![]() Իրան–Ադրբեջան առճակատումը վտանգավոր թափ է հավաքումԻրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Թեև Իրանի և Ադրբեջանի առաջնորդները հայտարարում են, որ հարաբերություններում սկանդալ չկա, ավելի ցածր օղակներում տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ հիմա իրանաադրբեջանական առճակատման ամենալարված և վտանգավոր փուլերից մեկն է։ ![]() PanARMENIAN.Net - Իրանի և Ադրբեջանի միջև նախիջևանյան առճակատումը նոր և վտանգավոր թափ է հավաքում: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սկսել է որոնել այն անձանց, որոնք կանգնած են տարածվող աղմկահարույց հայտարարության հետևում: Ամեն ինչ սկսվեց, երբ իրանական SAHAR հեռուստաալիքը եթերում պատմեց Իրանի նախիջևանյան ժողովրդային շարժում կոչվող կազմակերպության հայտարարության մասին: Այն դիմում է Իրանի իշխանություններին՝ հորդորելով վերցնել Նախիջևանն Ադրբեջանի ձեռքից, զորք տեղակայել այնտեղ և վռնդել Ալիևին, որը տանջանքների է ենթարկում Նախիջևանի ժողովրդին: «Այս շարժումը Իրանից օգնություն է խնդրում՝ հայտնելով, որ Նախիջևանի ժողովուրդը ցանկանում է ինքնակամ անցնել Իրանի իշխանության տակ», – նշել է հեռուստաալիքը: Սա հայտարարություն է, որի ծագումն անհայտ է, և այն առաջին հայացքից Իրանի օգտին է: Մյուս կողմից, Բաքվում կարող են օգտագործել այն որպես պատրվակ՝ առնվազն Ադրբեջանի իրանամետ շրջանակներին ճնշելու համար և ավելին՝ մեղադրելու Իրանին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնալու մեջ: Իրանա-ադրբեջանական հարաբերություններում Նախիջևանը լարվածության միայն մեկ շերտն է: Դրանից բացի Թեհրանը հայտարարեց, որ երկու շաբաթ առաջ Շիրազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի զոհ դարձավ 15 մարդ, կազմակերպել է և կոորդինացրել Ադրբեջանի քաղաքացի: «Այդ անձն է ինքն իրեն ներկայացրել որպես հարձակման կոորդինատոր՝ նշելով, որ կապեր ունի «Իսլամական պետության» Աֆղանստանի թևի հետ», – նշված է Իրանի հետախուզության նախարարության հայտարարության մեջ: Իրանի հետախուզության նախարարության տեքստում նշվում է, որ ադրբեջանցին ձերբակալված է, 26 ձերբակալվածի մեջ կան այլ ադրբեջանցիներ և ձերբակալվածների մեծ մասին բռնել են դեպի Ադրբեջանի սահման փախչելիս: Ադրբեջանն էլ աղաղակում է, թե բացահայտել է անօրինական զինված խմբավորում, որը գործում է Ադրբեջանում՝ Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողությամբ: «Իրանի հատուկ ծառայություններն Ադրբեջանի քաղաքացիներին գաղտնի ներգրավում են ռազմական վարժանքների մեջ, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի տարածքից դուրս, ֆինանսավորում են նրանց, ուղղորդում, շանտաժի ենթարկում՝ Ադրբեջանի պետական անվտանգության դեմ օգտագործելու նպատակով», – նշված է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հայտարարության մեջ: Այս ամենից առաջ Իրանի զորավարժությունն էր Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով՝ փորձարկելով Արաքսը հատելու սցենար: Եթե Իրանը հատում է Արաքսը, նշանակում է՝ մտնում է Ադրբեջան: Եվ իրանական զորավարժությունն ուղեկցվեց Իրանի թշնամի Իսրայելին և Իսրայելի դաշնակից Ադրբեջանին ուղղված քարոզչական տեսանյութ-երգ սպառնալիքով, որից Բաքվում նկատելի ջղագրգռվեցին: Սրանից հետո Ադրբեջանը զորավարժություն սկսեց Իրանի հետ սահմանին: Եվ Իրանի մեջլիսի նախագահը չեղարկեց Ադրբեջան կատարելիք այցը: Իրանական կողմը հայտարարեց, որ այցը կլինի ավելի պատշաճ ժամանակում: Թեհրան-Բաքու ընթացիկ առճակատումն արագ զարգացող իրադարձություններով է: Այս ամենը տեղի է ունեցել մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում: Անի Ավետյան ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Ամենազգայուն՝ գազի գործոնով ![]() ![]() ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |