«ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈւՄ ԱԴՐԲԵՋԱՆՈւՄ»

- հավաստում է Համաշխարհային բապտիստների միության գլխավոր քարտուղարը:

Ադրբեջանում սրվում է կրոնական փոքրամասնության հանդեպ ճնշումը: Վերջերս իշխանություններն արգելել են բապտիկական եկեղեցու գործունեությունը երկրի տարածքում: Համաշխարհային բապտիստների միության գլխավոր քարտուղար Դենտոն Լոցը, անհանգստանալով իր համակրոնավորների հանդեպ ստեղծված իրադրությամբ, նամակով դիմել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին, պետքարտուղար Քոլին Փաուերին եւ Վաշինգտոնի վարչակազմի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներին: Նամակում նա կոչ է արել նրանց միջամտել եւ դադարեցնել ճնշումներն այն մարդկանց նկատմամբ, որոնց կրոնը Ադրբեջանի համար սովորական չէ:
PanARMENIAN.Net - Աշխարհի բոլոր բապտիստների հոգեւոր առաջնորդը Միացյալ նահանգների քաղաքական իշխանությանը խնդրում է Հեյդար Ալիեւի վրա ներգործել` ստիպելով նրան հրաժարվել կրոնական փոքրամասնությունների հանդեպ վարած քաղաքականությունից: «Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի նախագահի հետ Ձեր զրույցն օգտակար կլինի եւ թեթեւություն կբերի տառապող բապտիստներին»,- ասվում է դիմումի մեջ: ՀԲՄ գլխավոր քարտուղարը Ջորջ Բուշի ուշադրությանն է ներկայացնում այն փաստը, որ ադրբեջանական բապտիստների առաջնորդը տնային կալանքի է ենթարկվել: Ամերիկյան ղեկավարին Դենտոն Լոցը կոչ է անում չփակել աչքերը «Ադրբեջանում քրիստոնյա փաքրամասնության հետապնդումների» փաստի վրա:

ԱՄՆ-ի նախագահին ուղղված Համաշխարհային բապտիստների միության գլխավոր քարտուղարի դիմումը եւս մեկ ապացույցն է նրա, որ գնալով ավելանում է միջազգային արձագանքը` կապված ադրբեջանական իշխանությունների կողմից քրիստոնյաների հետապնդումների հետ: Վերջերս ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ժողովրդավարության եւ խոսքի ազատության բյուրոն տարածել է մի փաստաթուղթ, որտեղ հավաստվում է, որ Ադրբեջանում գրանցվել են «ոչավանդական կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների ձերբակալման եւ հետապնդման փաստեր»: Կրոնի ազատությանն առնչվող հաշվետվության մեջ խոսվում է միսիոներական խմբավորումների եւ եվանգելիստների հանդեպ Ադրբեջանում տիրող թշնամական վերաբերմունքի մասին: Այստեղ եւ պնդվում է, որ «այլ կրոն ընդունած մուսուլմանները խիստ քննադատվում են»: Սա վերաբերում է, մասնավորապես, բապտիստներին, որոնց թվում քիչ չեն նաեւ էթնիկ ադրբեջանցիները: Փաստաթղթում նշվում է, որ բապտիստներն առավել անպաշտպան կրոնական ուղղություններից մեկն են:

Պետդեպարտամենտի փորձագետների տվյալներով, Ադրբեջանում ոչավանդական կրոնական միավորումների առաջնորդների հանդեպ ճնշումներ են գործադրում ուժային կառույցները: (Այս երկրում ոչավանդական են համարվում կաթոլիկների, լյութերների, բապտիստների, մալականների, ադվենտիստների, եվանգելիստների եւ այլ կրոնական խմբավորումները): Հաշվետվության մեջ բերվում են փաստեր, որ ոստիկանությունը շարունակաբար հարցաքննության է կանչում քրիստյա կրոնական կազմակերպությունների անդամներին: Հատուկ ծառայությունների ուշադրության տակ են բոլոր նրանք, ովքեր հարում են կրոնական այյլ ուղղվածությունների, բացի իսլամից, ուղղափառությունից եւ հուդաիզմից: (Այս երեք կրոններն Ադրբեջանի իշխանությունները համարում են ավանդական): Փաստաթղթում պատմվում է մի դեպքի մասին, երբ իրավապահ մարմինների աշխատակիցն ազատվել է աշխատանքից միայն այն պատճառով, որ մասնակցել է քրիստոնեական միջոցառման:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության հաշվետվության մեջ ընդգծվում է, որ կրոնական կազմակերպությունների հարցերով զբաղվող պետական կոմիտեն, որը ստեղծված է պաշտպանելու բոլոր հավատացյալների իրավունքները, իրականում չի խոչընդոտում կրոնական փոքրամասնություններին հետապնդող իշխանավորների գործողություններին: Թվարկվում են ոչավանդական քրիստոնեական ուղղվածությունների հանդեպ հետապնդումների եւ խտրականությունների կոնկրետ փաստեր: Մասնավորապես, նման դեպքեր գրանցվել են Բաքվում, Գյանջայում, Սումգաիթում, Խաչմազեում, Իսմայիլում եւ Նեվթչալում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---