Ադրբեջանն ունի բոլոր հիմքերը ռազմատենչ հայտարարությունների համա՞ր

Բաքվում ընդհանուր կարծիք չկա` ում իրավահաջորդն է հանդիսանում ժամանակակից Ադրբեջանը

Բաքվում Ադրբեջանի նախագահի ընտրություններից առաջ նորից սկսել են խաղարկել ղարաբաղյան խաղաթուղթը. միանշանակ ընտիր միջոց շեղելու բնակչությանը առօրյա խնդիրներից: Իսկ դրանք առավել քան բավարար են նավթով ու գազով հարուստ Ադրբեջանում: «Համաշխարհային արժեզրկային գործընթացներին ավելացել են սեփական խնդիրները, ինչը ուժեղացնում է աշխարհում կատարվող երեւույթների հետեւանքները:
PanARMENIAN.Net - Դրա ապացույց է հանդիսանում գոնե այն, որ, օրինակ, Նորվեգիայում գնաճը վերջին տարում կազմել է 2,3 տոկոս, այն դեպքում երբ Ադրբեջանում խոսքը առավել քան 20 տոկոսի մասին: Դա ապացուցում է, որ արժեզրկային գործընթացները սանձելու փորձերը մեծամասամբ ղեկավարվում են: Ճիշտ է, դրա համար անհրաժեշտ է կառավարության համապատասխան տնտեսական քաղաքականություն»,- Day.az-ը մեջբերում է հայտնի տնտեսագետ Ինգլաբ Ահմեդովի խոսքերը: «Ցավոք, դրա փոխարեն, մենք դառնում ենք տնտեսության ավելի շատ տաքացման ականատեսները»,- պնդում է տնտեսագետը: Նման պայմաններում Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու կոչերը եւ պատմության մանիպուլյացիան կարող են իրենց դերը խաղալ, սակայն զուտ կարճաժամկետ հեռանկարում:

Երեւան-Մոսկվա-Բաքու վերջին հեռուստակամրջի ժամանակ քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովն ուղղակի հայտարարել է, որ Ադրբեջանը բոլոր հիմքերն ունի ռազմատենչ հայտարարությունների համար, ինչպես եւ բոլոր հնարավորությունները դրա իրականացման համար: «Բաքվի դիրքորոշումը ելնում է տարածքային ամբողջականության միջազգային իրավունքից»,- ընդգծել է նա: Տարածքային ամբողջականության սկզբունքը արդեն մանտրա է դարձել բոլոր ադրբեջանցի քաղաքական գործիչների համար, ովքեր օրինակ են վերցնում Իլհամ Ալիեւից: Իսկ այլ մարդ այնտեղ չկա: Շատ հնարավոր է` Բաքվում գտնում են, որ եթե երկար կրկնեն այդ մանտրան, ապա հնարավոր է շրջել կարգավորման գործընթացը իրենց կողմը: Սակայն, ինչպես միշտ, բաքվեցի քաղաքական գործիչների հաշվարկներում բացակայում է բանակցությունների գլխավոր կողմը` Լեռնային Ղարաբաղը: Նույն Սադիխովը պարզապես վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ներկա ղեկավարությունը, դառնալով բանակցությունների կողմ, չի ցանկանա ավելի արագ կարգավորել այդ հակամարտությունը:

Իսկ ապա ամենահետաքրքիրն է սկսվում. պարզվում է` Բաքվում ընդհանուր կարծիք չկա` ում իրավահաջորդն է հանդիսանում ժամանակակից Ադրբեջանը: Ադրբեջանի Հանրապետության 1991 թվականի օգոստոսի 31-ի անկախության հռչակագրի համաձայն, ԱՀ-ն հանդիսանում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) իրավահաջորդը, որը գոյություն է ունեցել 1918-1920 թվականներին: Սակայն այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը չի եղել ԱԴՀ կազմում: Այսօր Բաքվի պատմաբանները ասում են, որ ԱՀ-ն հանդիսանում է Ադրբեջանի ԽՍՀ իրավահաջորդը եւ քանի որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է խորհրդային հանրապետության մասը, ապա, միջազգային իրավունքով, պետք է մնա Ադրբեջանի կազմում:

Պատմաբան Էլդար Իսմաիլովը նույն հեռուստակամրջի ընթացքում անգամ ասաց, որ Լեռնային Ղարաբաղը ոչ թե ազգություն է, այլ տարածքային հասկացություն: Հետաքրքիր եզրահանգում է, եթե հաշվի առնենք այն, որ բոլոր փաստաթղթերում խոսվում է Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության մասին, այլ ոչ թե «ղարաբաղցիների»: Սակայն, հնարավոր է` ադրբեջանցի պատմաբանի համար այդպես հարմար է. չկա ազգություն, չկան խնդիրներ:

Մինչ դեռ, պաշտոնական Բաքուն «անհեթեթ է համարում բանակցային այս փուլում Լեռնային Ղարաբաղի հայ համայնքին ներգրավելու միտքը»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր մարմնի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Նրա կարծիքով, «Ադրբեջանը չի պատրաստվում այսօր բանակցային գործընթացում ընդգրկել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը, քանի որ խաղաղ բանակցություններ է վարում Հայաստանի հետ»: «Եթե Հայաստանը միջազգային հանրության առջեւ հայտարարի, որ դուրս է գալիս կարգավորման գործընթացից, եւ հետայսու չի խառնվի, ապա այդ հարցը կարող է դիտարկվել ապագայում»,- ասել է նա:

«Ադրբեջանը կարող է բանակցությունների գնալ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ, սակայն միայն որոշ հարցերի կարգավորման դեպքում, որոնք կվերաբերեն Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների համատեղ բնակչությանը: Դա կարող է կատարվել միայն խաղաղ համաձայնագիր կնքելուց հետո, ինչը առաջիկայում չի սպասվում»,- ընդգծել է պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---