Թեհրանը գտնում է, որ ԱՄՆ-ն չեն համարձակվի ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ

Իրանի դեմ պատերազմը կարող է բարդ կանխատեսելի հետեւանքների հանգեցնել, պարփակել Ավղանստան-Իրան-Իրաք օղակը, անպայման կդիպչի Պաղեստինին, Իսրայելին եւ Սիրիային եւ կոչնչանցի տարածաշրջանային կայունության հույսը

Իրանական հարցը նորից դարձել է գլխավորը միջազգային քաղաքականությունում: Ըստ էության, այն գլխավորն էր վերջին մի քանի տարիներին, սակայն Ֆրանսիայի միացումը ԱՄՆ-ի դիրքորոշմանը կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման վրա: «Աշխարհը պետք է պատրաստվի պատերազմի, ինչի պատճառ կարող են դառնալ Իրանի միջուկային նկրտումները: Մենք որոշել ենք, քանի դեռ բանակցություններ են ընթանում, հեռանկարի համար պատժամիջոցների փաթեթ պատրաստել ՄԱԿ-ի պատժամիջոցների շրջանակներից զատ: Դա առաջարկել են գերմանացիները, մեր լավ բարեկամները»,-հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները` հավելելով, որ պետք է պատրաստվել վատագույնին, իսկ «վատագույնը պատերազմն է»:
PanARMENIAN.Net - Հենց Ռուսաստանին իրանական հարցում մտքափոխ անելու նպատակով է Բերնար Քուշները ժամանել Մոսկվա: Երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որը խստացնում է պատժամիջոցները Իրանի դեմ: Ֆրանսիացի նախարարի կարծիքով, նման բանաձեւը կստիպի Իրանին դադարեցնել միջուկային ծրագիրը: Փարիզը հուսով է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհամաձայնվի ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Փորձագետները գտնում են, որ Քուշները, այնուամենայնիվ, կփորձի Ռուսաստանին մտքափոխել եւ ստանալ նրա աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, չնայած հավանականությունը քիչ է:

Միեւնույն ժամանակ, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մոհամմադ Բարադեին հաստատել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջաթի խոսքերն այն մասին, որ Իրանը հերքում է, թե մտադիր է միջուկային զենք ստեղծել, եւ պնդում է ուրանի հարստացման ծրագրի զուտ խաղաղ բնույթը: «Ես չեմ կարծում, որ տվյալ փուլում Իրանը այնքան լուրջ սպառնալիք է ներկայացնում, որ անհնարին է հարցերը դիվանագիտական ճանապարհով կարգավորել: Բացի այդ, ես ուզում եմ ընդգծել, որ ուժը կարելի է օգտագործել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ եւ այն դեպքում, երբ մնացած բոլոր հնարավորությունները սպառված են»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:

Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մարգելովի կարծիքով, Իրանը պետք է իր միջուկային ծրագիրը բացարձակ թափանցիկ ստեղծի, հրաժարվի երկակի նշանակումների տեխնոլոգիաներից եւ իր տարածքում թույլ տա անցկացնել բոլոր անհրաժեշտ ստուգումները: «Սակայն դրան պետք է հասնել միայն դիվանագիտական եւ տնտեսական ճնշման միջոցով: ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, Իրանում չկան ապացույցներ, որ նրա միջուկային ծրագիրը ռազմական բնույթ է կրում: Մենք ՄԱԳԱՏԷ-ին չհավատալու հիմքեր չունենք: Իսկ առանց նման ապացույցների Իրանի նկատմամբ ցանկացած ռազմական գործողություն կլիի չգիտակցված քայլ»,- գտնում է ռուս սենատորը: Ավելորդ չի լինի այս կապակցությամբ հիշեցնել, որ պատերազմն Իրաքում սկսվել է Սադամ Հուսեինի մոտ զանգվածային ոչնչացման զենքի առկայության «ապացույցներից»: Հետո պարզվեց, որ Սադամը որեւէ զենք էլ չուներ. սակայն պատերազմն արդեն սկսվել էր եւ այժմ դրա վերջը չի երեւում: Մարգելովի կարծիքով, Իրանի դեմ պատերազմը կարող է բարդ կանխատեսելի հետեւանքների հանգեցնել, պարփակել Ավղանստան-Իրան-Իրաք օղակը, անպայման կդիպչի Պաղեստինին, Իսրայելին եւ Սիրիային եւ կոչնչանցի տարածաշրջանային կայունության հույսը:

Իրանում ֆրանսիացի նախարարի խոսքերն սվիններով են ընդունել: ԻՌՆԱ գործակալությունը հայտարարել է, որ Ելիսեյան պալատի նոր տերերը ձգտում են ամեն ինչում նմանվել ամերիկացիներին: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Ալի Հոսեյնիի խոսքերով, ԱՄՆ-ի վիճակն այնպիսին չէ, որպեսզի ամերիկացիները համարձակվեն ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ երկրի միջուկային օբյեկտները ոչնչացնելու նպատակով: «Իրանը լիովին պատրաստ է պաշտպանության, եւ մենք հուսով ենք, որ ամերիկացի քաղաքական գործիչների մեջ կան իմաստուն մարդիկ, ովքեր թույլ չեն տա Իրանի վրա ռազմական գործողություն իրականացնել, քանի որ նման գործողությունները կհանգեցնեն նրան, որ ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում կընդլայնվի»,- նշել է Հոսսեյնին:

Իրանի դեմ պատերազմը ուղղակիորեն կանդրադառնա Հարավային Կովկասի երկրների վրա: Առաջին հերթին, բոլոր երկրները ընտրության առջեւ կկանգնեն` աջակցել ԱՄՆ-ին, թե չեզոքություն պահպանել: Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, չեզոք դիրք կգրավի, իսկ մյուս երկու երկրները կարող են եւ զիջել ԱՄՆ-ի ճնշմանը: Ամեն դեպքում, ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ աղետալի կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ աշխարհի համար:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---