Կկարողանան արդյոք ամերիկացիներն ընտրել սեւամորթ նախագահի, որը բավականին «խնդրահարույց» երկրորդ անուն ունի` Հուսեյն

Նախագահության թեկնածուները միշտ հակված են մոռանալ իրենց նախընտրական խոստումները, հատկապես այնպիսի «բարդ» հարցի դեպքում ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է կամ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Երկու շաբաթից էլ քիչ է մնացել մինչ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Չնայած Բարակ Օբամայի համոզիչ հաղթանակներին բոլոր երեք հեռուստաբանավեճերում, մի փոքր լավատեսորեն կլինի խոսել այն մասին, որ ամերիկացիները պատրաստեն են ընտրել հենց դեմոկրատների թեկնածուին: Ինտրիգը նրանում է, թե կկարողանան արդյո՞ք ամերիկացիներն ընտրել սեւամորթ նախագահի` «խնդրահարույց» Հուսեյն երկրորդ անունով:
PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի ընտրական համակարգը բավականին բարդ է եւ հնաոճ, մեծ հաշվով, այն հազիվ թե կարելի է համարել ամենադեմոկրատականը: Յուրաքանչյուր նահանգ ունի «ընտրական ձայների» իր կոնկրետ քանակը, որ հաշվարկվում է ըստ բնակչության տոկոսի եւ կախված է մարզերի քանակից, գումարած սենատորի 2 քվե: Վաշինգտոնն առանձին կարգավիճակ ունի որպես նահանգ եւ իր ձայները: Այսինքն ստացվում է առնվազն 3 քվե: Երկու նահանգ` Մենն ու Նեբրասկան բաժանում են իրնեց քվեները տոկոսային հարաբերությամբ թեկնածուների օգտին քվեարկողների թվի վրա: Մյուս նահանգներում, ընտրողների ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն ստանում է բոլոր «ընտրական ձայները»: Այդ պատճառով է, որ մյուս ոչ հիմնական կուսակցությունների թեկնածուներն ընտրվելու շանս չունեն, թեեւ ամեն անգամ ներկայացնում են իրենց որոշ նահանգներում: 2008թ. քվեաթերթիկներում Օբամայից եւ ՄըքՔեյնից բացի կան եւս 4 անկախ թեկնածուներ, որոնց ընտրողների մեծ մասը չի ճանաչում: Մոտավորապես ամերիկացիների 55 մլն սատարում է հանրապետականներին, 72 մլն-ն` դեմոկրատներին, իսկ 42 մլն` անկախ են իրենց նախապատվություններում: Անշուշտ, սրանք մոտավոր տվայլներ են: Սպիտակ տան վերջին դեմոկրատն եղել է նախագահ Բիլլ Քլինթոնը եւ այժմ, եթե հետեւենք ձեւավորված ավանդույթին, հանրապետական Բուշից հետո նախագահ պետք է դառնա դեմոկրատը: Սակայն կարող է գործի դրվել ներկա նախագահ Ջ.Բուշի ընտրությունների ժամանակ արդեն իսկ փորձարկված մարտավարությունը, երբ Բուշը նախագահ դարձավ ոչ թե ըստ իր հավաքած ձայների, այլ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշմամբ:

Այդ սցենարի կրկնությունը քիչ հավանական է, սակայն Ամերիկայից վերջերս ամեն ինչ սպասելի է: Ճիշտ է, ֆինանսական ճգնաժամը բավականին խարխլեց ամերիկացիների վստահությունը ներկա վարչակազմի հանդեպ, սակայն ուր է երաշխիքը, որ նրանք կրկին հանրապետական չեն ընտրի միայն այն պատճառով, որ նա սպիտակամորթ է, կռվել է Վյետնամում եւ նրա փոխնախագահը կին է, ինչն իր դերը կունենա բազմաթիվ հասարակական կազմակերպությունների համար, օրինակ «Կանայք հավասար ընտրական իրավունքի համար» եւ այլն:

Մինչդեռ, հոկտեմբերի 17-ին Los Angeles Times, The Chicago Tribune, The San Francisco Chronicle թերթերը եւ Նյու Յորքի խոշորագույն իսպանալեզու El Diariop/ La Prensa-ն սատարեցին Բ.Օբամային: «Օբաման կրթված է եւ ճարտար լեզու ունի, սթափ է մտածում եւ հետաքրքիր է, անդրդում է եւ պատկառելի: Նա արտահայտում է ազգի դեմքն այնպիսին, ինչպիսին նա կա եւ ինչպիսին կցանկանար լինել»,-գրում է Los Angeles Times-ը:

The Chicago Tribune-ը, որը սովորաբար աջակցում է հանրապետական թեկնածուներին, ուրբաթ օրվա իր համարում հաղորդում է Օբամայի «ինտելեկտուալ խստության», բարոյական արժեքների եւ մտածված ու զգուշավոր որոշումներ կայացնելու կարողության հանդեպ իր «հսակայական» հավատի մասին: Իր հերթին The San Francisco Chronicle-ը համեմատում է երկու թեկնածուների պահվածքը ֆինանսական ճգնաժամի պայմաններում եւ երզրակացնում, որ «Օբաման ընդունելի նախագահ է այս տագնապալի ժամանակների համար»: Ավելի վաղ Օբամային սատարելու մասին հայտարարել էին նաեւ այնպիսի ազդեցիկ պարբերականներ, ինչպիսիք են The Washington Post, The New Yorker, The Financial Times и Rolling Stoneը:

ԱՄՆ-ի համար այդչափ հազվադեպ միակարծությունը իրոք կարող է օգնել Օբամային հաղթել: Պետք չէ մոռանալ ԱՄՆ-ի հայ համայնքի մասին, որը բավականին հզոր է եւ որի ստեղծած «Հայերը Օբամայի օգտին» կազմակերպությունն ուղղված է ոչ միայն հայերին, այլ Ամերիկայի ազգային այլ խմբերին: Օբամային դեմ է առայժմ միայն հրեական լոբբին, որը կարող է եւ վերանայել իր դիրքորոշումը:

«Անշուշտ, ԱՄՆ-ի հայ համայնքին հուզում են նույն այն հարցերը, ինչ մյուս ամերիկացիներին, սակայն դրա հետ մեկտեղ ամերիկահայերը մեծապես կարեւորում են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Անշուշտ, այս հարցը գլխավոր չէ, սակայն ոչ էլ երկրորդական է»,-ասել է Ամերիկայի Հայկական համագումարի ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Ինչ վերաբերում է սենատոր ՄըքՔեյնին, ապա նա հայտնի դարձավ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու իր ցանկությամբ, ինչպես նաեւ իր անտարբերությամբ ԱՄՆ-ի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Նման դիրքորոշումը կարող է շատ վնասել ՄըքՔեյնին, ամեն դեպքում, հայաշատ նահանգներում` Կալիֆորնիայում, Նյու Ջերսիում, Միչիգանում եւ Նեւադայում:

Հանրապետական ՄըքՔեյնը դարձավ ԱՄՆ նախագահության առաջին թեկնածուն վերջին 20 տարներին, որը հրապարակավ դեմ արտահայտվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նույնիսկ չլինելով գործող վարչակազմի անդամ: Այս մասին ասվում է The Atlantic Monthly-ում հրապարակված «ՄըքՔեյնի հայկական խնդիրը» հոդվածում: Այնտեղ ասվում է, որ ՄըքՔեյնը բազմիցս է դեմ հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանը: 1990թ. նա դեմ քվեարկեց ցեղասպանության մասին բանաձեւին, որ առաջարկել էր Սենատի փոքրամասնության ներկայացուցիչ Բոբ Դուոլը: 2000-ին, նա, փորձելով իր թեկնածությունն առաջադրել Հանրապետական կուսակցությունից Կալիֆորնիայում, հաստատեց, որ չի նպաստի նման բանաձեւի ընդունմանը: 2008-ին սենատորը կրկին հաստատեց իր այդ որոշումը, ինչը բողոքի լայն ալիք առաջացրեց հայկական կազմակերպությունների կողմից: Ի տարբերություն ՄըքՔեյնի, Օբաման խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Իր նախընտրական արշավի ընթացքում նա արդեն երկու հայտարարություն է արել այս հարցի շուրջ` հունվարի 19-ին եւ ապրիլի 28-ին: Հունվարի 19-ի հայտարարության մեջ Օբաման ասում է հումանիտար աջակցության ծավալները նույն մակարդակի վրա պահապանելու պատրաստակամության մասին եւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված բանաձեւն առաջ մղելու անհրաժեշտության մասին` այս ձեւակերպումը մոտ է նրան, որն ընդունելի է հայկական կողմի համար:

Ճիշտ է, նախագահության թեկնածուները միշտ հակված են մառոնալ իրենց նախընտրական խոստումները, հատկապես այնպիսի «անհարմար» հարցի դեպքում ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է կամ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Գուցե Բարակ Օբամա՞ն խախտի այդ ավանդույթը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---