Հայաստանը կարեւոր տեղ է գրավում Եվրամիության գերակայությունների շարքում

Հարավային Կովկասի երկրներից դեռեւս միայն Հայաստանն է ԵՄ 27 անդամ-երկրների հետ հավասար ձայնի իրավունք ստացել միջազգային քաղաքականության հարցերով քվեարկելու համար

Հայաստանը կարեւոր տեղ է գրավում Եվրամիության գերակայությունների շարքում: Աշխարհաքաղաքական տեղակայման պատճառով, Հայաստանը, ինչպես եւ Հարավային Կովկասի բոլոր երկրները, գտնվում է Ասիայից Եվրոպա ուղիների խաչմերուկում, եւ լրիվ բնական է, որ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության մեջ շահագրգռված են բոլոր գլխավոր խաղացողները, որոնցից մեկը Եվրամիությունն է: ԵՄ ծրագրերը ուղղված են, ինչպես հայտնի է, առաջին հերթին երկրի տնտեսության զարգացմանը, ինչպես նաեւ բարեփոխումներին կառավարման եւ կրթության ասպարեզում:
PanARMENIAN.Net - Փորձագետների կարծիքով, կրթությունը Հայաստանի հասարակա-քաղաքական կյանքի բոլոր բնագավառի բարեփոխման հետ մեկ տեղ կարող է կարեւոր դեր խաղալ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցում: Հայաստանում-ԵՄ գործերով ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերի խոսքերով, Եվրոպական հարեւանության քաղաքականության (ENP) շրջանակներում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի հաստատումից հետո երկու կողմերն էլ ավելի ակտիվ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների մերձեցման համար: «Այսօրվա դրությամբ, Եվրախորհրդարանը գոհ է Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացից, եւ արդեն մտածում է, որպեսզի ազատ առեւտրի գոտի ստեղծվի եւ Երեւանի հետ հարաբերություններին առեւտրային կարգավիճակ տրվի»,- նշել է: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԵՄ-ն ոչ մեկին չի կարող ստիպել համագործակցել, նա կարող է աջակցել միայն այն երկրներին, որոնք ինքնակամ են ընդունել համագործակցության մասին որոշումը: Նմանատիպ կարծիք է հայտնել նաեւ Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կոնտրոնական Ասիայի վարչության գործող տնօրեն Գուննար Վիգանդը: Նրա խոսքերով, այսօր Հայաստանն ու ԵՄ-ն շատ պատասխանատու փուլում եմ գտնվում: «Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները քաղաքական եւ տնտեսական բնագավառներում, համոզում են մեզ, որ երկիրը ճիշտ ուղու վրա է: Մենք զարմացած եւ ուրախ ենք այն փոփոխությունների առումով, որոնք կատարվել են Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի ստրագրումից հետո մեկ տարվա ընթացքում»,- նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Նա նաեւ գտնում է, որ Հայաստանի տնտեսության զարգացման ապագան պայմանավորված է մասնավոր բիզնեսով: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մասնավոր բիզնեսի զարգացման վրա, քանի որ հենց դրանից է կախված արտահանումը: Երեք տարի առաջ ԵՄ-ն, TASIS ծրագրի շրջանակներում, Հայաստանին 10 մլն. եվրո է հատկացրել, այս տարի` 21 մլն. եվրո, իսկ 2008-ին հատկացվելու է 24 մլն. եվրո: Այդ միջոցները կաջակցեն մասնավոր բիզնեսի զարգացմանը` դրանց արտադրանքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով»,- ընդգծել է Վիգանդը:

Նա նաեւ ասել է, որ համագործակցության գերակայությունների թվում են ժողովրդավարական պետության կայունության ապահովումը, կառավարման բարեփոխումները եւ աղքատության կրճատումը, հատկապես գյուղական շրջաններում: «Ինչ վերաբերում է Հայաստանում ազատ առեւտրի գոտու ստեղծմանը, ապա այս փուլում մեր տրամարդության տակ են միայն անկախ փորձագետների հետազոտությունները: Եթե նրանք դրական գնահատական տան, ապա նման գոտու ստեղծման մասին կարելի կլինի լուրջ խոսել»,- ասել է Վիգանդը:

Մեծ ձեռքբերումների թվին կարելի է վերագրել նաեւ ԵՄ 27 անդամ երկրներին հավասար Հայաստանի ձայնի իրավունքը միջազգային քաղաքական որոշ հարցերով քվեարկելու հարցում: Ինչպես գտնում է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, դա շատ կարեւոր ձեռքբերում է եւ Հարավային Կովկասի բոլոր երկրներից դեռեւս միայն Հայաստանն է այդ իրավունքն ստացել:

Ճիշտ է, մի շարք հարցերում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցերում ԵՄ-ն դեռեւս հանդես է գալիս դիտորդի կարգավիճակում: Մի կողմից, դժվար թե Եվրամիությունը չունի ազդեցության լծակներ հակամարտության կարգավորման համար, իհարկե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում ԵՄ դիրքորոշումը բավական խիստ է. ԵԽ անդամ պետության հետ սահման փակած երկիրը չի կարող մտնել ԵՄ, քանի դեռ չի բացել սահմանը: Ամեն դեպքում, Հայաստանի եվրաինտեգրումը ավելի մեծ խթան է հանդիսանում երկրի զարգացման համար, քանի դա թվում է առաջին հայացքից:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---