Ադրբեջանի նախագահը նորից սպառնում է Հայաստանին պատերազմով

Թշնամու կերպարի մշտական արմատացումը վաղ թե ուշ կդառնա նկուն եւ ահաբեկված ժողովրդի հուզումների դետոնատոր, որը մի հոյակապ օր կարող է չդիմանալ

2006 թվականի վերջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին մեծ հարցազրույց է տվել: Հարեւան պետության նոր ղեկավարը ոչ մի նոր բան չասաց, սակայն առավել շատ տարակուսանք, եւ անկեղծ ասած, անըմբռնություն առաջացրեցին լսարանի հարցերը: Այդպիսի քարանձավային ատելություն, երեւի թե, միայն նացիստներն են զգացել հրեաների նկատմամբ: Սակայն դա էլ վիճելի է:
PanARMENIAN.Net - Որպեսզի անհիմն չլինենք, մի երկու օրինակ բերենք. «Նարգիզը Բաքվից հարցնում է. «Պարոն Իլհամ Ալիեւ, ես մանկուց երազել եմ, որպեսզի մեր հողերը ազտագրվեն, իսկ հայերը վերանան: Հարգելի նախագահ, կարո՞ղ եք խոստանալ, որ իմ նվիրական երազանքը կիրականանա եւ Կովկասում հայ չի մնա»: Նրան արձագանքում են Հասանը Մոսկվայից եւ Էլչինը Ուկրաինայից. «Պարոն նախագահ, Դուք բազմաթիվ անգամներ հայտարարել եք Ղարաբաղի ազատագրման սկզբունքային կարեւորության մասին ադրբեջանական ժողովրդի համար: Սակայն ինչու ոչ ոք չի բարձրացնում Իրեվանի (այսինքն Երեւան. խմբագրի ուղղում) եւ Զանգեզուրի հարցը: Ժամանակակից Արդբեջանի Հանրապետությունը 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է, որի կազմում էր Զանգեզուրը: Հետեւաբար, նաեւ իրավաբանական հիմքեր գոյություն ունեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Ինչպիսի՞ն կլինեն ձեր գործողությունները, որպեսզի հայերից ազատեք Ղարաբաղն ու Իերեվանի խանությունը: Մենք պատրաստ ենք պայքարել Արեւմտյան Ադրբեջանի (ժամանակակից Հայաստան) ազատագրման համար»: Մեկնաբանություններն ավելորդ են, սակայն, քանի որ ադրբեջանցիները հիշել են 1918-1920 թվականների մասին, ապա արժի հերթական անգամ հիշեցնել, որ հենց Լեռնային Ղարաբաղը չէր մտնում ԱԴՀ-ի կազմի մեջ, ինչպես նաեւ «Իերեվանի խանությունը» եւ Զանգեզուրը: Դրանք պատկանում էին Ռուսաստանի Կայսրությանը` 1828 թվականից ռուս-պարսկական պատերազմի արդյունքում: Ինքներդ եք հասկանում, որ այն ժամանակ Ադրբեջանի մասին նույնիսկ խոսք էլ չկար, գոյություն ունեին միայն Շեքինի եւ Բաքվի խանությունները Պարսկաստանի կազմում... Եւ որպեսզի անմիջապես վերջ դնենք այս թեմային, նշենք Վրաստանից Թեմո Լորդկիպանիձեի նամակը, որում նա պատաստակամություն է հայտնում օգնել «Ադրբեջանին Ղարաբաղի անջատողականների դեմ պատերազմում: Կարող ե՞ք արդյոք կամավորների ընդունման եւ նրանց զենքով ապահովման կազմակերպություններ ստեղծել: Հասկանալի է, որ այս հարցերին Իլհամ Ալիեւն ուղիղ եթերում չպատասխանեց, համենայն դեպս, հրապարակված տեքստում ոչ մի նման բան չկա: Չի էլ կարող լինել: Մի բան է աշխարհի աչքին ժողովրդվար երեւալը, այլ բան է` ցույց տալ իրական դեմքը: Առավել լավ է երկինքը թնդացնել սպառնալիքներով եւ բանակի խաբուսիկ հզորությամբ, որի շարքային զոինվորները գերի են փախչում հայերի մոտ: Մեզ` հայերիս, շատ են ասում հանդուրժողականության, մթնոլորտի եւ ժողովուրդների միջեւ վստահության բարելավման մասին եւ այլ գեղեցիկ խոսքեր: Սակայն, չգիտես ինչու, ոչ ոք դա չի ասում Իլհամ Ալիեւին, ով վստահ է, որ Կասպիցի էներգապաշաների շմորհիվ նա կարող է անել եւ ասել, ինչ ցանկանում է: Այդ թվում եւ արդեն բոլորին ձանձրացրած արտահայտությունը. «ադրբեջանական ժողովրդի համբերությունն անսահման չէ, մենք կազատագրենք մեր հողերը»:

Ո՞վ է «ազատագրելու» Ղարաբաղը. քաջարի ադրբեջանական բանակը, թե վարձու զինվորները, որոնց կարելի է գնել մեծ գումարով: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նախագահը նրանց նկատի եւնի, խոսելով բանակի ռազմական ծախսերի աճի մասին` մոռանալով Թուրքիայի հանգուցյալ նախագահ Տուրգուտ Օզալայի խոսերը. «Մենք կարող ենք ձեզ տեխնիկա եւ խորհրդականներ տրամադրել, սակայն պատերազմել ձեր փոխարեն չենք կարող»: Մոռացել է նա, երեւի թե, նաեւ Շամիլ Բասաեւի անհաջող արշավը Ղարաբաղում: Չենք խոսում նաեւ Ստեփանակերտը ռմբակոծող ուկրաինացի օդաչուների մասին. նրանցից ոչ ոք չօգնեց Ադրբեջանին հաղթել Արցախի ազատագրական պայքարի դեմ ուղված պատերազմում: Ցավոք սրտի, 15 տարվա ընթացքում, Ադրբեջանն այդպես ել ոչինչ չսովորեց: Թշնամու կերպարի մշտական արմատացումը վաղ թե ուշ կդառնա նկուն եւ ահաբեկված ժողովրդի հուզումների դետոնատոր, որը մի հոյակապ օր կարող է չդիմանալ եւ վերացնել ալիեւների կլանը: Դրա համար շատ քիչ բան է հարկավոր. հերթական անգամ բարձրացնել բոլոր կենցաղային ծառայությունների վարձը, հատկապես, էներգակիրների: Եւ բոլոր խոսակցությունները Ադրբեջանի հսկայական նավթային պաշարների մասին հերթական անգամ առիթ կդառնան «ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ» անցկացնելու համար: Իսկ պատերազմել ոչ ոք չի էլ պատրաստվում: Մի բան է միայն զարմացնում. Բաքուն իրո՞ք կարծում է, որ Հայաստանը լուրջ է ընդունում ռազմական բյուջեի մեծացման եւ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությունները:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---