Լրացել է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի 14 տարին

Կրակի դադարեցման նախաձեռնողը Ռուսաստանն էր, որը չէր ցանկանում փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ

1994 թվականի մայիսի 12-ին ստորագրվեց ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին Բիշքեկի արձանագրությունը, իսկ մայիսի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆֆի Մամեդովի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հանդիպումը, որի ժամանակ հաստատվեց կողմերի նվիրվածությունը ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությանը հրադադարի մասին: Բաքուն պատրաստել էր նաեւ «Պայմանավորվածություն 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի մասին» փաստաթուղթը, որը նախատեսում էր ղարաբաղյան եւ ադրբեջանական զորքերի տարանջատում, բուֆերային գոտու ստեղծում կողմերի միջեւ եւ խաղաղապահ ուժերի մուտքն այդ գոտի:
PanARMENIAN.Net - Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի պաշտպանության նախարարներ Պավել Գրաչովն ու Սերժ Սարգսյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարը փաստաթուղթը չստորագրեց` նրան շտապ կանչեցին Բաքու: Փաստաթուղթը Բաքվում ստորագրվեց ավելի ուշ: Չնայած դրան, ղարաբաղյան հակամարտության գոտում տեւական հրադադար հաստատվեց: Հրադադարը, առաջին հերթին, հարկավոր էր Ադրբեջանին, որը ԼՂՀ բանակի սրընթաց հարձակման արդյունքում կորցնում էր իր դիրքերը: Բաքվում հասկացան, որ եթե հայերին չկանգնեցնեն, Ադրբեջանը կարող է կորցնել նաեւ Գյանջայի օդանավակայանը, որը երկրորդն է Անդրկովկասում, վերահսկղությունը Քուր գետի վրա եւ, հավանական է, որ պատերազմը մինչեւ Բաքու հասներ: Նախիջեւանի «արտաքսումից» վերադարձած եւ նախագահ դարձած Հեյդար Ալիեւը դա չէր կարող թույլ տալ: Ալիեւը նաեւ լավ հասկանում էր, որ հայերի հարձակումը կարող է կանգնեցնել միայն Ռուսաստանը: Այն մասին, որ Ադրբեջանն իրոք վախենում էր հայկական բանակի հարձակումից, ասվում էր եւ այն ժամանակ եւ այժմ: Դա մի փոքր գաղտանազերծեց դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, որը 1992-96թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարն էր, ՌԴ նախագահի ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի գծով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն ու մասնակիցը: «Վրեմյա նովոստեյ» թերթում հրապարակված հոդվածում նա գրում է. «1994թ Տերտերի մոտ ընթացող համառ մարտերը նոր աղետի սպառնալիք էին` եթե հայերը դուրս գային Քուր գետի մոտ, դրանով իսկ կկտրեին Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքը: Բաքուն արդեն նախնական պայմաններ չէր դնում, եւ պատրաստ էր տեւական հրադադարի»:
Կրակի դադարեցման նախաձեռնողը Ռուսաստանն էր, որը չէր ցանկանում փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ: Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Մզարեուլովի կարծիքով, Ռուսաստանի հարաբերություններն Ադրբեջանի` Կովկասի ամենահարուստ երկրի հետ, վատթարացել էին 1988թ. սումգաիթյան, 1990թ. Բաքվի իրադարձությունների եւ Ղարաբաղի պատճառով: «Շատ բացասական հետեւանքներ ունեցավ նաեւ նախագահ Էլչիբեյի ազգայնական կուրսը: Հարաբերությունները վատթարացել էին, սակայն չէրն փչացել: Մենք չէինք մասնակցել հակամարտությանը Հայաստանի կողմից: Մենք այստեղ չէինք ստանձնել խաղաղապահ գործառույթ` դա անում է ԵԱՀԿ-ն, այտեղ չկան մեր զորքերը: Օբյեկտիվորեն դեռեւս Ադրբեջանը շահագրգռված է լավ (հատկապես Չեչնիայի հանդարտացումից հետո), սակայն ոչ դաշնակցային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ բազում պատճառներով: Դա եւ Ռուսաստանում ադրբեջանական մեծ համայնքի` շուրջ 3 մլն մարդ, շահերն են, եւ համատեղ խաղը նավթագազային շուկայում, եւ Կասպից ծովի խնդիրները եւ այլն: Չնայած հռչակված ձգտմանը դեպի ՆԱՏՕ, ընդհանուր առմամբ Ադրբեջանն այսօր մեզ համար բարեկամաբար տրամադրված չեզոք երկիր է»,-գտնում է նա: Միեւնույն ժամանակ Մզարեուլովը նշում է, որ ղարաբաղյան խնդիրրն, անշուշտ, շարունակում է մեծ խնդիր մնալ, սակայն «լարվածության թուլացումը հիմնականում կախված է տարածաշրջանային այլ հակամարտությունների լուծումից, հատկապես Վրաստանում, նրանից, թե կաճի տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությունը որպես մեծ խաղաղարար տերության թե հակառակը»:

Այնուամենայնիվ, Հայաստանի համար արձանագրության ստորագրումը դրական քայլ էր: Հրադադարի մասին Բիշքեկի արձանագրությունն առաջին փաստաթուղթն է, որտեղ պաշտոնապես որպես հակամարտության կողմ ճանաչված է Լեռնային Ղարաբաղը: Արձանագրությունը ստորագրել են ԼՂՀ-ի Ադրբեջանի եւ Հայաստանի` որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավորի պաշտպանության նախարարները: «Այդպիսով, 1994 թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղը դարձավ բանակցությունների լիիրավ սուբյեկտ: Խաղաղ պայմանագիրը, եթե այն ստորագրվի մոտ ապագայում, պետք է ստորագրեն ԼՂՀ-ն ու Ադրբեջանը»,-գտնում է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Կովկասի ԶԼՄ-ների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, ոչ այնքան կարեւոր է բուն Բիշքեկի արձանագրությունն, այլ այն, որ 14 տարի առաջ հակամարտության կողմերի միջեւ գործում է հրադադարի ռեժիմը: «Ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը կարելի է «խաղաղություն» անվանել: Ես համաձայն չեմ, երբ ասում են`«ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»: Եթե չեն կրակում, նշանակում է խաղաղ գործընթաց է ընթանում: Բիշքեկի արձանագրությունը մի փաստաթուղթ էր, որը գրանցել է 1994թ. Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության գծում ստեղծված իրավիճակը: Եվ այն պահպանվում է մինչ այժմ»,-նշել է Իսկանդարյանը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---