Հայոց ցեղասպանության մերժումը Թուրքիայի գոյության հիմքն է

Քեմալ Աթաթուրքը լավ ծանոթ էր երիտթուրքական շարժման կարեւոր անձանցից շատերի հետ, սակայն չի մասնակցել 1908 թվականի հեղաշրջմանը, այնպես որ ավելի ուշ, երբ Հայոց ցեղասպանության կազմակերպիչները դատի էին հանձնվել, Աթաթուրքը քրեական պատասխանտվության չի ենթարկվել

Ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը մինչեւ հիմա «անձեռնմխելի անձ է» Թուրքիայում: Յուրաքանչյուր քաղաքում Աթաթուրքի հուշարձան կա, նրա դիմանկարները գտնվոմ են բոլոր պետական հաստատություններում, բոլոր թղթադրամների վրա: 1950 թվականին նրա իշխանության կորստից հետո Քեմալի պաշտամունքը պահպանվել է: Օրենք է ընդունվել, որի համաձայն հատուկ հանցագործություն է համարվում Աթաթուրքի պատկերման պղծումը, նրա գործունեության քննադատությունը եւ նրա կենսագրության փաստերի արատավորումը:
PanARMENIAN.Net - Բացի այդ, արգելված է Աթաթուրք ազգանուն ունենալը: Մինչեւ հիմա արգելված է հրատարկել Քեմալի նամակագրությունը կնոջ հետ, քանի որ դա ազգի հոր կերպարին չափազանց «պարզ» եւ «մարդկային» տեսք է տալիս: «Ազգի հոր մտադրությունների պարզության» մեջ ցանկացած կասկածները քրեական պատասխանատվության են հանգեցնում: Քեմալը անձամբ ծանոթ էր երիտթուրքական շարժման կարեւոր անձանցից շատերի հետ, սակայն չի մասնակցել 1908 թվականի հեղաշրջմանը, այնպես որ ավելի ուշ, երբ Հայոց ցեղասպանության կազմակերպիչները դատի էին հանձնվել, Աթաթուրքը քրեական պատասխանտվության չի ենթարկվել: Ավելին, նա երեւի, միակն էր թուրք քաղաքկան գործիչներից, ով հայերի տեղահանումը «կոտորած» էր անվանել: Աթաթուրքը պարզապես չէր կարող օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, քանի որ այն միջազգային իրավունքում հայտնվել է միայն 1948 թվականին ՄԱԿ-ում Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման հետ:

Սակայն անգամ եթե ենթադրենք, որ Աթաթուրքը ճանաչել է 1915-1923 թվականների իրադարձությունները որպես «կոտորած», ապա պաշտոնական թուրքական պատմագրությունը նախընտրում է օգտագործել «թեհջիր» բառը: «Թեհջիր Կանունու» օրենքի անվանումը (օրենք, ըստ որի ոչնչացվել է ավելի քան մեկուկես միլիոն հայ) ավելի ճիշտ հնչում է որպես տարհանման մասին օրենք: Իրադարձությունների նկարագրությա ժամանակ առավել հաճախ օգտագործվում են «տենկիլ», «նակլեմտե» արտահայտությունները, որոնք հայերեն թարգմանությամբ նշանակում են տեղափոխություն, փոխադրում, եւ երբեք չեն օգտագործվում «տեղահանություն», «վտարումներ», «աքսորներ» բառերի համարժեքները: Սակայն, չնայած դրան, չիմանալով կամ, ինչպես դա հաճախ է լինում, իրադարձությունների դրամատիզմը ցուցադրելու համար հայերն ու որոշ արեւմտյան հեղինակներ ընտրում են վտարում եւ աքսոր տերմիններ: Իսկ դա ինչպես պատմական, այնպես էլ լեզվաբանական տեսանկյունից հանդիսանում են մտադրված սխալ»,- այսպես են բացատրվում 1915 թվականի իրադարձությունները Թուրքիայի մշակույթի նախարարության կայքում:

Սակայն վերադառնանք Աթաթուրքին, ով 1926 թվականի հուլիսին շվեցարական լրագրող Էմիլ Հիլդենբրանդին տված հարցազրույցում ասել է «կոտորածի» մասին, ճիշտ է այդ մեղքը բարդելով երիտթուրքերի վրա: Չի կարելի մոռանալ, որ 1926 թվականին դեռ գոյություն ունեին այն որբանոցները, որոնցում օթեւան էին գտել հազարավոր հայ մանուկներ, Ցեղասպանության կազմակերպիչները արդեն զոհ էին գնացել հայ վրիժառուներին եւ Աթաթուրքը պարզապես չէր կարող այլ կերպ արտահայտվել: Այդ պատճառով, նույն 1926 թվականին մի խումբ ազգայնամոլներ Զիյա Խուրշուդի գլխավորությամբ մտադրվում էին սպանել Քեմալին նրա այցելության ժամանակ Իզմիր, սակայն դավադրությունը բացահայտվեց եւ խումբը ձերբակալվեց, հինգ հոգի գնդակահարվեցին: Իդեպ, Թուրքիայի նախագահ ընտրվելուց հետո, Աթաթուրքը իր մերձավորներին հողեր բաժանեց եւ թանկ նվերներ մատուցեց, որոնք, ըստ վկայությունների, «հայկական ծագում» ունեին: Սակայն հենց Աթաթուրքն է արգելել հիշատակել 1915 թվականի իրադարձությունների մասին եւ թուրք պատմաբաններին այդ ահավոր իրադարձությունների սեփական մեկնաբանության իրավունք է տվել: Հենց Աթաթուրքի կողմից գրված Սահմանդրությունում հայտնվեց 301-րդ հոդվածը` «ազգային արժանապատվությանն աննպատվելու» մասին: Պատմաբան Թաներ Ակչամը, ով ստիպված էր լքել Թուրքիան հենց այդ հոդվածի պատճառով, գրում է. «Թուրքիայի Հանրապետությունը հիմնված է մի ամբողջ ժողովրդի ոչնչացման վրա: Այդ տվյալների լույսի ներքո պարզ է դառնում, ինչու է արգելք դրվել այդ թեմայի վրա, ինչն էական դեր է խաղացել մեր պետության ազգային գիտակցության եւ կրթության ձեւավորման մեջ: Այն փաստը, որ 1915 թվականի իրադարձությունները զանգվածային սպանություններ էին, անգամ քննարկման առարկա չէր այն ժամանակվա քաղաքական գործիչների տեսանկյունից` Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ: Փարիզյան համաձայնությունների շուրջ այն ժամանակվա քննարկումների հիմնական թեման` ինչպես պատժել «թուրքերին» հայերի կոտորածի համար: Մեղավորների դատը պատժման միջոցներից էր: Անատոլիայի մասնատումը պատժման այլ ձեւ էր: Այլ բառերով, արեւմտյան տերությունները իրենց կայսերական ամբիցիաները թաքցնում էին հայերի զանգվածային սպանությունների իրականության ետեւում: Մուսթաֆա Քեմալն ու իր կողմնակիցները ընդունել են այդ իրականությունը. կոտորածի մեղավորները պետք է պատժվեն, սակայն նրանք դեմ էին Անատոլիայի մասնատմանը»: Մուսթաֆա Քեմալն ասում էր. «Ժողովրդի գործը չպետք է պաշտպանել չմտածված եւ անպատասխանատու: Ազգի գործը մինչեւ քաղաքականության թեմա դառնալը պետք է մտածված իդեալ դառնա: Քարոզչությունը պետք է միշտ հենվի դրական նշանների վրա: Անհրաժեշտ է նշել շարժման սահմանները եւ որոշել գործողությունների հերթականությունը»:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---