«ԹԻՎ ԵՐԿՈւ ԱՀԱԲԵԿԻՉ» ԽԱԹԹԱԲԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑԱյս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Յաստրժեմբսկին: Մինչ օրս Բաքվում օրինականորեն գործում է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի մասը համարվող կազմակերպության ճյուղավորումը: Խոսքը գնում է «Միջազգային Բարեգործական հիմնադրամ» (Benevolence International foundation) անվամբ հայտնի կառույցի մասին: Օրերս բավականին հետաքրքրական մանրամասներ են պարզվել Ադրբեջանում այդ կազմակերպության գործունեության մասին: 23 դեկտեմբերի 2002 PanARMENIAN.Net - «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տրված հարցազրույցում Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Յաստրժեմբսկին հայտարարել է, որ հատուկ ծառայություններն իրենց տրամադրության տակ ունեն անհերքելի փաստեր, որոնք ապացուցում են «Միջազգային Բարեգործական հիմնադրամ»-ի` Բաքվի գրասենյակի սերտ կապերը չեչեն ահաբեկիչների առաջնորդների հետ: Մասնավորապես պարզվել է, որ Չեչնիայում ֆեդերալ ուժերի դեմ կռվող մուսուլման վարձկանները ֆինանսավորվում են Բաքվից: Հիմնադրամի ադրբեջանական գրասենյակի հաշվի համարին կուտակվել են գումարներ` հրամանատար Խաթթաբի զինվորների համար: Բացի այդ, Յաստրժեմբսկու հավաստմամբ, հորդանանյան ահաբեկիչը Բաքվից նաեւ ստացել է մեծ քանակությամբ պայթուցիկներ, կապի միջոցներ եւ տարատեսակ սարքավորումներ: Հիշեցնենք, որ չեչեն գրոհայիններին եւ «Ալ Քաիդայի» ահաբեկիչներին ֆինանսավորող «Միջազգային Բարեգործական հիմնադրամը» Բաքվում իր մասնաճյուղը բացել է 8 տարի առաջ: Այս կառույցը քողարկվում է բարեգործական կազմակերպության անվան տակ: Չիկագոյում գտնվող գլխավոր գրասենյակից ամեն ամիս Ադրբեջան են փոխանցվել հսկայական գումարներ: Երբ հաստատվեցին «Ալ Քաիդայի» հետ կապի մասին տեղեկությունները, «Միջազգային Բարեգործական հիմնադրամի» ղեկավարը ձերբակալվեց: Հայտնաբերվեցին եւ սառեցվեցին Միացյալ նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում եւ այլ պետություններում գտնվող հիմնադրամի ներկայացուցիչների բանկային հաշիվները: Հիմնադրամի տարածաշրջանային կառույցները փակվեցին, իսկ նրանց ղեկավարները պատասխանատվության ենթարկվեցին: Սակայն Բաքվում «Միջազգային Բարեգործական հիմնադրամի» մասնաճյուղը չդադարեցրեց իր գործունեությունը նույնիսկ այն բանից հետո, երբ Միացյալ ազգերի կազմակերպությունն այս հիմնադրամը ներառեց «Ալ Քաիդայի» հետ կապեր ունեցող կազմակերպությունների ցուցակում: Ադրբեջանի իշխանությունների չմիջամտելը հակասում է Անվտանգության խորհրդի 1999թ.-ին ընդունած թիվ 1267 բանաձեւին: Այն իշխանություններից պահանջում է կասցենել միջազգային ահաբեկչությանն աջակցող կառույցների գործունեությունը: Նոյեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի հանձնաժողովը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է «Միջազգային Բարեգործական հիմնադրամի» մասնաճյուղի կոնկրետ հասցեն` Բաքու, Բաշիր Սաֆարօղլու փողոց, տուն 29: Այս փաստն ամենեւին չի ազդել Ադրբեջանի իշխանությունների վրա, որոնք ոչ մի կոնկրետ քայլ չեն ձեռնարկեցել ծայրահեղական կառույցի ճյուղավորման գործունեությունը դադարեցնելու համար: Բաքվի մասնաճյուղի ղեկավարները լրագրողներին հավաստում են, որ «Ադրբեջանի ղեկավարների կողմից ոչ մի ճնշման չեն հանդիպել»: Պաշտոնական Բաքվի տարօրինակ պահվածքն այժմ ոչ միայն Արեւմուտքի, այլեւ` Ռուսաստանի զարմանքն է հարուցում: Ադրբեջանը մշտապես փորձում է միջազգային հանրությանը ցուցադրել, թե պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, այնինչ` «Միջազգային Բարեգործական հիմնադրամի» դեպքը հստակորեն պատկերում է, որ իրականում այս երկիրը հովանավորում է ծայրահեղական կառույցներին, որոնք առանց որեւէ խոչընդոտի հանդիպելու շարունակում են գործել երկրի սահմաններում: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |