Ռուսաստանը չպետք է վախենա ամերիկյան ՌՏԿ-ից Եվրոպայում եւ Կովկասում

Հարավային Կովկասի երկրներն այդ հարցում մեր ժամանակների համար զարմանալի միակարծություն եւ զգուշություն ցուցաբերեցին: Նույնիսկ Վրաստանը:

Կովկասում իրարանցում է բարձրացել, որի հնարավոր պատճառը Իրանն է, եւ, անուղղակիորեն, Ռուսաստանը: Վերջերս հաճախակի դարձած խոսակցությունները «նոր սառը պատերազմի» եւ մարտահրավերների մասին, որոնք ծառացել են ԱՄՆ առջեւ Իրաքում տապալված պատերազմի պատճառով, իրոք կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ Եվրոպայում: ԱՄՆ-ի Կովկասում եւ Կենտրոնական Եվրոպայում ՌՏԿ տեղադրելու մտադրությունը հարմար առիթ հանդիսացավ ռուս զինվորականների եւ դիվանագետների հերթական բարձրագոչ հայտարարությունների համար:
PanARMENIAN.Net - Ըստ տրամաբանության, հայտարարությունները, եթե նրանք ընդհանրապես տեղին են այս դեպքում, պետք է հնչեն այն երկրներից, որոնց տարածքում նախատեսվում է ՌՏԿ շինարարությունը, որն ի դեպ բավականին թանկ հաճույք է: Սակայն ՌԴ-ն, որը դեռեւս չի հրաժարվել իր կայսերական նկրտումներից, որոշել է առաջ անցնել բոլորից եւ հերթական անգամ սպառնալ «համարժեք պատասխանով»: Հիշեցնենք, որ Պենտագոնը, ըստ ՀՀԿ գծով գործակալության ղեկավար գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգի հայտարարության, կցանկանար ռադիոտեղորոշման կայան ունենալ Կովկասում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի երկրներին, ապա նրանք այդ հարցում մեր ժամանակների համար զարմանալի միակարծություն եւ զգուշություն ցուցաբերեցին: Նույնիսկ Վրաստանը: ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով, Հայաստանը պաշտոնական դիմում չի ստացել ԱՄՆ-ից հանրապետության տարածքում ՀՀՊ ռադարի տեղակայման հարցով: Հայաստանի պաշտպանության նախարարությունում նույնպես հայտարարեցին, որ ռադարի տեղակայման հարցը չի քննարկվել:

Վրաստանի պաշտպանության նախարարությունում ձեռնպահ են մնում Հարավային Կովկասի երկրներից մեկում ՀՀՊ ռադարային համակարգի հնարավոր տեղակայման վերաբերյալ մեկնաբանություններից: «Մենք դեռեւս չենք մեկնաբանի այդ հարցը: Հնարավոր է, որ օրվա ընթացքում ինչ-որ բան փոխվի, եւ մենք հանդես գանք պաշտոնական հայտարարությամբ»,-ասել է Վրաստանի պաշտպանության հասարակության հետ կապերի դեպարտամենտի աշխատակիցը, պատասխանելով այն հարցին, թե բանակցում է արդյո՞ք Վրաստանը ԱՄՆ հետ իր տարածքում ՀՀՊ ռադարային համակարգի տեղակայման շուրջ: Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունները հանրապետության տարածքում ռադարի տեղակայման հնարավորության մասին: Ի դեպ, Ադրբեջանի տարածքում արդեն կա 3 ՌՏԿ` մեկը ռուսական եւ երկուսը` ամերիկյան: Եվ եթե Ադրբեջանում ԱՄՆ ՌՏԿ-ն ծածկում է միայն Մերձավոր Արեւելքն ու Պարսից ծոցը, ապա ռուսական ՌՏԿ-ն համարվում է աշխարհում խոշորագույններից մեկը: Ըստ տրամաբանության, կայանը պետք է տեղադրել Վրաստանում: Հայաստանը դուրս է մնում մի քանի պատճառներով, հիմնականում ռուսական ռազմակայանի առկայության եւ ռելյեֆի պատճառով: Ամենահետաքրքիրն այստեղ այն է, որ ՀՀՊ համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Ըստ փարիզյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հակահրթիռային պաշտպանության գծով մասնագետ Բրյունո Գրյուզելի, համակարգի նպատակը Իրանից պաշտպանվելն է: «Լիբերասյոնին» տված հարցազրույցում նա նշում է, որ «Թեհրանից Վաշինգտոն ամենակարճ ճանապարհն անցնում է Կենտրոնական Եվրոպայով: Պլանիսֆերան խեղաթյուրում է տարածությունը, ուստի տալիս է այլ արդյունք»: Ինչ վերաբերում է իբր Ռուսաստանին սպառնացող վտանգին, ապա ֆրանսիացի փորձագետը գտնում է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգը, որն ամերիկացիները տեղակայում են Կալիֆորնիայում, Ալյասկայում եւ Եվրոպայում, չի կարողանա հակազդել ռուսական համակարգերին, որոնք ավելի շատ են եւ առավել արդիական տեխնոլոգիապես: «Չի կարողանա թեկուզ այն պատճառով, որ այնտեղ չի գտնվում: Այն հրթիռների տրաեկտորիան, որոնք Ռուսաստանը կարող է բաց թողնել ԱՄՆ վրա, կուղղվի հյուսիս, Արկտիկայով, ուստի մեծ նշանակություն ունի ամերիկյան ՌՏԿ-ն Տուլայում` Գրենլանդիայում: Հակահրթիռային պաշտպանության համակարգը կոչված է պաշտպանելու ամերիկյան տարածքը Իրանի եւ Հյուսիսային Կորեաի կողմից եկող սպառնալիքից: Լեհաստանում կտեղակայվեն ընդամենը տասը հակազդող հրթիռներ: Միանգամայն բավարար է, հնացած հրթիռները կասեցնելու համար»,-ընդգծել է Գրյուզելը: Մի խոսքով, այս ամենն Իրանի հետ է կապված: Համարվում է, որ Իրանը գործողության 2-3000 կմ շառավիղով հրթիռներ ունի: Որպեսզի Իրանից թողակված հրթիռը հասնի ԱՄՆ տարածքին, նրա գործողության շառավիղը պետք է կազմի 9-10 000 կմ: Նման հրթիռներ Իրանը չունի, եւ մինչեւ 2020 թվականը հազիվ թե ունենա: Սակայն, ամեն դեպքում, ամերիկյան ՀՀՊ համակարգը չի գործարկվի մինչեւ 2012 թվականը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա, թող դա արտառոց չհնչի, միայն շահում է այս իրավիճակում, քանի որ նրա անվտանգությունը ապահավում է ոչ միայն ռուսական ռազմակայանը, այլ նաեւ ՆԱՏՕ-ն: Ճիշտ է, դա միայն ենթադրություն է, սակայն այն կարող է ճշմարտությանը շատ մոտ լինել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---