ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ԱՌԱՋԻՆ ՓՈւԼՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԷՀայաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 15 մարդ: Լրացավ Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու դիմումների ընդունման ժամկետը: Բարձրագույն պետական պաշտոնի համար մրցելու պատրաստակամություն է ցուցաբերել 15 թեկնածու: Նրանց շարքում է նաեւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 7 դեկտեմբերի 2002 PanARMENIAN.Net - Ընտրողներին անծանոթ անուններ գրեթե չկան թեկնածուների ցուցակում: Գալիք ընտրությունն առաջինն է, որին կմասնակցի սփյուռքահայ թեկնածու: Ընտրություններին մասնակցելու դիմում է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը Երեւան է եկել ԱՄՆ-ից 1991թ.-ին: Առայժմ պարզ չէ, նրան կգրանցեն թեկնածուների ցուցակում, թե` ոչ: Համաձայն գործող օրենսդրության` թեկնածուն պետք է ունենա առնվազն տաս տարվա Հայաստանի քաղաքացու կարգավիճակ: Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքացի դառնալու դիմում է ներկայացրել 11 տարի առաջ: Սակայն նրան անձնագիր տվել են միայն 1998թ.-ին: Եթե Միացյալ նահանգների նախկին քաղաքացուն թույլատրվի մասնակցել ընտրություններին, քաղաքական իրավիճակը կարող է լրջորեն փոփոխվել: Այսօրվա դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը բավականին բարձր է: Սոցիոլոգիական ուսումնասիրությունները վկայում են, որ նա զիջում է միայ Ռոբերտ Քոչարյանին: Սոցհարցումների տվյալներով, առաջին հնգյակի մեջ են նաեւ «Ազգային պետություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: Նրանցից յուրաքանչյուրը կարող է գործող նախագահի գլխավոր մրցակիցը դառնալ: Արտաշես Գեղամյանը ղեկավարում է թվով երրորդ խորհրդարանական ֆրակցիան: Նա անցել է Խորհրդային քաղաքական դպրոցը: Եղել է Երեւանի քաղաքապետ, զբաղվել է մասնավոր բիզնեսով: Անցյալ նախագահական ընտրություններին զբաղեցրել է չորրորդ տեղը: Ունի իր հաստատուն ընտրազանգվածը, որն այս անգամ կարող է մեծանալ, եթե նրան աջակցեն մյուս ընդդիմադիր կուսակցությունները: Բավականին լուրջ հիմքերով կարելի է հավաստել, որ Գեղամյանը կմասնակցի ընտրություններին նույնիսկ այն դեպքում, եթե գործընկերները որոշեն միավորվել այլ թեկնածուի շուրջ: Ստեփան Դեմիրճյանը եւ Արամ Սարգսյանը առայժմ չեն բացառում իրենց թեկնածության դիմումների ետ վերցնելը, այն դեպքում, երբ ընդդիմադիր գործընկերները համաձայնեն ներկայանալ մեկ թեկնածուով: Եթե նրանք երկուսն էլ ստիպված լինեն մաիյնակ մասնակցել ընտրություններին, երկրորդ փուլում նրանցից յուրաքանչյուրի հնարավորությունները կտրուկ կնվազեն: Հավակնությունների հիմանվորմամբ այնուհետեւ ներկայանում են Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը եւ Ազգային-դեմոկրատական միության ղեկավար Վազգեն Մանուկյանը: Եթե կոմունիստների առջնորդի համար որպես թեկնածու սա առաջին ընտրությունն է, ապա Մանուկյանի հետ, նախընտրական պայքարի փորձի առումով, թերեւս ոչ ոք չի կարող համեմատվել: Միայն մեկ փաստարկ կա այն բանի օգտին, որ հենց նա պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածուն: Դա 1996թ.-ի ընտրություններին, որպես միասնական թեկնածուի, նրա հաջողությունն է: Այն ժամանակ նա հավաքել էր ձայների ավելի քան 40 տոկոսը եւ գրեթե նախագահ էր դարձել: Վազգեն Մանուկյանի կողմնակիցների պնդմամբ, նախագահի պաշտոնը զբաղեցնելուն նրան խանգարեցին այդ ժամանակվա գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խմբի կազմակերպած կեղծիքները: Ազգային-դեմոկրատների առաջնորդին ընդունում են նաեւ Արեւմուտքում: Նրան շատ լավ գիտեն Մոսկվայում: Սակայն, ակնհայտ է, որ 98-ի եւ այսօրվա Մանուկյանը տարբեր մարդիկ են: Նրա աստեղային ժամն, ամենայն հավանականության, անցել է: Ակնհայտ է, որ առանց ընդդիմադիր միության այլ անդամների աջակցության, ընտրական մարաֆոնի առաջնորդների շարքում հայտնվելու նրա հավակնություններն անտեղի կլինեն: Ինչ վերաբերում է Դարբինյանին, ապա նա անպայմանորեն մինչեւ վերջ կգնա, անկախ այն բանից, թե ինչ կորոշեն մնացած 15 ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները: Եվ չնայած կոմունիստական ընտրազանգվածը նոսրանում է, նա կարող է հավակնել տեղ գրավելու առաջին հնգյակում: Մյուս թեկնածուների շանսերի մասին իմաստ կունենա խոսել միայն այն դեպքում, երբ նրանցից որեւէ մեկը կկարողանա իր շուրջը հավաքել մնացածներին: Չի բացառվում, որ ընտրությունների նախօրեին կստեղծվեն մի քանի տեղական միավորումներ, որն էլ կազդի քվեարկության արդյունքների վրա: Իսկ առայժմ, սոցհարցումների տվյալներով, ընտրարշավի առաջնորդների եվ մյուս մասնակիցների միջեւ տարբերությունը բավականին մեծ է, որպեսզի նրանց ուշադրության արժանացնենք: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |