ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ԳՈԼ ԽՓԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԴԱՐՊԱՍԸՆրա խոստովանության ազնվությանը չեն հավատում նույնիսկ Բաքվում: Հեյդար Ալիեւի «փարիզյան սկզբունքների» մասին «հայտնություններն» «իսկական դրամի» տեղ չընդունեցին ոչ միայն Երեւանում, այլեւ` Բաքվում: Ադրբեջանական առաջնորդի` հանրությանը համոզելու փորձերը, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էր փոխանակել Մեղրին Լաչինով, Բաքվի քաղաքագետները եւ քաղաքական գործիչներն ընդունեցին ակնհայտ անվստահությամբ: Հայտնի կոնֆլիկտոլոգ, ոչ այքան էլ անհայտ Լեյլի Յունիսովայի ամուսին Արիֆ Յունիսովն, օրինակ, համոզված է, որ Ալիեւը ցանկալին որպես իրականություն է ներկայացնում: «Խոսելով Լաչինի եւ Մեղրիի միջանցքների հավասար լինելու մասին` Ալիեւն իրականում կեղծում է: Հայաստանը երբեք Ադրբեջանին չի տա մի տարածք, որտեղով անցնում է Իրանի հետ նրա սահմանն», -վստահեցնում է փորձագետը: ![]() PanARMENIAN.Net - Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, Մեղրիի միջանցքի մասին խոսք անգամ չի եղել ո'չ Փարիզում, ո'չ Քի-Վեսթում: Քննարկվել է Հայաստանը ԼՂՀ-ին միացնող միջանցքի հանդեպ ղարաբաղյան կողմի ինքնավարության հարցը: Ինչ վերաբերում է Մեղրիին, ապա խոսակցությունը «միմիայն հաղորդակցության հասանելիության» շուրջ է ընթացել: Յունիսովին այս տարբերակն առավել ճշմարտանման է ներկայանում: Կոնֆլիկտոլոգի նման համոզմունքը հիմնված է ոչ միայն ներկա իրադրության անաչառ վերլուծության, այլեւ «բանակցությունների մասնակիցներին մոտ կանգնած աղբյուրների» տեղեկությունների վրա: Այդ նույն աղբյուրների տվյալները թույլ են տալիս Յունիսովին ենթադրել, որ Ալիեւի «փարիզյան սկզբունքների» սեփական տարբերակի հրապարակումը նշանակում է ադրբեջանական հանրությանը նախապատրաստել կարգավորման այն տարբերակի համար, որի շուրջ Փարիզի մայրաքաղաքում համաձայնության են եկել երկու նախագահները: Խոսքն, այսպես կոչված, «միասնական պետության» ստեղծման մասին է: Անկախ պետության բնորոշ հատկանիշները, որոնցով օժտված կլինի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը (Յունիսովի տվյալներով այսպես է անվանվելու հայկական համադաշնությունը) թվարկելիս` փորձագետը անհանգստություն է հայտնում միայն մեկ հանգամանքի կապակցությամբ: «Եթե մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի կազմից դուրս գալու իրավական հիմքեր չունեին, ապա միասնական պետության ձեւավորումից հետո նման իրավունք նրանք կստանան»,- հաստատում է Արիֆ Յունիսովը: Արդյունքում նրա եզրակացությունը միանշանակ է` «կարգավորման նման տարբերակը վտանգավոր է Ադրբեջանի համար»: Ստեղծված իրավիճակը մեկնաբանելով` Բաքվի «Զերկալո» թերթը գրում է, որ Ալիեւի հայտարարությունը նպատակ ուներ վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանին, եւ «պետության ղեկավարի պաշտոնից նրա տապալմանն աջակցելը» կարող է եւ հենց Ադրբեջանի նախագահի դեմ դուրս գալ: «Հայաստանին Լաչինի միջանցքը ինքնավար հսկողությանը հանձնելու հնարավորության մասին Ալիեւի խոսքերը երկրի գրեթե բոլոր օպոզիցիոն ուժերի կողմից ընկալվեցին որպես սվին»,- գրում է թերթը, նշելով, որ «նման հայտարարությունը հենց իշխող էլիտայի մոտ կարող է տարաձայնություններ առաջացնել»: Այսպիսով, մեղադրելով Քոչարյանին փարիզյան սկզբունքներից հրաժարվելու մեջ` Ալիեւը փոս փորեց հենց իրեն համար: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով ![]() ![]() ![]() «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |