ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈւՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵւՈՎ

Բաքվի ազգայնականները կազմակերպել են հերթական գրոհը:

Ֆաշիստ երիտասարդները պղծել են Բաքվում կանգնեցված առաջին համաշխարհային պատերազմում զոհված բրիտանացի զինվորների հուշարձանը: Բարբարոսները բենզինով են հեղեղել հուշակոթողը: Որոշ տվյալների համաձայն, նրանք փորձել են հուշարձանն այրել, սակայն չեն հասցրել: Անգլիացիներն ադրբեջանցիների նման վերաբերմունքին են արժանացել միայն այն պատճառով, որ 1918 թվականին նրանք փորձել են կասեցնել թուրք ազգայնականների իրականացվող էթնիկական զտումները:
PanARMENIAN.Net - Բրիտանացի զինվորականները չէին կարողացել անտարբերության մատնել Բաքվում իշխանության գլուխ կանգնած մուսավաթականների կազմակերպած զանգվածային անկարգությունները: Նրանք ստիպված են եղել պաշտպանել տեղացի հայերին այսպես կոչված «Կովկասյան իսլամական բանակ» խմբավորման հարձակումներից: Այս խմբի գրոհայինների ձեռքով էլ հենց զոհվել են բրիտանացի զինվորները: Գեներալ Դենսթերվիլի հրամանատարությամբ Բաքու ժամանած հազար զինվորներից 47-ը սպանվել էր: Երբ քաղաք է մտել թուրք բանակը, եւ անգլիացիները համոզվել են, որ չեն կարող դիմագրավել հարձակումներին, գեներալն իր ռազմանավերին հրամայել է թողնել Բաքվի նավահանգիստը: Դրանից անմիջապես հետո Բաքվում սկսվել են հայերի մասսայական կոտորածները:

Քարակոթողը, որի վրա փորագրված են ադրբեջանցիների կողմից սպանված 47 բրիտանացիների անունները, կանգնեցվել էր ընդամենը մի քանի օր առաջ: Դրա բացումը նախատեսված էր սեպտեմբերի 24-ին` կապված տխրահռչակ իրադարձությունների 85-րդ տարելիցի հետ: Հուշակոթողի բացմանը մասնակցելու համար Բաքու էին ժամանելու թագավորական ընտանիքի անդամ Քենթի հերցոգը եւ Բրիտանական ընկերակցության ռազմական թաղումների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Ջորջը: Սակայն ադրբեջանական ազգայնականների բարձրացրած հիստերիան կասկածի տակ դրեց միջոցառման բացման արարողության անցկացումը: Երկրի մի շարք քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ բողոքի ելույթներով են հանդես եկել անգլիացիներին նվիրված հուշակոթողի կանգնեցման վերաբերյալ, որոնց մեղադրում են հայերին պաշտպանելու մեջ: Արդյունքում բրիտանական «ֆորին օֆիսում» որոշել են ռիսկի չգնալ եւ հետաձգել են այցելությունը: Պաշտոնական հայտարարություններում ասվում է, որ «այցը հետաձգվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հետ փոխհամաձայնությամբ» եւ հավաստվում է, թե այն կապված չէ ազգայնականների ագրեսիվ ելույթների հետ: Սակայն իրական պատճառները բոլորին էլ հասկանալի են: Այն ամենից հետո, ինչ խոսվել էր ազգայնականների հավաքների ժամանակ, բրիտանական դեսպանության ղեկավարության համար բավարար հիմքեր կարող էր ստեղծել թագավորական ընտանիքի անդամների անվտանգության վերաբերյալ անհանգստանալու: Այցի հրաժարվելու մասին հերցոգի որոշումը ողջունելով` Բաքվում տպագրվող «Զերկալո» թերթը գրում է. «Կարծես թե անգլիացիներն ըմբռնեցին հուշակոթողի դեմ ուղղված հասարակության ձայնը»: Հրապարակման տեղեկատվությամբ, քարակոթողի բացումը հետաձգվել է: Սակայն, ինչպես պարզվեց, հուշակոթողը միեւնույն է ապականվեց: Այնքան էլ դժվար չէ պարզել, թե ովքեր են կազմակերպել այդ բարբարոսական ակտը: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ հուշակոթողների կանգնեցման դեմ ուղղված բոլոր ակցիաների նախաձեռնողը եղել է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ղեկավար Ակիֆ Նագին:

Դեռեւս կարելի է ենթադրել, թե այս պատահարն ինչպես կանդրադառնա ադրբեջանա-բրիտանական երկկողմ հարաբերությունների վրա: Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես «ափսոսանք է հայտնվում բարբարոսական ակտի իրագործման վերաբերյալ»: Բայց դժվար թե միայն դրանով ամեն ինչ ավարտվի, եւ Լոնդոնում հեշտությամբ մոռացության մատնեն հասցված վիրավորանքը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---