Անհաջողություն կրելով Կոսովոյի դեպքում, ՄԱԿ-ը անցել է հետխորհրդային տարածքի այլ հակամարտություններին

Եթե Անվտանգության խորհուրդը որեւէ որոշում կայացնի, ապա հակամարտության գոտի կուղարկվեն «երկնագույն սաղավարտներ», ինչը ամենաբացասական ձեւով կազդի տարածաշրջանի ողջ իրավիճակի վրա, ինչի ապացույց է հանդիսանում Կոսովոն

Անհաջողություն կրելով Կոսովոյի խնդրի կարգավորման հարցում, ՄԱԿ-ը անցել է այլ հակամարտություններին, այդ թվում եւ հետխորհրդային տարածքում: Ներկա դրությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիտարկում է իրավիճակը վրաց-աբխազական հակամարտության գոտում: Ինչպես ասվում է տարածաշրջանում տիրող գործերին նվիրված զեկույցում, որը երեկ Անվտանգության խորհրդին ներկայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Աբխազիան եւ Վրաստանը «չարդարացրեցին երկխոսությունը վերսկսելու հույսերը: Դա ավելի չկայունացրեց իրավիճակը հակամարտության գոտում»,- նշվում է փաստաթղթում:
PanARMENIAN.Net - Պան Գի Մունի կարծիքով, Թբիլիսիի եւ Սուխումիի միջեւ ուղիղ երկխոսության բացակայության դեպքում, «պահպանվում են անվստահությունն ու կասկածամտությունը, եւ իրադրությունը կարող է սրվել»:

Մայիսի ԱԽ-ի կողմից միաձայն ընդունված բանաձեւը կոչ էր անում երկու կողմերին էլ վերսկսել երկխոսությունը, ամբողջությամբ հետեւել ավելի վաղ արձանագրված համաձայգրին զինադադարի եւ բռնություն չկիրառելու մասին, անհապաղ վերջացնել աշխատանքը բռնություն չիրականացնելու եւ գաղթականների ու տեղահանված բնակիչների վերադարձի մասին փաստաթղթերի փաթեթի շուրջ: Գլխավոր քարտուղարը ցավով նշել է, որ կողմերը տարբեր ձեւով են մեկնաբանում այդ փաստաթուղթը:

Մինչ դեռ, ՄԱԿ-ում դա հոյակապ գիտեն, մի քանի տարի է հակամարտության գոտում գործում է Համաձայնեցման Վերահսկող հանձնաժողովը (ՀՎՀ)` բաղկացած ՌԴ-ի, Վրաստանի եւ Աբխազիայի ներկայացուցիչներից, որը եւս զբաղված է խնդրի կարգավորման փնտրտուքներով: Սակայն ոչ մի հանձնաժողով եւ ոչ մի այլ միջազգային կազմակերպություն չեն կարող տեղից շարժել 15-ամյա պատմություն ունեցող խնդիրը: Բնական է, որ Վրաստանը, իսկ նրա հետ նաեւ ՎՈՒԱՄ երկրները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա) շատ են ցանկանում իրենց տարածքներում առկա հակամարտությունների քննարկումը տեղափոխել ՄԱԿ, որպեսզի վերջնականապես «թաղվի» դրանց կարգավորելու հույսը: Դա վերաբերում է եւ Մերձդնեստրին, եւ Լեռնային Ղարաբաղին: Այդ կապակցությամբ ավելորդ չի լինի հիշեցնել, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ուղղակիորեն վերաբերող երկու կետ կա: Կետերից մեկը առաջարկել է Արդբեջանը, երկրորդը` ՎՈՒԱՄ երկրները: Սակայն այդ հարցերը մինչեւ հիմա չեն քննարկվել 61-րդ նստաշրջանում, եւ ԳՎ կանոնադրության համաձայն տեղափոխվում են մյուս նստաշրջան: «Օրակարգի հարցերը ընդգրկված են համարվում, եթե համապատասխան որոշում է կայացրել ԳՎ-ն»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումը ներկա բանակցություններից դուրս հանելու արդբեջանական կողմի ձգտումը բացասաբար կանդրադառնա գործընթացի վրա: «Տվյալ քայլը խոսում է ադրբեջանական կողմի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին հակամարտության դրական կարգավորման համար»,- նշել է նա` մեկնաբանելով Բաքվի ձգտումը Ղարաբաղյան կարգավորման հարցը ընդգրկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Վրաստանն ու Ադրբեջանը դիմում են ՄԱԿ-ին, հոյակապ իմանալով, որ եթե Անվտանգության խորհուրդը որեւէ որոշում կայացնի, ապա հակամարտության գոտի կուղարկվեն «երկնագույն սաղավարտներ», ինչը ամենաբացասական ձեւով կազդի տարածաշրջանի ողջ իրավիճակի վրա, ինչի ապացույց է հանդիսանում Կոսովոն: Այդ մասին գիտեն եւ ԵՄ-ն, եւ ՆԱՏՕ-ն եւ ԵԱՀԿ-ն, որոնք պնդում են ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի պահպանումը` ելնելով հենց այդ անհանգստությունից: Նույնը կարելի է ասել ՀՎՀ-ի գործնեության մասին: Մեծ հաշվով, կարգավորման գործընթացը նույն տեղում է կանգնած, որը տեղափոխվում է ինչպես ԵԱՀԿ ՄԽ, այնպես էլ ՀՎՀ հայտարարություններով: Ճիշտ է, վերջին դեպքում, առաջին ջութակ է նվագում Ռուսաստանը, որի համար Աբխազիայի անկախությունը կդառնա այն մտրակը, որով կարելի է ղեկավարել Վրաստանը: Կոսովոն անկախություն կստանա ամեն դեպքում, եթե ոչ հիմա, ապա մի քանի տարի անց: Սակայն որքանով այդ անկախությունը բանալի կդառնա ԱՊՀ հակամարտությունների կարգավորման համար, պարզ չէ: Ամեն դեպքում, 15-20 տարին նման հակամարտությունների կարգավորման համար մեծ ժամկետ չէ: Արաբա-իսրայելյան հակամարտությունը սկսկվել է 1948 թվականին եւ շարունակվում է մինչեւ հիմա, չնայած Պաղեստինի անկախության հռչակմանը: Այնպես որ, ամեն բան առջեւում է ինչպես միջազգայի հանրության, այնպես էլ ՄԱԿ-ի համար, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ ապացուցել, որ պարզապես գործիք է գերտերությունների քաղաքականության մեջ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---