Ո՞ւՄ Է ԾԱՌԱՅՈւՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ

Կոնստանտինոպոլսի հայ առաքելական եկեղեցու առաջնորդը կախյալ վիճակի մեջ է հայտնվել թուրքական հատուկ ծառայություններից:

Եվրոպական Միությանն անդամակցելու` թուրքերի հավակնություններն, այնուամենայնիվ, պաշտոնական Անկարային չստիպեցին հրաժարվել էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման քաղաքականությունից: Թուրքիայի ղեկավարությունը ճնշման հատուկ միջոցներ է կիրառում Կոնստանտինոպոլսի հայ առաքելական եկեղեցու եւ նրա առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մուտաֆյանի հանդեպ: Հայրենակիցների ճակատագրով անհանգստացած հայ պատրիարքը վաղուց արդեն հատուկ ծառայությունների փաստացի գերին է դարձել: Սակայն արքեպիսկոպոսի հնազանդությունը չի թեթեւացրել այն սակավաթիվ հայերի ծանր տառապանքները, որոնք դեռեւս չեն լքել Թուրքիան:
PanARMENIAN.Net - Մեսրեպ Երկրորդը Կոնստանտինոպոլսի հայ առաքելական եկեղեցու հովվապետն է դարձել թուրքական իշխանության հավանությամբ, որը երկար ժամանակ խոչընդոտում էր պատրիարքի ընտրությունների կայացմանը: Անկարան թույլատրեց հոգեւոր բարձրագույն խորհրդի հրավիրումը միայն այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունները պայմաններ ստեղծեցին Մեսրոպ Մութաֆյանի կախվածությունն ապահովելու համար: Այսօր ամեն անգամ իշխանություններն օգտագործում են շանտաժի զոհ դարձած արքեպիսկոպոսին, երբ անհրաժեշտ է լինում հերքել էթնիկ փոքրամասնությունների ճնշման փաստերը եւ կամ հակազդել 1915 թվականի Եղեռնի ճանաչմանը: Անցյալ շաբաթ, հենց արքեպիսկոպոսի ջանքերի շնորհիվ, թուրքերին հաջողվեց խուսափել ԵՄ-ի առջեւ վերցված պարտավորությունների շրջացման հետ կապված լուրջ խնդիրներից: Երկրի քրիստոնյա փոքրամասնությունների առաջնորդները Եվրախորհրդի ղեկավարությանն ուղղված դիմում էին պատրաստել, որտեղ կոչ էր արվում ազդել Թուրքիայի ղեկավարության վրա, որպեսզի դադարեցվեն ճնշումները: Ուղերձը պատրաստ էին ստորագրել Կոնստանտինապոլսի համայն հունական պատրիարքը, Թուրքիայում բնակվող կաթոլիկների եւ ուղղափառ ասորիների հոգեւոր առաջնորդները: Սակայն դիմումի բովանդակության մշակմանը մասնակցած Մեսրոպ Երկրորդն ամեն հնարավորն արեց, որպեսզի ուղերձը չուղարկվի Բրյուսել: Թուրքական իշխանության կողմից հետապնդվող հայ պատրիարքը քրիստոնյաներին կոչ արեց չշտապել խնդիրը եվրոպական մակարդակով բարձրացնելու` իր դիրքրոշումը փաստարկելով նրանով, որ բողոքի արդյունքում ճնշումներն ավելի կուժեղանան: Քրիստոնեանական կրոնի մյուս ներկայացուցիչների վրա ունեցած ազդեցությունն օգտագործելով` Մութաֆյանը կարողացավ հասնել նրան, որ փաստաթուղթն ուղարկվի ոչ թե Եվրահանձնաժողով, այլ` Թուրքիայի խորհրդարան եւ կառավարական մարմիններ: Այսինքն, այն նույն մարդկանց, որոնք կյանքի են կոչում ազգային խտրականությունների քաղաքականությունը:

Սա արքեպիսկոպոսի միակ տարօրինակ պահվածքը չէ, որ թելադրված է Անկարայի կողմից: Ժամանակին, շանտաժին տեղի տալով, պատրիարքը ստիպված էր իր բողոքն արտահայտել Վատիկանի կողմից հայոց ցեղասպանության փաստի ընդունման առիթով: 2000թ.-ի նոյեմբերին Մեսրոպ Մութաֆյանը ոչ միայն հրաժարվեց ներկա գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հանդիպմանը, այլեւ դատապարտեց հոգեւոր առաջնորդներին` ցեղասպանությունը հիշատակող միասնական հուշագրի ընդունման առիթով: Կոնստանտինոպոլսի պատրիարքարանի առաջնորդը լուռ համաձայնեց նաեւ կառավարության պահանջներին այն ժամանակ, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշեց, որ արքեպիսկոպը պետք է ուղեկցի Ռեջեբ Էրդագոնին նրա եվրոպական շրջագայության ընթացքում: Մութաֆյանին ոչինչ չէր մնում անելու, քան եվրոպացիներին ստել, թե Թուրքիայում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների հետ կապված ոչ մի խնդիր չկա: Մեսրոպ Երկրորդը կատարել է այն ամենը, ինչ նրանից ակնկալում էին թուրք իշխանավորները: Նրան դարձրել են ԵՄ-ին Թուրքիայի անդամագրման պատրաստակամությանն ուղղված քարոզարշավի գլխավոր գործող անձը:

Պատրքիաքի հնազանդությունը հեշտ կլիներ արադարացնել, եթե նրա պատրաստակամության արդյունքում թուրքական կողմը նույնպես պատասխան զիջումներ աներ: Սակայն, լիովին ակնհայտ է, որ պաշտոնական Անկարան ոչ մի կերպ չի թուլացնում հայերի հանդեպ վարած խտրական քաղաքականությունը: Պատրիարքարանը եւս պաշտպանված չէ, որի իրավունքները մինչ օրս կարգավորվում են մի քանի հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրության սուլթանի կողմից ընդունված փաստաթղթով: Հատկանշական է, որ վաղուց հնացած այդ փաստաթղթի պահանջները նույնպես անտեսվում են Թուրքական Հնարապետության կառավարության կողմից, որը բռնագրավում է հայ պատրիարքարանին պատկանող հողային տարածքները: Թուրքերը բավականին հետաքրքրական ձեւով վճարեցին Մեսրոպ Երկրոդի վերջին ծառայության դիմաց: Խոչընդոտելով քրիստոնյա փոքրամասնությունների դիմումի ուղարկմանը Եվրամիություն` արքեպիսկոպոսն իզուր էր վարձատրություն ակնկալում: Ընդամենը մի քանի օր հետո, հատուկ ծառայություններն արգելեցին նրան հովվապետական այցով մեկնել Վանա լճում գտնվող Ախթամար մենաստանը: Կոնստանտինապոլսի պատրիարքարանի առաջնորդն, ըստ էության, սահմանափակված է տեղաշարժվել նույնիսկ երկրի սահմանների ներսում: Այս հանգամանքը դժվար թե աննկատ մնա: Հոկտեմբերի վեցին Անկարայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը պատրիարքին առաջարկեց հանդիպել եւ քննարկել հայ համայնքի իրավունքների հետ կապված խնդիրները: Ամենայն հավանականության, այդ հանդիպման պատճառներից մեկն էլ հենց կապված էր Վան չկայացած այցելության հետ: Դժվար է դատել, թե որքանով էր պատրիարքը անկեղծ ամերիկյան դիվանագետի հետ զրույցում: Թուրքիայի հետ լարված հարաբերություններում գտնվող եւ դիվանագիտական կապեր չունեցաղ Հայաստանն ի վիճակի չէ պաշտպանել Թուրքիայում բնակվող հայերի իրավունքները: Այս պայմաններում Միացյալ Նահանգները եւ Եվրոպան, իրավունք չունեն անտարբերություն ցուցաբերել թուրք կառավարության կողմից իրականացրած ցեղասպանությունից հրաշքով փրկված հայկական համայնքի ճակատագրի հանդեպ: Արեւմուտքը պարտավոր է ջանքեր գործադրել ստիպելու Անկարային հրաժարվել հայերի հանդեպ վարած խտրական քաղաքականությունից:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---