![]() Պրոսպեկտից 46 անգամ երկարԻնչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Պատկերացրեք ապագայի քաղաք, որն իրենից ներկայացնում է ծովափնյա հատվածով, անապատով ու լեռներով ձգվող երկու ահռելի զուգահեռ շինություն՝ յուրաքանչյուրը 120 կիլոմետր երկարությամբ ու մոտ 500 մետր բարձրությամբ: ![]() PanARMENIAN.Net - Ու սա ֆուտուրիստիկ ֆիլմի դեկորացիա չէ, այլ իրական նախագիծ, որը պլանավորում են կյանքի կոչել Սաուդյան Արաբիայում՝ նավթային տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու այն առաջադեմ տեխնոլոգիաների վրա հիմնելու ծրագրի շրջանակներում: PanARMENIAN.Net ը պատմում է Neom մեգանախագծի ամենահետաքրքիր մասի՝ «Հայելային գիծ» քաղաքի մասին: 2017թ-ի աշնանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամմեդ իբն Սալմանը հայտարարեց Neom մեգանախագծի մեկնարկի մասին, որի կենտրոնական նպատակը երկրի՝ նավթի արդյունահանումից կախված տնտեսության դիվերսիֆիկացումն էր՝ վերածելով Սաուդյան Արաբիան 21-րդ դարի երկրի, որի տնտեսությունը պետք է կենտրոնացած լինի առաջավոր տեխնոլոգիաների ու ոլորտների, ինչպես նաև օտարերկրյա լայն ներդրումների հնարավորությունների ստեղծման վրա: Neom-ի շրջանակներում ավելի քան 26000 քառակուսի կմ տարածքում պլանավորվում է կառուցել «ապագայի քաղաք», որը, ըստ արքայազնի, «կախված չի լինելու գործող պետական համակարգից, ունենալու է սեփական հարկային ու աշխատանքային օրենսդրությունն ու դատական համակարգը»: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Մուհամմեդ իբն Սալմանը պահանջել էր կառուցել նույնքան գրանդիոզ բան, ինչպիսիք եգիպտական բուրգերն են. ու Neom-ի ամենահետաքրքիր մասի՝ «Հայելային գիծ» անունը ստացած քաղաք-երկնաքերի մասին մանրամասները հայտնի են դարձել լրագրողներին: «Հայելային գիծը» դառնալու է աշխարհի խոշորագույն շինությունը: Այն բաղկացած է լինելու երկու զուգահեռ հայելապատ շենքերից՝ յուրաքանչյուրը 120 կմ երկարությամբ ու մոտ 500 մետր բարձրությամբ: Շենքերը կապված են լինելու միմյանց հետ բազմաթիվ անցումներով, լինելու են ամբողջությամբ ածխածնային-չեզոք, այսինքն՝ այստեղ չեն լինելու ավտոմեքենաներ, իսկ էլեկտրականությունը ստացվելու է վերականգնվող աղբյուրներից: Մյուս հետաքրքիր մանրամասներից է կառույցի միջով անցնող արագընթաց գնացքը, որը շենքի մի ծայրից մյուսը պետք է հասնի 20 րոպեում, ինչպես նաև՝ 300 մետր բարձրության վրա տեղակայվելիք մարզադաշտն ու ծովափնյա հատվածում զբոսանավերի համար նախատեսված նավահանգիստը: Շենքերը ներառելու են նաև ուղղահայաց ֆերմաներ, որոնք սննդով կապահովեն «Հայելային գծի» 5-9 մլն բնակիչներին: Ըստ Մուհամմեդ իբն Սալմանի՝ ուղղահայաց բազմահարկ քաղաքային համայնքները մարտահրավեր են նետելու ավանդական, հորիզոնական քաղաքներին, ու «Հայելային գծի» դիզայնը մարմնավորում է այն, թե ինչպիսին են լինելու ապագայի քաղաքային համայնքները՝ էկոլոգիական, ազատ ճանապարհներից, ավտոմեքենաներից ու արտանետումներից: Neom-ի կառուցումը գնահատվում է $500 մլրդ, ծրագրի առաջին փուլը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է $300 մլրդ: Գումարի մոտ կեսը կծածկի թագավորության բարեկեցության սուվերեն հիմնադրամը, մնացածի համար Սաուդյան Արաբիայի իշխանությունները պլանավորում են ներգրավել օտարերկրյա ներդրումներ: 2024-ին պլանավորվում է Neom-ի բաժնետոմսերի առաջնային տեղակայում թագավորության ֆոնդային բորսայում, ինչը, ըստ սպասվածի, կբերի մոտ $250 մլրդ ներդրումներ, իսկ 2030-ին՝ ևս $1 տրլն 250 մլրդ: Հենց այդ ժամանակ էլ ավարտվելու է «Հայելային գծի» նախագծումը, իսկ շինարարությունը կարող է տևել 50 տարի: Արման Գասպարյան ![]() ![]() Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Ամենազգայուն՝ գազի գործոնով ![]() ![]() ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |