20 հոկտեմբերի 2006 - 15:01 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիան վերադառնում է Արեւելք
Զարգացման եվրոպական ուղին իսլամիստական Թուրքիայի համար պարզվեց` շատ բարդ ու գրեթե անհարկավոր է
Ֆրանսիական սառը ցնցուղից հետո Թուրքիային, ամենայն հավանականությամբ, սպասում է եւս մեկը այնտեղից, որտեղից նա ամենաքիչն է ակնկալում: Խոսքն առաջիկա միջանկյալ ընտրությունների մասին է ԱՄՆ Սենատ: Լրիվ հնարավոր է, որ հանրապետականները, որոնց արտաքին եւ ներքին քաղաքականաւոյթունը որեւէ քննադատության չի դիմանում, կպարտվեն դեմոկրատներին եւ այն ժամանակ օրակարգի հարց կդառնա Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից:
Ճիշտ է, հանուն արդարության պետք է նշել, որ այդ հարցը միշտ բարձրացվում է ընտրություններից առաջ եւ հաջողությամբ մոռացվում է անմիջապես ընտրություններից հետո` մինչեւ հաջորդ ընտրությունները: Սակայն այս անգամ ամերիկացի օրենսդիրները, ոգեւորվելով ֆրանսիական օրինակով, կարող են, եթե ոչ նմանատիպ օրինագիծ ընդունել, ապա գոնե «1915 թվականի իրադարձությունները» Ցեղասպանություն կանվանեն: ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խումբը բավականին ազդեցիկ է եւ նա կարող է պնդել Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչը, իր հերթին, սպառնալիքի տակ կդնի Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի վաղեմի ռազմավարական հարաբերությունները: Ինչպես գրում է Turkish daily news-ը, նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմը, ինչպես նաեւ նախորդ նախագահի աշխատակազմը, հետեւողականորեն հրաժարվել է «ցեղասպանություն» բառը օգտագործելու պաշտոնական հայտարարություններում` փորձելով խուսափել Թուրքիայի հեռացումից: «Սակայն Կոնգրեսում Թուրքիան միշտ թույլ դիրքերում է եղել: Դեմոկրատների հաղթանակը Սենատում կարող է բազմաթիվ խնդիներ ստեղծել Թուրքիայի համար` Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի համար խոչընդոտներ ստեղծելու գործում: Դեմոկրատների հաղթանակի դեպքում, օրենսդիրները կարագացնեն Հայոց ցեղասպանության ճանաչումը մինչեւ նոր Կոնգրեսսը կանցնի աշխատանքի 2007 թվականի հունվարին» ,- գրում է հրատարակությունը:
Հանուն արդարության, պետք է ասել, որ հարաբերությունները երկու երկրների միջեւ սկսել են վատանալ ամերիկյան զորքերի` Իրաք ներխուժելուց հետո եւ քրդական հարցի նոր բարձրացումից հետո: Ամերիկացիները, իհարկե, հանդես են գալիս քուրդ գրոհայինների դեմ, սակայն իրականում պաշտպանում են Հյուսիսային Իրաքում Քրդական ինքնավարության ստեղծումը: Իրաքի վերջին որոշումնեից մեկը` երկրի դաշնային համակարգի վերբերյալ, որում քրդերը արդեն ստանում են իրավական դիրքեր, կարող է եւս մեկ գլխացավանք դառնալ Թուրքիայի համար: Իսկ դա կնշանակի, որ Իրաքի նավթով հարուստ շրջանները, այդ թվում եւ Կիրկուկը, կդառնան տարածաշրջանային դիմակայության կենտրոն: Բնական էներգապաշարներ չունեցող Թուրքիան բոլոր ուժերով փորձում է իր վերահսկողության տակ առնել Քուրդստանը, որպեսզի ինչ-որ կերպ կարողանա լրացնել էներգիայի պակասը: ԱՄՆ-ն արդեն նավթի գների անկանխատեսելի խաղում եւս փորձում են խաղից դուրս չմնալ: Եւ, բնականաբար, Ամերիկան իր կողմը քուրդերին գրավելու ավելի շատ շանսեր ունի, քան Թուրքիան: Մեծ հաշվով, Թուրքիան այլեւս փաստարկներ չունի միջազգային հանրությանը դիմելու համար. ոչ 301-րդ հոդվածի արգելումը, ոչ ԵՄ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը Կիպրոսի հարցով Էրդողանի կառավարությանը գրեթե շանսեր չեն թողնում ԵՄ մտնելու համար: Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը նույնպես հանդիսանում է այնքան հեռավոր ապագայի գործ, ինչպիսին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն է: Իսկ, այնուամենայնիվ, եթե դատենք ոչ թե թուրք քաղաքական գործիչների հայտարարություններով, այլ նրանց գործերով, ապա ստացվում է, որ Եվրոպան նրանց այնքան էլ հարկավոր չէ: Իհարկե, վատ չէր լինի ճնշել քրիստոնեական երկրները իսլամական ներկայցությամբ, սակայն չստացվեց: Եւ դա նշանակում է, որ պետք է վերադառնալ Արեւելք, ինչն իրականում եւ անում է Ռեջեփ Էրդողանը, քանզի Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսությունը դիմացավ ընդամենը 70 տարի, եւ թուրքերը ետ վերադարձան: Շատ տարօրինակ իրողություն է, եթե հաշվի առնենք, որ պատմությունը սովորաբար առաջ է շարժվում եւ շատ հազվադեպ` ետ: