ՀԻՆԳ ՏԱՐԻ ՀԵՏՈ ՄԵՆՔ ԿԸՆՏՐԵՆՔ ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼ` ՀԱՄԱՅՆ ՀԱՅԵՐԻ ՆԱԽԱԳԱՀ

Նման կանխատեսման հիմքը երկքաղաքացիության ինստիտուտի ներդրման նախապատրաստումն է:

Հաշված ժամերի ընթացքում պարզ կդառնա այն մարդու անունը, որը կղեկավարի երկիրը գալիք հինգ տարիների ընթացքում: Փետրվարի 19-ին երկրի ղեկավարի ընտրություններին չեն մասնակցի ավելի քան 6 միլիոն հայեր, որոնք բնակվում են իրենց հայրենիքից դուրս: Սակայն ինչպիսին էլ լինի քվեարկության արդյունքը, ակնհայտ է, որ հաջորդ նախագահին կընտրեն ոչ միայն Հայաստանի հանրապետությունում բնակվող հայերը: Գրեթե բոլոր թեկնածուները հայտարարում են, որ կողմնակից են Սահմանադրության մեջ նախապատրաստվող երկքաղաքաքացիությունը թույլատրող փոփոխությանը:
PanARMENIAN.Net - Այդպիսով, կարելի է հավաստել, որ պատմության մեջ սա Հայաստանի նախագահի վերջին ընտրությունն է: Հաջորդն արդեն կլինի համայն հայերի նախագահի ընտրությունը: 2003թ.-ի ընտրությունները առանձնահատուկ են ոչ միայն սրանով: Փետրվարի 19-ի քվեարկությունը հատկանշական է նաեւ այլ հանգամանքներով: Սրանք ԱՊՀ-ում առաջին ընտրություններն են, որոնց ընթացքում օգտագործվել են թափանցիկ քվեատուփեր: Հենց Հայաստանում է փորձարկվում Արեւմուտքի երաշխավորած այս նորարարության արդյունավետությունը: Ենթադրվում է, որ Գերմանիայից բերված 2 հազար թափանցիկ քվեատուփերը կօգնեն կանխելու խախտումները:

Քվեարկության ընթացքին եւ ձայների հաշվման գոծընթացին հետեւելու են ավելի քան 250 օտարերկրյա դիտորդներ: Սա նույնպես աննախադեպ ցուցանիշ է: Ընտրությունների ընթացքը դիտարկելու համար ժամանել են երկու տասնյակ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի ներկայացուցիչները: Երեւան ժամանածների թվում են Եվրախորհրդի եւ Միացյալ նահանգների, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լեհաստանի, Չեխիայի, Նիդեռլանդների, Էստոնիայի, Իրանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղըրղըստանի, Մոլդովայի, Տաջիկստանի եւ այլ պետությունների ազգային խորհրդարանների պատգամավորները: Հրավիրված բոլոր երկրները եւ կազմակերպությունները ներկայացրել էին իրենց դիտորդներին:

Այս գործընթացին անմասն է մնացել միայն Ադրբեջանը, որը չի ստորագրել դիտորդների փոխանակման մասին համաձայնագիրը եւ հրաժարվել է ԱՊՀ խորհրդարանական միությունում ներառել իր ներկայացուցիչներին: Ի դեպ, հենց Ադրբեջանի օրինակով կարելի է հասկանալ թե ինչ է նշանակում ընտրությունների ընթացքին հետեւելու համար դիտորդներ ուղարկելու` միջազգային կազմակերպությունների պատրաստակամությունը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի եւ Եվրեպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ հրաժարվելու են իրենց դիտորդներին ուղարկել Բաքու, եթե Ադրբեջանի առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցնեն երկրի ղեկավարության կողմից առաջադրած ընտրական օրենսգրքով, որը անհավասար պայմաններ է ստեղծում քաղաքական ուժերի համար: Երեւան ժամանած օտարերկրյա դիտորդների աննախադեպ քանակի փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանի ընտրական օրենսդրության ժողովրդավար լինելու փաստը ընդունվում է միջազգային հանրության կողմից եւ ընտրությունների անցկացման պայմանները բավարարում են նրանց:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---