Գերտերությունների վերջին փաստարկը

Վերջերս միջազգային հանրության մեջ գերակայում է ուժեղի իրավունքը, որը փոխարինում է ինչպես տարածքային ամբողջականության սկզբունքն, այնպես էլ ազգերի ինքնորոշման իրավունքը

Պետության տարածքային ամբողջականության սկզբունքը քանի գնում, դառնում է վերջին փաստարկը հետխորհրդային տարածքում ինքնահռչակված հանրապետությունների ճանաչման օրինաչափականության հարցի շուրջ վեճում: Նախկին ԽՍՀՄ-ի մինի-մետրոպոլիաները, բողոքարկելով համաշխարհային հանրությանը եւ գլխավոր խաղացողների միջեւ տարբեր մոտեցումներն ու հակասություններն օգտագործելով, ամեն գնով փորձում են ապացուցել իրենց իրավունքն այս կամ այն տարածքի նկատմամբ: Այդ փաստի գրանցման հարցում հատկապես համառ են Ադրբեջանն ու Վրաստանը: Կոսովոյի անջատվելուց հետո այդ հարցն ավելի ցավոտ է դարձել, քանի որ Հարավային Օսիան, Աբխազիան, Մերձդնեստրիան եւ Լեռնային Ղարաբաղը անկախության ճանաչման ոչ պակաս իրավունքներ եւ պահանջներ ունեն, քան կոսովյան ալբանացիները:
PanARMENIAN.Net - Ճիշտ է, վերջերս միջազգային հանրության մեջ գերակայում է ուժեղի իրավունքը, որը փոխարինում է ինչպես տարածքային ամբողջականության սկզբունքն, այնպես էլ ազգերի ինքնորոշման իրավունքը: Առհասարակ, միշտ էլ այդպես է եղել, բայց վերջին ժամանակներում, կապված նախկինի պես ապրելու հարցում այս կամ այն էթնիկական խմբի սկզբունքային անհամաձայնության հետ, այդ հարցն ավելի ակտուալ է դարձել: Չէ՞ որ ԱՊՀ տարածքում այժմյան չճանաչված հանրապետությունները նվաճել են անկախությունը` ի տարբերություն Կոսովոյի, որին դա ուղղակիորեն մատուցվեց, չնայած աչալուրջ քաղաքական գործիչների` նման թեթեւամիտ եւ հետեւանքներով առատ քայլ չանելու կոչերին: Այժմ մենք ունենք այն, ինչ որ կա. խառնաշփոթություն կովկասյան տարածաշրջանում, նախկին Միության հանրապետությունների միջեւ սահմանների անխախտության մասին բարձրագոչ հայտարարություններ եւ որպես հետեւանք` նոր լարվածություն: Եթե հիշել ոչ վաղեմի պատմությունը, ապա ստիպված կլինենք խոստովանել, որ ԽՍՀՄ հանրապետությունների միջեւ սահման` որպես այդպիսին, ուղղակի գոյություն չուներ: Կար ինքնուրույն վարչական բաժանում, որը հիմնված էր այս կամ այն տարածաշրջանի շահերի վրա: Նույնը կատարվում է նաեւ այսօր, պարզապես Խորհրդային միության դերում հանդես են գալիս ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ ՌԴ-ն:

«Վրաստանում սահմանադրական կարգի վերականգնման» Միխայիլ Սահակաշվիլու` մինչեւ վերջ չմտածված, իսկ ավելի ճիշտ` բախտախնդիր քայլը, որի սխալականությունը խոստովանում են արդեն ԱՄՆ-ում, մի ակնթարթում փոխեց առաջնահերթ խնդիրները եւ կասկածի տակ դրեց 1975թ. Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության Հելսինկյան ակտը: Այստեղ հարկ է նշել մի հետաքրքիր մանրամաս. 1991թ. Հարավային Կովկասի երկրները հրաժարվեցին խորհրդային հանրապետությունների իրավահաջորդությունից եւ իբրեւ իրենց նոր հանրապետությունների նմուշ վերցրեցին 1918թ. Անդրկովկասի հանրապետությունները: Դժվար թե Վրաստանի եւ Ադրբեջանի այսօրվա ղեկավարները գիտեն, որ 1918թ. Հարավային Օսիան, Աբխազիան, Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը չէին մտնում Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) եւ Վրաստանի կազմի մեջ: Եթե խոսենք պատմական առումով տարածքային ամբողջականության մասին, ապա ԱԴՀ-ն եւ Վրաստանը պարզապես նվաճողներ են: Բայց այդ ժամանակից ի վեր աշխարհում շատ բան է փոխվել. Երկրորդ աշխարհամարտ, ԽՍՀՄ փլուզում, «սառը պատերազմի» ավարտ: Եւ այժմյան նման բնույթի հայտարարությունները արվում են` ելնելով զուտ քաղաքական նպատակներից: Հարավային Կովկասը պետք է ամեն գնով անջատել Ռուսաստանից, Բաքվի նավթը նույնպես ավելի գերադասելի է Եվրոպա մատակարարել շրջանցելով Ռուսաստանը եւ, բնականաբար, Հայաստանը: Ավելորդ չի լինի նաեւ փակել Ռուսաստանի մուտքը Սեւ ծով Աբխազիայի եւ Ուկրաինայի միջոցով... Բայց որքա՞ն գործող կլինի այդ քաղաքականությունը` հաշվի առնելով ներկայիս ռուսական ղեկավարության խիստ դիրքորոշումը:

Մինչդեռ ԱՄՆ-ն երբեք չի հայտարարել Սերբիայի, Իրաքի, Քուվեյթի տարածքային ամբողջականության հանդեպ իր կողմնակցության մասին` շատ լավ իմանալով, թե ապագայում դա ինչի կարող է վերածվել: Նույնը վերաբերում է Ռուսաստանին: Մոսկվան բոլորովին կարիք չունի Լեռնային Ղարաբաղի պատճառով վիճել Բաքվի հետ: Իլհամ Ալիեւն ի տարբերություն Միխայիլ Սահակաշվիլու շատ ավելի զգոն մարդ է եւ պատերազմ կսկսի միայն այն դեպքում, երբ 100% համոզված լինի իր հաղթանակի մեջ: Բայց քանի դեռ դա այդպես չէ, տարածաշրջանում պատերազմ չի լինի: Ճիշտ է, ոչ ոք չգիտի, թե երբ Ալիեւի ենթադրությունները կվերաճեն համոզմունքի: Բայց մինչ այդ պետք է հավաստիանալ համաշխարհային տերությունների օժանդակության մեջ: Թեեւ նրանք այժմ գլուխ չունեն հեռավոր երկրների հակամարտությունների հետ. ճգնաժամն ԱՄՆ-ում բավական հիմնավոր կերպով խարխլել է ամբողջ աշխարհում ժողովրդավարության գլխավոր ջատագով Ջորջ Բուշի եւ նրա փոխնախագահ Դիկա Չեյնիի դիրքերը:

Բայց եւ այնպես ավելորդ չի լինի հիշեցնել, որ 1933թ. ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ժամանակ Վաշինգտոնը ճանաչեց Խորհրդային Միությունը հենց գոյություն ունեցող եւ ոչ թե Հիտլերի հետ 1940թ. ստորագրված պակտից հետո զգալիորեն ընդլայնված սահմաններում, այսինքն` առանց Բալթիայի երկրների: ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ն, հենց դրանից ելնելով, բռնել է ինքնահռչակված հետխորհրդային հանրապետությունների դիրքը: Նույնն այսօր անում է ՌԴ-ն` բացատրելով «խաղաղապահների» ներկայությունը Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Մերձդնեստրիայում: Լեռնային Ղարաբաղն այդ իրադրության մեջ պարզապես չի դիտարկվում. այն չափազանց հեռու է Ռուսաստանից եւ չափազանց ինքնուրույն...

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---