ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲԱդրբեջանի խորհրդարանում քննարկվում է Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու հարցը: Օրերս Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները քննարկեցին Քաղաքացիական համերաշխություն կուսակցության նախաձեռնությունը, որը ենթադրում է տարածքային պահանջատիրություն Հայաստանից: Օրենսդիրներին առաջարկվել է քննարկել Հայաստանի Սյունիքի մարզի տարածքների, ինչպես նաեւ Երեւանի նկատմամբ Ադրբեջանի սուվերենիտետի տարածման հարցը: Իսկ այս զառանցանքային գաղափարը ներկայացվել է բավականաչափ հետաքրքրական ձեւով: Պրովակացիայի նախաձեռնող, պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլիի կարծիքով, միլի մեջլիսը «Զանգեզուրը Հայաստանին տալու եւ Երեւանը որպես մայրաքաղաք զիջելու մասին»` 1918 եւ 1920 թ.թ.-ին Ադրբեջանի ազգային խորհրդի որոշումները պետք է չեղյալ համարի : 9 հուլիսի 2004 PanARMENIAN.Net - Հատկանշական է, որ այս աբսուրդ առաջարկը քննարկվել է ամբողջ լրջությամբ: Ավելին, նիստը նախագահող, խորհրդարանի փոխխոսնակ Արիֆ Ռագիմզադեն համաձայնել է, որ անհրաժեշտ է մշակել որոշման կոնկրետ նախագիծը եւ միլի մեջլիսի ղեկավարությանը հանձնարարել է այս հարցն ընդգրկել հաջորդ նստաշրջանի օրակարգ: Եթե խորհրդարանական արձակուրդները չլինեին, Ռագիմզադեն դեմ չէր լինի Երեւանը միացնել Ադրբեջանին արդեն այս նստաշրջանում: Սակայն իր օրինական արձակուրդը սրա համար նա չհամարձակվեց վտանգի տակ դնել` կարեւոր նախաձեռնությունը հետաձգելով մինչեւ աշուն: Հարցի պատմությունն իսկապես խիստ հետաքրքրական է: 1918 թ.-ի մայիսի 29-ին, այսինքն Ադրբեջանի անկախության հայտարարման հաջորդ օրը, երիտասարդ պետության խորհրդարանն ընդունեց մի փաստաթուղթ, որում նշված էր, որ Ադրբեջանը հարեւան երկրից որեւէ տարածքային պահանջ չունի: Ազգային ժողովի որոշման մեջ նշված էր, որ Ադրբեջանը ճանաչում է հարեւան երկրի իրավունքները Արարատյան դաշտավայրի նկատմամբ: Երկու տարի անց արդեն խորհրդային Ադրբեջանի կոմունիստական կուսակցության գլխավոր կոմիտեն որոշում ընդունեց ճանաչելու Հայաստանի ինքնավարությունը Զանգեզուրի նկատմամբ (այժմյան Սյունիքի մարզը): Իսկ արդեն կես տարի անց Խորհրդային Ադրբեջանի ղեկավար Նարիման Նարիմանովը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պահանջներ ներկայացնելուց: Այնուհետեւ, Մոսկվայից ստացված ազդակները ստիպեցին նրան հրաժարվել վերջին որոշումից, եւ շուտով Բաքուն կրկին սկսեց վերահսկողություն պահանջել Ղարաբաղի նկատմամբ: Այժմ հարեւանները զղջում են, որ չեն հրաժարվել նաեւ առաջին երկու որոշումներից էլ: Նրանց համոզմամբ, 1918 եւ 1920 թ.թ.-ին ընդունված որոշումները «ազատ կամքի դրսեւորումներ էին», որը հայերը չգնահատեցին: Իբրեւ թե, այդ պատճառով էլ նրանք իրավունք ունեն հրաժարվել իրենց իսկ որոշումից: Այսինքն, պետք է ենթադրել, որ այս գաղափարի նախաձեռնողները մտադիր են Երեւանը միացնել Ադրբեջանին: Հետաքրքրական է: Իսկ ի՞նչ կլիներ, եթե անցյալ դարասկզբին ադրբեջանցիները որոշում ընդունեին ճանաչել Իսպանիայի ինքնիշխանությունը Կատալոնիայի նկատմամբ կամ Իտալիայինը` Սիցիլիայի: Այդ որոշումներից հրաժարվելը կնշանակեր արդյո՞ք այն, որ Կատալոնիան կամ Սիցիլիան ադրբեջանական հողեր են.. «Ես այս հարցը բարձրացրել եմ, որպեսզի ուղղեմ Ադրբեջանի պատմական սխալը»,- հայտարարել է պատգամավոր Ֆ. Իբրահիմլին,-«Այժմ աշխարհում բոլորը կիմանան, որ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքը գտնվում է Ադրբեջանի տարածքում»: Տարօրինակ տրամաբանություն է: Իրականում, կարծում ենք, որ այժմ ամբողջ աշխարհում բոլորը կիմանան, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի քաղաքականության ագրեսիվ էությունը, որի չի բավարարվում Ղարաբաղի պահանջով, առաջ է շարժվում դեպի Հայաստանի մայրաքաղաքը: Միջազգային հանրությունը պարտավոր է համապատասխան գնահատական տալ Բաքվի տիրակալների մեծացող ախորժակին: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարները քննարկել են համատեղ զորավարժություններն ու համատեղ ռազմարտադրությունը Նրանք հանդիպել են Աստանայում |