Նավթն է որոշում «մարտավարական դաշնակիցներին»

Լեռնային Ղարաբաղն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է կասպիական նավթի գերին, եւ հասկանալի չէ, թե ինչու ներկայիս ռուսական կառավարությունը պետք է իր շահերին դեմ գնա

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հարցազրույցը կարծես թե ուշքի է բերել հայ հասարակության մնացած հատվածին, որը Ռուսաստանի միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման հույսեր էր փայփայում: Ավելին, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հասկացրեց, որ առանց Թուրքիայի կարգավորումը գործնականորեն անհնար է: Տարածաշրջանում վերջին իրադարձությունների պայմաններում Լավրովի եզրակացությունները բոլորովին հասկանալի են. Ռուսաստանը, որքան էլ որ բարձրաստիճան դիվանագետը փորձում էր խորամանկել, ոչ թե պաշտպանում էր Հարավային Օսիայի քաղաքացիներին, այլ վերականգնում էր իր իշխանությունը Կովկասում:
PanARMENIAN.Net - «Գործնականում աշխարհագրական եւ քաղաքական ելքերը շատ չեն: Հենց որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փաստ դառնա, Թուրքիան պատրաստ կլինի օգնել Հայաստանին, որպեսզի վերջինս նորմալ հարաբերություններ հաստատի արտաքին աշխարհի հետ, բնականաբար Երեւանի եւ Անկարայի միջեւ պաշտոնական, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհով: Դեռեւս մինչ կովկասյան ճգնաժամը շատ լավ շանս ընձեռվեց` առաջ գնալու ղարաբաղյան կարգավորման գործում` միջնորդների` այսպես կոչված ԵԱՀԿ Մինսկի խմբի` այսպես կոչված համանախագահների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղիղ հանդիպումների միջոցով: Մշակվել է բովանդակալից փաստաթուղթ, որը բնութագրում է կարգավորման բոլոր սկզբունքներն ու մեխանիզմները»,- հայտնել է Սերգեյ Լավրովը: Բերված ցիտատում շատ հետաքրքիր է «այսպես կոչված համանախագահների» բառակապակցությունը: Իսկապես, ԵԱՀԿ ՄԽ վաղուց արդեն դադարել է կարգավորման ինչ-որ մեխանիզմ լինել, եւ ցավալի է, որ Հայաստանը վերջինն էր, որ հասկացավ դա: Երբ Բաքուն սկսեց խոսել բանակցությունների ձեւաչափի փոփոխության մասին, հայ դիվանագետներն ու քաղաքական գործիչները առավել ճիշտ օգտագործման արժանի համառությամբ համոզում էին ժողովրդին կամ էլ ով գիտի` իրենց նման մոտեցման սխալականության մեջ: Ժամանակը ցույց տվեց, որ Երեւանը որոշ չափով սխալվել է` հույսը դնելով «մարտավարական դաշնակցի» վրա: Այդ կապակցությամբ ավելորդ չի լինի հիշեցնել Լավրովի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանի կայունությունը տարածաշրջանի կայունության երաշխիքն է: Տարօրինակ ոչինչ չկա. Լեռնային Ղարաբաղն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է կասպիական նավթի գերին, եւ հասկանալի չէ, թե ինչու ներկայիս ռուսական կառավարությունը պետք է իր շահերին դեմ գնա: 1918թ. Նավթն անհրաժեշտ էր բոլշեւիկներին ամբողջ աշխարհի հետ պատերազմելու համար, 90 տարի անց նույնը կրկնվում է: Թե ինչ կլինի հետո` դժվար չէ կռահել. Մոսկվայի երկրորդ պայմանագիրը եւ այդպես պատմության էջերով: Իսկ Ադրբեջանը հաջողությամբ օգտագործում է իր էներգոռեսուրսները եւ ձգտում հասնել աշխարհում քաղաքական կշիռ ունենալուն, երկրի բարգավաճմանը, ինչպես նաեւ Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի հիմնական մասնակիցների վրա ճնշում գործադրելու խթանիչներ է փնտրում:

«Հայաստանն, ըստ էության, ղարաբաղյան հակամարտության պատճառով շրջափակման մեջ է, նա մեծ խնդիրներ ունի արտաքին աշխարհի հետ շփման գործում: Հայ ժողովրդի արմատական շահերի մեջ է մտնում որքան հնարավոր է շուտ լուծել այդ իրադրությունը: Տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացումը, ըստ երեւույթին, կապված է կովկասյան ճգնաժամի աշխարհաքաղաքական հետեւանքների կտրուկ սրման հետ»,- համոզված է Սերգեյ Լավրովը:
Եթե չլիներ վրացա-օսա-ռուսական հակամարտությունը, Կովկասում միեւնույնն է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմ կբռնկվեր Կասպիայի էներգոռեսուրսների համար: Ի դեպ, բոլորովին հնարավոր էր նաեւ ղարաբաղյան տարբերակը: Պարզապես այդ դեպքում պատերազմը կավարտվեր անկանխատեսելի արդյունքով եւ հաստատ` ոչ համաշխարհային տերությունների օգտին: Համաշխարհային ճգնաժամի եւ նավթի արժեքի անկման պայմաններում տարածաշրջանը կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն է ստանում: Կասկած չկա նրանում, որ Ադրբեջանի ընտրությունները, եթե անգամ ավարտվեն Բաքվի կենտրոնում զանգվածային ծեծուջարդով, ինչպես եղավ Երեւանում մարտի 1-ին, ժողովրդավարական են ճանաչվելու, եւ Իլհամ Ալիեւը եւս 5 տարով ներկայիս եւ ապագա խողովակաշարերի անվտանգության երաշխավորը կդառնա: Գերիշխանությունը տարածաշրջանում, փաստորեն, նշանակելու է հսկողություն նավթի եւ գազի` Բաքվի սցենարով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանի հիմնական խաղաքարերի նկատմամբ: Ճիշտ է, ստացվում է, որ դա ԵԱՀԿ ՄԽ սցենարն է: Այլ կերպ հնարավոր չէ գնահատել Մեթյու Բրայզայի` BBC ռուսական ծառայությանը տված հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»: Լիովին հնարավոր է, որ շուտով մենք մեկ այլ հայտարարություն կլսենք նաեւ Ֆրանսիայից: Բաքվի փորձագետների կարծիքով, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, ըստ ամենայնի, հիմնված է ադրբեջանական նավթի եւ գազի արտահանման ճանապարհների վրա: Բոլոր երկրները, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման պոտենցիալ միջնորդները, որոնք այժմ քանակով ավելին են, քան երբեւէ, ելնում են իրենց շահերից, եւ առաջին հերթին` տնտեսական շահերից: «Մեր նավթը շատ ցանկալի մի կտոր է, որի համը անհաղթահարելի կերպով գրավում է` ստիպելով անգամ մոռանալ «մարտավարական» դաշնակցության մասին»,- գտնում են Բաքվում, եւ նրանք իրավացի են...

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---