![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է ԵվրոպայինԱմենազգայուն՝ գազի գործոնով Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի Քարվաճառում և Բերձորում կա 9-10 հազար մեգավատ էլեկտրաէնեգրիայի պոտենցիալ, հայտարարում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ բացատրելով, որ Արցախի տարածքների էլեկտրաէներգիան կարող են օգտագործել Ադրբեջանի ներքին պահանջարկը բավարարելու համար, ինչի արդյունքում կխնայեն գազը, որն էլ կարտահանեն Եվրոպա։ Այսպես, փաստացի, փորձում է էներգետիկ ճգնաժամում հայտնված Եվրոպային համոզել, թե Հայաստանի տարածքով թուրքական միջանցքը պետք է նաև եվրոպացիներին: ![]() PanARMENIAN.Net - «Մենք ծրագրում ենք էլեկտրականություն արտահանել Եվրոպա և դրա համար ուզում ենք սկսել Զանգեզուրի միջանցքի գործարկումը: Այն կարող է արտահանման կարևոր ուղի դառնալ ոչ միայն բեռների, այլև էլեկտրաէներգիայի համար», – ասել է Ալիևը։ Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահը ստիպված է եվրոպացիներին վստահեցնել, թե իր երկիրն ունի գազի այն հսկայական պաշարը, որն ակնկալում են իրենից։ Որովհետև, ինչպես պարզվում է, այս պահին կան արտահանման խնդիրներ։ Նրա նշած տվյալով՝ 2021-ին Ադրբեջանն արտահանել է 22 մլրդ խ/մ գազ, այս տարեվերջին արտահանված գազի ծավալը 2 միլիարդով ավելի կլինի: Ալիևը վստահեցնում է, թե կարող է ավելին․ «Մեր գազային պոտենցիալը չի սահմանափակվում միայն Շահդենիզ հանքավայրով: Շատ հեռանկարային այլ հանքավայրեր էլ ունենք: Եկող տարի դրանցից մի քանիսում կսկսենք արդյունահանումը»: «Հատկապես հիմա, երբ ադրբեջանական գազի պահանջարկը հսկայական է, ինչպես երբեք, մենք հաշվի ենք առնում դա և փորձում ենք աջակցել այն երկրներին, որոնք տարբեր պատճառներով բախվել են դժվարությունների», – ասել է Ալիևը։ Խուսափելով ուղիղ նշել՝ նա ակնարկել է, որ ծրագրում է վերցնել Ռուսաստանի տեղը գազային շուկայում, երբ Ուկրաինայում պատերազմի պատճառով Եվրոպան փորձում է հրաժարվել ռուսական գազից՝ նայելով Ադրբեջանին: Այստեղ սկսվում են բայցերը: Ալիևը հայտարարում է, թե ադրբեջանական գազին նայող եվրոպացիները պետք է հասկանան, որ 1 տարում հնարավոր չէ այդ հսկայական ծավալով գազն արդյունահանել ու հասցնել նրանց․ «Դրա համար մեզ պետք են պայմանագրեր, պետք է արագ բանակցություններ սկսենք, պետք է ընդլայնենք մեր ենթակառուցվածքները, ինչը ծրագրում էինք անել առաջիկա տարիների ընթացքում»: Այնպես որ, Ադրբեջանի նախագահը պահը հարմար է համարում փող պահանջելու համար՝ հայտարարելով, որ Ադրբեջանը միայնակ չի կարողանա կառուցել՝ գազի անհրաժեշտ ծավալը Եվրոպա հասցնելու ենթակառուցվածքները, պետք են հսկայական ներդրումներ: Անի Ավետյան ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |