ՂԱՐԱԲԱՂԸ ՁԳՏՈւՄ Է ԻՆՏԵԳՐՎԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ

ԼՂՀ-ն աշխարհում միակ չճանաչված պետությունն է, որը վերացրել է մահապատիժը:

Չնայած, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը համաշխարհային հանրության կողմից մինչ օրս չի ընդունվում որպես անկախ պետություն եւ եվրոպական կառույցների առջեւ ոչ մի պարտավորություն չունի, այնուամենայնիվ երկրի խորհրդարանը հետեւողականորեն օրենսդրական բարեփոխումներ է իրականացնում, որոնք համապատասխանում են միացյալ Եվրոպայի ընդունած կանոններին: Որոշ հարցերում նույնիսկ պաշտոնական Ստեփանակերտը առաջ է անցել Երեւանից: Մասնավորապես` մահապատժի վերացման խնդրում:
PanARMENIAN.Net - Չնայած ԼՂՀ-ի ղեկավարությունից ոչ ոք չի պահանջել միանալ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիային եւ չի պահանջել 6-րդ դրույթի ամրագրումը, այնուամենյանիվ չճանաչված պետության Ազգային ժողովը վերացրել է պատժի բարձրագույն աստիճանը: Օգոստոսի մեկից Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում եւ նրա ղեկավարման տակ գտնվող անվտանգության գոտու շրջաններում պատժի բարձրագույն աստիճանը համարվում է ցմահ բանտարկությունը: ԼՂՀ-ն աշխարհում միակ չճանաչված պետությունն է, որ վերացրել է մահապատիժը: Այս փաստը չի կարող անտեսվել Եվրոպայի կողմից: Հարկ է նշել, որ եվրոպական կառույցների ղեկավարները նախկինում էլ այլ կերպ էին վերաբերվում Ղարաբաղին, քան ետխորհրդային շրջանում ձեւավորված մյուս չճանաչված պետություններին: Նման վերաբերմունքը մասնավորապես արտացոլվեց Եվրախորհրդի մարդու իրավունքների պաշտպանության բաժնի 2001թ.-ի հոկտեմբերին տպագրած մահապատժի վերացմանն առնչվող տեղեկագրում: Այս գրքում մանրամասնորեն շարադրված է եվրոպական բոլոր երկրների վերաբերմունքը մահապատժի նկատմամբ: Վրաստանի եւ Մոլդովայի դեպքում տեքստում նշված է, որ «մահապատիժը շարունակում է գործել անջատողական երկրներում»: (Նկատի է առնվում ինքնահռչակ հանրապետությունները` Աբխազիան, Հարավային Օսեթիան եւ Մերձդնեստրը): Ադրբեջանին նվիրված բաժնում, ոչ մի բացառություն չկա, չնայած 2001-ին Լեռնային Ղարաբաղը դեռեւս չէր վերացրել մահապատիժը: Սրանից կարելի է ենթադրել, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների պաշտպանության բաժինն ընդունում է, որ Ադրբեջանի իրավական դաշտը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա:

ԼՂՀ-ի իշխանությունն ապագայում նույնպես պատրաստ է իրականացնել այն բոլոր պահանջները, որոնք ներկայացվում են եվրոպական միության լիիրավ անդամ դառնալու հավակնություններ ունեցող պետություններին: Ստեփանակերտում սպասում են Հայաստանի խորհրդարանի որոշմանը` կապված այլընտրանքային զինծառայության հետ, որից հետո այդ հարցը կմտնի նաեւ ղարաբաղյան օրենսդիր մարմնի օրակարգ: ԼՂՀ-ի Ազգային ժողովի խոսնակ Օլեգ Եսայանն օրերս հայտարարել է, որ չնայած ռազմական դրությանը, Ղարաբաղի իշանությունները լիովին հնարավոր են համարում որոշակի խումբ քաղաքացիների համար թույլատրել այլընտրանքային զինծառայությունը: (Հիշեցնենք, որ այս հարցը նույնպես Եվրախորհրդի պահանջների շարքում է): Ինչ վերաբերում է հանրապետությունում տոտալիտար սեկտաների գործունեության որոշ սահմանափակումներին, ապա այս պահանջը բխում է ռազմական դրության մասին օրենքից: Դրա վերացումից հետո խորհրդարանը պատրաստ կլինի վերանայել կրոնական խմբավորումների գրանցման հարցը: Ռազմական դրության պահպանման անհրաժեշտությունը կվերանա խաղաղության համաձայանգրի ստորագրումից անմիջապես հետո: Բացառված չէ, որ մինչ այդ արդեն Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պատրաստ կլինի Եվրախորհրդին անդամակցող պետությունների առջեւ դրված բոլոր պարտավորությունները կատարել: Այս մասին են նաեւ վկայում բազմիցս Ստեփանաակերտ այցելած ադրբեջանցի իրավապաշտպանի ուսումնասիրությունները, որը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում ակտիվորեն ընթանում է քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացը»: Ադրբեջանցի իրավապաշտպանին չհավատալու ոչ մի հիմք չկա:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---