ԳԵՐՄԱՆԻԱՅԻ, ՌՈւՍԱՍՏԱՆԻ Եւ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԴԵՄԱՐՇԻՑՊատանդներին փնտրելու միջազգային աշխատանքային խումբը հանդես է եկել բողոքով ղարաբաղյան իրավապաշտպանի դեմ ադրբեջանական հատուկ ծառայությունների հարձակման կապակցությամբ: Միջազգային կազմակերպությունը բավականին կոշտ գնահատական է տվել Ադրբեջանի պրովոկացիոն դեմարշին, որն ուղղված էր ռազմագերիների եւ պատանդների փոխանակման հարցի շուրջ բանակցությունների վարկաբեկմանը: ՀԻշեցնենք, որ ապրիլի վերջին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հրապարակել էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի այն քաղաքացիների ցուցակը, որոնք, իբրեւ թե մասնակիցն են եղել ադրբեջանական ռազմագերիների խոշտանգումներին եւ սպանություններին: Այդ ցուցակում ներառված էր նաեւ պատանդներին փնտրելու միջազգային աշխատանքային խմբի ղարաբաղյան համակարգող Ալբերտ Ոսկանյանը: 15 մայիսի 2003 PanARMENIAN.Net - Հատկանշական է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն այս քարոզչական քայլը նախաձեռնել էին միջազգային աշխատանքային խմբի անդամների Ստեփանակերտ այցելելու օրը, որտեղ նրանք հանդիպել էին ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարարի եւ պետական այլ կառույցների ղեկավարների հետ: Նկատենք, որ Ալբերտ Ոսկանյանը նախկինում մեկ անգամ չէ, որ այցելել էր Բաքու` որպես ռազմագերիներին փնտրելու հանձնաժողովի ներկայացուցիչ, մասնակցել էր պաշտոնական անձանց հետ հանդիպումներին, եւ ոչ ոք նրան դժգոհություն չէր ներկայացրել: Ի դեպ, այդ հանգամանքին ուշադրություն էին դարձրել Բաքվի գրեթե բոլոր թերթերը: Իրենց գործընկերոջ հանդեպ կեղտոտ հարձակումները դատապարտել են Միջազգային աշխատանքային խմբի համանախագահներ Բերնհարդ Կլազեն, Սվետլանա Գանուշկինան, Պաաթ Զաքրեիշվիլին, որոնք հատուկ Բաքու են ժամանել իրենց բողոքն արտահայտելու համար: Նրանց ընդունած հայտարարության մեջ անհանգստության առիթ է դարձել Ոսկանյանի դեմ Ադրբեջանի սկսած քարոզարշավը: Աշխատանքային խմբի համանախագահները ծանոթացել են ադրբեջանական հատուկ ծառայությունների տրամադրած նյութերին, որոնք, իբրեւ թե, վկայում են ադրբեջանցի գերինների հանդեպ ղարաբաղյան իրավապաշտպանի կոպիտ վերաբերմունքի մասին: (Խոսքը 1992թ.-ից մինչեւ 94թ.-ի մասին է, երբ Ոսկանյանը ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ Պետական հանձնաժողովի ղեկավարի տեղակալն էր): Ուսումնասիրելով փաստաթղթերը` Կլազենը, Գանուշկինան եւ Զաքրեիշվիլին հանգել են միանշանակ եզրակացության, որ առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Նրանք նշել են, որ ենթադրվող խոշտանգումների մասին բոլոր վկայություններն ունեն «երկրորդական բնույթ եւ հիմնված են երրորդ անձանց պատմությունների վրա միայն»: Այդիսկ պատճառով նրանց ցուցմունքները չեն կարող հիմք դառնալ Ոսկանյանին հակաիրավական գործողություններին մասնակցելու մեջ մեղադրելու համար: «Ալբերտ Ոսկանյանին աշխատանքի ընդունելիս` Միջազգային աշխատանքային խումբը հաշվի է առել նրա հետ անձամբ շփումների հինգ տարվա փորձը, գերության մեջ գտնվելու եւ գերությունից հետո զինվորների տրված դրական գնահատականները, ինչպես նաեւ` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության` նրա հետ աշխատելու պատրաստակամությունը: Երբ մենք Ադրբեջանի ԱԱՆ-ին հայտնեցինք Ոսկանյանի հետ համագործակցելու մեր որոշման մասին, ի պատասխան ասվեց, որ նա հենց այն մարդն է, որի օրոք ադրբեջանական գերիների վիճակը բավարար էր»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ: Ղարաբաղյան իրավապաշտպանի հետ համագործակցության փուլը նրանք «բավականին արդյունավետ են» անվանել: Միջազգային աշխատանքային խմբի ղեկավարները հիշեցնում են, որ « Ալբերտ Ոսկանյանը որպես ՄԱԽ-ի աշխատակից երկու անգամ այցելել է Բաքու եւ համագործակցել է ռազմագերիների եւ պատանդների փնտրման Ադրբեջանի պետական հանձնաժողովի աշխատակիցների հետ»: «Միթե՞ հանցագործություն կատարած մարդը կգար այստեղ»,- հարցնում են համանախագահները: Սվետլանա Գանուշկինան իր զայրույթն է հայտնել այն առթիվ, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն առանց հետաքննության եւ դատի Ոսկանյանին հանցագործ անվանելով, նրա լուսանկարը հրապարակել են թերթերում: « Այս հանգամանքը Ոսկանյանի համար բավականին մեծ վտանգ է ներկայացնում: Նրա արտաքինը տեսնելով` արմատական տրամադրված մարդիկ կարող են ճանաչել նրան եւ ինքնադատաստան անել»,- ասել է ռուսական հայտնի իրավապաշտպանը: Միեւնույն ժամանակ, Գանուշկինան հիշեցրել է, որ «միայն դատարանն իրավունք ունի մարդուն հանցագործ ճանաչել, եւ յուրաքանչյուր արտադատարանական մեղադրանք խախտում է անմեղության կանխավարկածը»: Ղարաբաղյան իրավապաշտպանի դեմ սկսած Ադրբեջանի քարոզարշավի խիստ անցանկալի հետեւանքների մասին ակնարկելով` համանախագհներն այդ երկրի ղեկավարությանը տեղեկացրել են, որ «Միջազգային աշխատանքային խումբը մտադիր չէ հրաժարվել Ալբերտ Ոսկանյանի հետ համագործակցությունից»: «Մեզ համար առավել կարեւոր են անհայտ կորածներին փնտրելը եւ գերիների ազատումը, քան` քարոզչությունը»,- հայտարարել են Բերնհարդ Կլազեն, Սվետլանա Գանուշկինան եւ Պաաթա Զաքրեիշվիլին: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |