ԲԱՔՈՒՆ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԵՎՐՈՊԱՆ ԾԱԽՎԵԼ Է ՀԱՅԵՐԻՆ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողը կոչ է անում ադրբեջանցիներին թողնել Եվրոպայի խորհուրդը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նիստն ավարտված է: Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները, վերջապես, Ղարաբաղի հարցերով զեկուցող նշանակեցին, որը դարձավ ԵԽԽՎ-ի սոցիալիստական ֆրակցիայի առաջնորդ, բրիտանական պատվիրակության ղեկավար Թերրի Դեվիսը: Զեկուցողի նշանակումն անցավ առանց արտառոց դեպքերի, որը չի կարելի ասել փախստականների հետ կապված իրավիճակի զեկույցի լսումների եւ Ադրբեջանի մասին զեկուցողի ելույթի հետեւանքների մասին: Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները, դժգոհ մնալով զեկույցի բովանդակությունից եւ ելույթից, մինչ այդ երբեւէ տեղի չունեցած սկանդալ բարձրացրին: Բանն հասավ նրան, որ ադրբեջանական պատվիրակությունը դիմեց ԵԽԽՎ-ի նախագահ Պիտեր Շիդերին Ադրբեջանի գծով զեկուցող, Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ, շվեյցարական պատգամավոր Անդրեաս րոսսի դեմ բողոքով, որը մեղադրվեց ադրբեջանաֆոբիայի մեջ: Աննախադեպ իրադրություն է: Եվրախորհրդի պատմության մեջ առաջին անգամ ոչ թե զեկուցողն է մեղադրանքներ ներկայացնում իր պարտականությունները չկատարած երկրին, այլ ընդհակառակը` պարտականությունների իրականացումը ձախողած երկիրը` զեկուցողին:
PanARMENIAN.Net - Բաքվում րոսսի դեմ մեղադրանքների հիմքեր էին սկսել նախապատրաստել դեռեւս ԵԽԽՎ-ի ամառային նիստից առաջ, երբ դեռ հայտնի չէին ո'չ զեկույցի տեքստը, ո'չ առաջիկա ելույթի բովանդակությունը: Հունիսի տասին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւն թույլ տվեց իրեն մեղադրել զեկուցողին: Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահի որդին հայտարարեց, որ Անդրեաս րոսսը բացահայտ հայամետ դիրք է որդեգրել եւ առանձնանում է իր` Ադրբեջանի հանդեպ կոշտ դիրքորոշմամբ: Ալիեւի գաղափարը պաշտպանեց պատվիրակությունում նրա տեղակալ, միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը: Նա հայտարարեց, որ Եվրոպայի խորհրդում գործում է ուժեղ հայկական լոբբի: Համաձայն զառանցանքային տարբերակի, որով զինվել է ադրբեջանական քարոզարշավը, հենց ամենուր գոյություն ունեցող հայկական լոբբիստներն են մեղավոր, որ փախստականների իրավիճակի մասին զեկույցում տեղ են գտել Ադրբեջանի հանդեպ կտրուկ քննադատություններ պարունակող դրույթներ, իսկ րոսսի ելույթի տեքստում շեշտվում է քաղբանտարկյալների հետ կապված պաշտոնական Բաքվի պարտականությունների իրականացման գործում առաջխաղացման բացակայության փաստը: Այս իրադրությունում տեղին է հիշել ռուսական երկու ասացվածք. հայելու մասին, որի վրա զայրանում են ծուռ դեմք ունեցողները եւ վատ պարողի մասին, որին խանգարում են մարմնի որոշակի մասերը:

Ին՞չն, այնուամենայնիվ, ադրբեջանցիներին դուր չեկավ զեկույցում եւ րոսսի ելույթում: Իլհամ Ալիեւի սրտով չէր, մասնավորապես, այն, որ ԵԽԽՎ-ն ձգտում է ներկայացնել փախստականների խնդիրներին առնչվող իրական պատկերը: Զեկույցի հեղինակները մատնացույց էին անում այն, որ Ադրբեջանն իր հայեցողությամբ խաղարկում է փախստականների թվաքանակը: Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանում ոչ թե միլիոն փախստական կա, ինչպես պաշտոնական Բաքուն է մատուցում , այլ` երկու անգամ քիչ: Եվրոպական փորձագետների այս նշումը մեկնաբանելով` Ալիեւը զեկույցն անվանել է միտումնավոր եւ Եվրոպայի Խորհրդին մեղադրել երկակի չափանիշների քաղաքականություն վարելու մեջ: Ադրբեջանական օրենսդիրների մոտ առավել մեծ զարմանք է առաջացրեց մեկ ամիս առաջ Նարդարան ավանում տեղի ունեցած իրադարձություններին տրված գնահատականը, որտեղ ոստիկանությունը գնդակահարել էր խաղաղ ցույցի ելած քաղաքացիներին, որոնք բողոքում էին իրենց սոցիալական կարիքների հանդեպ կենտրոնի ցուցաբերած անուշադրության դեմ: «րոսսն իր զրպարտչական ելույթում խեղաթյուրել է մինչեւ վերջ չուսումնասիրված փաստերը եւ հասարակական-քաղաքական կայունության խաթարման դեմ ուղղված ակցիան ներկայացրել է որպես ժողովրդավարության ճնշման վկայություն»,- պնդում են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները: Եվրախորհրդի ղեկավարությանն ուղղված բողոքում խոսվում է նաեւ այն մասին, թե իբր Անդրեաս րոսսին «Ադրբեջանի հանդեպ ծայրահեղ անհանդուրժողական դիրք է գրավել եւ Ադրբեջանում կատարվող ամեն ինչ տեսնում է միայն բացասական լույսի ներքո»: Միլի մեջլիսի ներկայացուցիչները սրանով էլ բացատրեցին զեկուցողի հետ հետագա հարաբերություններ չունենալու իրենց հրաժարականը: Բաքվի պատվիրակները համառորեն պահանջում են րոսսին հեռացնել Ադրբեջանի գծով մոնիտորինգի խմբից:


Ինքը` րոսսը, խորապես համոզված է, որ ադրբեջանական պատվիրակության նախաձեռնությունը «ոչ մի արդյունք չի ունենա»: Նրա խոսքերով «փոփոխությունն անհնար է»: Ինչ վերաբերում է զեկուցողի գործողություններից պաշտոնական Բաքվի դժգոհության պատճառներին, րոսսը դեռեւս մեկ ամիս առաջ հստակորեն արտահայտվել էր այդ թեմայով. «Ես բարձրաձայն ասում եմ այն մասին, ինչ տեսնում եմ, եւ դա ինչ-որ մեկին դուր չի գալիս»: Այս անգամ նա առավել կոշտ արտահայտվեց. «Ես ժողովրդավար եմ: Եթե նրանք ցանկանում են ազատվել ժողովրդավարներից, ապա պետք է լքեն Եվրոպայի խորհուրդը»,- հայտարարել է զեկուցողը: րոսսն իր ադրբեջանական գործընկերներին վստահեցրել է, որ այսուհետ էլ շարունակելու է «խոսել այն մասին, ինչ մինչ այժմ ասել է»: Զեկուցողը վստահ է, որ բողոքի տակ ստորագրած պատգամավորները միանգամայն գիտակցում են իրենց մեղադրանքների անհիմն լինելը, բայց ստիպված են կոնֆրոնտացիայի գնալ, քանի որ դա են պահանջում ալիեւյան ռեժիմի շահերը: Բողոքի այս դեպքը, րոսսի խոսքերով, լավագույն ձեւով ցույց է տալիս, թե «Ադրբեջանի խորհրդարանը որքան քիչ է կախված ընտրություններից»: Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակի մասին վկայում է նաեւ րոսսի մեկ այլ նկատառում: «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա ոչ կառուցողական է անվանել Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու համար օգոստոսի 24-ին անցկացվելիք հանրաքվեի մասին նախագահի հրամանագիրը եւ նշել է, որ երրորդ անգամ պետության ղեկավարի պաշտոնին ճահճանալու Հեյդար Ալիեւի մտադրություններն օրենքի սահմաններում չեն տեղավորվում: Զեկուցողի այդ արտահայտությունները մեկնաբանելով` Հեյդար Ալիեւը հայտարարել է, որ նա չի ճանաչում եւ չի էլ ուզում ճանաչել ոչ մի րոսսի:

Հիշեցնենք, որ նախկինում էլ Ադրբեջանի ղեկավարները բողոքել են ԵԽԽՎ-ի այլ անդամների դեմ: Հարձակման թիրախ են եղել նաեւ եւ' Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով հանձնաժողովի անդամ Ժորժ Կլեյֆարտը, եւ' Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: Այժմ կողմնակալության մեջ է մեղադրվում Անդրեաս րոսսը: Կասկած չկա, որ ադրբեջանական խորհրդարանականների մտադրությունը հաջողությամբ չի պսակվի: Բայց ի՞նչ կլիներ, եթե, ասենք, րոսսն ինքը հրաժարվեր իր պարտականություններից: Այս հարցին ադրբեջանական իրավապաշտպան Սաիդա ոջամանլին տալիս է կոնկրետ պատասխան. «Ով էլ, որ լինի զեկուցողը, Ադրբեջանում իրադրության մասին արձագանքը միանման կլինի»: «ԵԽԽՎ-ի կամայական այլ պատգամավոր Ադրբեջանում կտեսնի նույնի, ինչ` րոսսը»,- կարծում է իրավապաշտպանը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---