ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւը Ցեղասպանության մասին կարժանանա նույն ճակատագրին, ինչ նախորդները՞

Թուրքիայի վարչապետի վերջին արտահայտությունները ԱՄՆ-ի հասցեին կասկած չեն թողնում, որ եթե բանաձեւն ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, դա շատ լուրջ հարված կհասցնի թուրք-ամերիկայն հարաբերություններին

Հայ համայնքը հասավ գրեթե անհնարին: Հայոց ցեղասպանությունը հաստատող եւ ԱՄՆ նախագահին ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում «ցեղասպանություն» բառն օգտագործել պարտադրող 106-րդ բանաձեւին սատարում են Ներկայացուցիչների պալատի 218 անդամներ: Այդպիսով, առկա է բանաձեւի վերաբերյալ քվեարկության համար կոնգրեսականների անհրաժեշտ քանակը: «Մենք ողջունում ենք բանաձեւին աջակցող 218 կոնգրեսականներին եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում կոնգրեսական Ադամ Շիֆին եւ իր գործընկերներին, որոնք օգնեցին մեզ հասնել նման արդյունքի: Մենք հուսով ենք, որ մեր բաժանմունքները հաջողությամբ կշարունակեն բանաձեւին աջակցող օրենսդիրների քանակի ավելացմանն ուղղված աշխատանքը, փաստաթուղը ժամանակին ընդունելու համար»,-նշել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
PanARMENIAN.Net - Իր հերթին բանաձեւի հեղինակ Ա.Շիֆը Կալիֆորնիայից նշեց, որ 218 կոնգրեսականները ցույց տվեցին, որ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: «Երբ դեռեւս ողջ են Հայոց ցեղասպանությունը վերապրածները, մենք գիտակցում ենք, որ անհապաղ պետք է ուշադրություն հրավիրել մի ողջ ժողովուրդ ոչնչացնելու փորձի վրա: Պատմության մութ էջերի ժխտումը խոչընդոտում է առավել արդյունավետ քայլերի ձեռնարկմանը Դարֆուրում շարունակվող ցեղասպանության դեմ»,-ընդգծել է Շիֆը:

2007 թվականի հունվարի 30-ից ի վեր, երբ կոնգրեսական Շիֆը կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչի եւ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի եւ Ջո Նոլենբերգի հետ համատեղ քվեարկության դրեցին 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատում, ANCA-ն հսկայական աշխատանք կատարեց: Բազում հանդիպումներ կազմակերպվեցին կոնգրեսականների հետ, երկու քարոզարշավ անցկացվեց` «Clik for Justice» եւ «Call for Justice» ի պաշտպանություն 106-րդ բանաձեւի: Մի խոսքով, ամեն ինչ ինչպես միշտ հաջող է դասավորվում, եւ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, ոչ ավելի շուտ, բանաձեւը կարող է քվեարկության դրվել: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է, ինչպես ցանկանում է ԱՄՆ-ի հայ համայնքը: Առաջին հերթին, եւ դա ամենակարեւորն է, Թուրքիայի գործոնը շատ լուրջ դերակատարություն ունի: Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին արտահայտությունները ԱՄՆ-ի հասցեին կասկած չեն թողնում, որ եթե բանաձեւն ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, դա շատ լուրջ հարված կհասցնի թուրք-ամերիկայն հարաբերություններին: Երկրորդը, Կոնգրեսը մինչեւ սեպտեմբեր արձակուրդ է գնում, որի ընթացքում, շատ հավանական է, որ Երեւան կժամանի դեսպան Ռիչարդ Հոգլանդը, որին այդ պաշտոնում չեն ցանկանում տեսնել ԱՄՆ-ի հայերը, սակայն նրա թեկնածությանը հավանություն է տվել ՀՀ կառավարությունը: Նշանակման երկրի կառավարության եւ համայնքի, նույնիսկ շատ ուժեղ, միջեւ ընտրությունը ի օգուտ առաջինի կլինի:

Մյուս կողմից, ըստ ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի, Հայոց ցեղասպանության հնարավոր ընդունումը ԱՄՆ-ի կողմից, եթե նման բան կատարվի, չի նշանակում թե այն ինքնաբերաբար կճանաչվի Թուրքիայի կողմից: «Ես կարծում եմ, որ քվեարկությունից առաջ վերջին պահին Կոնգրեսում հեռախոսազանգ կհնչի Սպիտակ տնից եւ 106-րդ բանաձեւը կմերժվի: Եվ դա չնայած արդեն հավաքված կոնգրեսականների 218 ձայնին: Եթե Սպիտակ տունը գտնի, որ 106-րդ բանաձեւը սպառնում է Ամերիկայի ազգային անվտանգությանը, ապա ոչ ոք նրա օգտին չի քվեարկի: Նման բան արդեն եղել է 2000 թվականին: Պետք չէ նաեւ մոռանալ, որ Թուրքիան մնում է ԱՄՆ-ի միակ հավատարիմ դաշնակիցը տարածաշրջանում: Այդ հարցում ոչ մի տարբերություն չկա դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ»,-ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---