![]() Դեղարտադրողին վալիդոլ տվեքԱրևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Չափազանցություն չէ, երբ տնտեսագետներն ասում են, որ պատերազմն ու պատժամիջոցներն այս կամ այն կերպ ազդում են բոլոր ոլորտների վրա: Ռուսական տնտեսության կորացած մեջքն էլ սովորաբար նշանակում է, որ հայկական շուկայում ևս տհաճ անակնկալներ են սպասվում: ![]() PanARMENIAN.Net - Պատժամիջոցներ սահմանելիս Արևմուտքը հայտարարեց, որ հակառուսական փաթեթները չեն վերաբերում հումանիտար նշանակություն ունեցող ոլորտներին, օրինակ՝ դեղարտադրությանը: Հիմա պարզվում է, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Ռուսական դեղատներում երկար հերթեր են: Լոգիստիկ խնդիրների և խափանումների պատճառով Ռուսաստանում դեղամիջոց արտադրողները փաստի առաջ են կանգնել: Ներկրվող հումքը կա՛մ տեղ չի հասնում, կա՛մ էլ ուշացնումներով է հասնում: Եվրոպական որոշ ընկերություններ առհասարակ դադարեցրել են մատակարարումը: Ռուսաստան ներկրվող հումքի մոտ 20 տոկոսն է բերվում Եվրոպայից: 80 տոկոսը բաժին է ընկնում Հնդկաստանին և Չինաստանին, բայց այստեղ ևս խնդիրներ կան՝ փոխվել են գործակցության պայմանները, լոգիստիկ շղթան է բարդացել, ուշացումները անխուսափելի են դարձել: Ռուս արտադրողների համար ասիական շուկան կարող է հարմար այլընտրանք դառնալ, բայց այս փուլում սա ևս իրատեսական չէ: Դեղագործությամբ զբաղվող ընկերությունները հայտնում են, որ իրենց ունեցած պաշարները կբավականացնեն մինչև կես տարի, բայց խուճապային գնումները կարող են կրկնակի կրճատել այս ժամանակը: Արտադրողներն ահազանգում են, որ վերջին օրերին ներմուծվող հումքը թանկացել է շուրջ 30 տոկոսով: Տեխնիկական խնդիրներին զուգահեռ այս իրավիճակում կրակի վրա յուղ է լցնում ռուբլու փոխարժեքի անկումը: Դեղագործական ընկերություններն արդեն բաց տեքստով ասում են, որ այս թանկացումները կազդեն նաև դեղամիջոցների գների վրա, որովհետև ռուսական դեղամիջոցների 80 տոկոսից ավելին ներմուծվող հումքից է պատրաստվում: Միայն 2021-ին Ռուսաստան է ներմուծվել ընդհանուր 195 միլիարդ ռուբլի արժողությամբ շուրջ 16 հազար տոննա դեղագործական հումք: Վերջին օրերին ռուսները մեծ քանակությամբ կենսական անհրաժեշտության դեղորայք են գնում, դեղագործներն էլ հիշեցնում են դեղերի պիտանելիության ժամկետի մասին և հորդորում խուճապային գնումներ չանել: Ճգնաժամային այս իրավիճակի պատճառով լուրջ խնդիրներ կան նաև բժշկական պարագաներ և սարքավորումներ ներմուծելու հարցում: Բժշկական ծառայությունների արժեքի ամենաակտիվ աճը սպասում են ստացիոնար հատվածում, որն ամենամեծ կախումն ունի ներմուծումներից՝ բժշկական գործիքներ, նյութեր, իմպլանտներ: Ոլորտի մասնագետներն այս խնդիրների մեջ նաև հնարավորություններ են փորձում գտնել: Օրինակ ասում են, որ պատժամիջոցները կխթանեն այլ երկրների, մասնավորապես Չինաստանի հետ բժշկական սարքավորումների մատակարարման ոլորտում համագործակցության ընդլայնմանը: Պատժամիջոցների պատճառով ծառայությունների կրճատում են կանխատեսում նաև ատամնաբուժարանները: Ատամնաբույժերը ահազանգում են, որ հատկապես թանկարժեք տեխնոլոգիաների վրա հիմնված ատամնաբուժական ծառայությունները կարող են անհասանելի դառնալ և ոլորտի զարգացումը վտանգի տակ է: Որոշ ատամնաբուժարաններ իրենց ծառայություններն արդեն թանկացրել են 10-15 տոկոսով: Ռուսաստանում ատամնաբուժական տարբեր նյութեր, գործիքներ և սարքավորումներ ամբողջությամբ արտասահմանից են ներմուծվում և եթե նույնիսկ ռուսական ընկերությունները հայրենական արտադրություն սկսեն, այդ սարքավորումները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար որոշ բաղադրիչներ պետք է ներմուծվեն: Դեղագործական և բժշական ոլորտներում այս տատանումներն անհետևանք չեն մնա նաև Հայաստանի համար: Լոգիստիկ շղթան խափանված է, կայուն մատակարարումները՝ հարցականի տակ, ներմուծվող ապրանքը՝ թանկանալու իրական ռիսկի տակ: Սա վերաբերում է թե՛ բժշկական սարքավորումների, թե՛ դեղորայքի ներմուծմանը: Հայաստանը դեղորայքի 85 տոկոսը արտասաhմանից է ներմուծում, Ռուսաստանը հիմնական մատակարարներից է: Ռուսական շուկայում սահմանափակ պաշարները, ներմուծման արգելքներն ու լոգիստիկ խնդիրները նշանակում են, որ Հայաստան ներկրվող դեղորայքը ոչ միայն կարող է թանկանալ, այլև կարող է էականորեն կրճատվել: Հումքի ներմուծման խնդիրը, հետևաբար նաև գնաճը ևս հնարավոր ռիսկերի ցանկում են: Այս համատեքստում քննարկվում է, թե ինչպես հայ դեղարտադրողները կարող են ճգնաժամային վիճակն օգտագործել որպես հնարավորությունների պատուհան: Հայաստանի միջազգային դեղարտադրողների ասոցիացիայի նախագահի խոսքով Հայաստանում հումքի արտադրությունն այնպիսի ծավալների չէ, որ կարողանա փոխարինել միջազգային կազմակերպություններին, փոխարենը մեր երկիրը կարող է մատակարարման համար կապող օղակ դառնալ: ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ ![]() ![]() ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() Վարորդներին ԳԱԶազացրին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |