացած հայը կրկին կհայտնվեր կոմայի մեջ: ![]() PanARMENIAN.Net - 1. Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվելուց մեկ շաբաթ անց հրաժարական է տվել: 2. Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ: 3. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է Մարտի 1-ի գործով: 4. ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում չի անցել Ազգային ժողով: 5. Գալուստ Սահակյանն այլևս խորհրդարանի պատգամավոր չէ: 6. «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներն ազատ են արձակվել: 7. «Կարգին» Հայկոն Երևանի քաղաքապետ է ընտրվել: 8. Ընդդիմադիր գործիչ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է «Մերժի՛ր Նիկոլին» շարժման մեկնարկի մասին: 9. Պրահայում իրավապահները հայտնաբերել են գվատեմալական անձնագրով Ֆրանկլին Գոնսալեսին, որը պարզվում է՝ Սերժ Սարգսյանի հետախուզվող եղբորորդի Նարեկ Սարգսյանն է: 10. Մանվել Գրիգորյանի դեմ քրգործ է հարուցվել Ապրիլյան պատերազմի օգնությունը յուրացնելու համար: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |