Ադրբեջանի հասարակությունն աստիճանաբար մոտենում է եռման կրիտիկական կետին

Իր վերջին հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը նմանվեց Միխաիլ Սահակաշվիլիին: Տարբերությունն միայն այն է, որ իշխանությունը պահպանելու գործում Ալիեւին կօգնի ոչ թե Արեւմուտքն, այլ իսլամական երկրները

Դատելով Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հայտարարություններից` ներքաղաքական իրավիճակն երկրում հեռու է այն պայծառ պատկերից, որ աշխարհին է ներկայացնում Ալիեւների կլանը: Նավթի գների կտրուկ անկումն արդեն իսկ հանգեցրեց նրան, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում սկսել են «զգուշավորությամբ» խոսել այն մասին, որ համաշխարհային ճգնաժամն ազդում է նաեւ Ադրբեջանի վրա: Նավթադոլարների հոսքը վերածվում է գետակի եւ, որպես հետեւանք, առանց այդ էլ աղքատ բնակչությունը վերջնականապես անդունդն է գլորվում: Զարգանում եւ բարգավաճում է միայն Բաքուն, իսմ մնացած Ադրբեջանը նույնիսկ լույսի շող չի տեսնում իր ծանր կյանքում:

PanARMENIAN.Net - Նշանակում է, պետք է կրկին ժողովրդին ներքաշել պատերազմի որոգայթի մեջ, ընդ որում դա անելով միջազգային մակարդակով: Իտալական RAI հեռուստաալիքին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Մայնդորֆի հռչակագրում ոչ ոք չի կարող գտնել հակամարտության հանգուցալուծման ռազմական ճանապարհից հրաժարվելու վերաբերյալ Ադրբեջանի պարտավորությունը, ուստի հույսը դնելով քաղաքական կարգավորման վրա, մենք միեւնույն ժամանակ միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած միջոցների, եւ այստեղ ռազմական ճանապարհը երբեք բացառություն չի եղել եւ չի լինի»: Ճիշտն ասած, իրողության համարժեք ընկալումն ադրբեջանական քաղաքական գործիչների մոտ միշտ բացակայել է: Բացառությունը միայն Հեյդար Ալիեւն էր, որն ամեն ինչ արեց, որդուն կործանիչ պատերազմից ետ պահելու համար: Սակայն որդու գլուխը պտտվեց մերձավորների գովաբանություններից ու ճոխ կյանքից, թեեւ նա դրան մանկուց էր սովոր: Սակայն այդպես լինում է. մարդիկ կամ աղքատ են ծնվում կամ հարուստ` կարելի է աղքատ լինել միլիոններ ունենալով եւ հարուստ` առանց մեկ գրոշի գրպանում: Իլհամ Ալիեւը դասվում է առաջինների թվին: Սակայն ինչ էլ լինի, իր վերջին հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը նմանվեց Միխաիլ Սահակաշվիլիին: Տարբերությունն միայն այն է, որ իշխանությունը պահպանելու գործում Ալիեւին կօգնի ոչ թե Արեւմուտքն, այլ իսլամական երկրները, որոնց ազդեցությունն Ադրբեջանի վրա գնալով աճում է: Կարող է նաեւ այնպես ստացվել, որ Բաքուն երես շրջի Անկարայից, չնայած նրա հավաստիացումներին բարեկամության եւ փոխօգնության մասին: Իսկ իսլամական գործոնը, ավելի ճիշտ վահաբիտական, գնալով գերակշռում է Ադրբեջանում: Ընդ որում, ըստ բախումնաբան Արիֆ Յունուսովի, ծայրահեղական իսլամի կողմնակիցներ են ոչ միայն աղքատներն ու գործազուրկները, այլ նաեւ եվրոպական կրթություն ստացած մեծաթիվ երիտասարդներ:

Ավելին, նույն Յունուսովի խոսքերով, ադրբեջանական հանրությունը հիասթափվել է ԱՄՆ-ից, Իսրայելից եւ ընդհանրապես արեւմտյան երկրներից: «Այնպես որ ամերիկյան եւ իսրայելական դրոշների հրկիզումն ընկալվում է հանրության կողմից բավականին հանգիստ: Հասարակության մեջ երեք հոսանք կա` արեւմտամետ, ռուսամետ ու իսլամամետ: Ամենալուրջ գործոնը քաղաքական իսլամն է: Հենց այստեղ է ադրբեջանցիների մեծ մասը տեսնում այն ուժը, որ կկարողանա վերադարձնել Ղարաբաղը: Իսլամիստները նաեւ հուշում են ժողովրդին, որ տերությունները կգան, նավթն ու գազը կհանեն եւ Ադրբեջանը կմնա աղքատ ու ոչ ոքի պիտանի չի լինի: Վերջերս զարգացել է նաեւ անպաշտպանվածության զգացումը ի դեմս Ռուսաստանի: Իսկ ԱՄՆ-ն ու Արեւմուտքը հայտարարություններից բացի ոչինչ չեն անում մեր երկրի համար»,-ասել է Յունուսովը Երեւանում:

Ալիեւների կլանը շատ լավ է հասկանում, որ եթե ժողովրդի վրդովմունքը չուղղել իր համար շահեկան ուղղությամբ, ապա այն հեշտությամբ կտապալի իրեն, ինչպես տապալում են կառավարությունները: Ադրբեջանի հասարակությունն աստիճանաբար մոտենում է եռման կրիտիկական կետին եւ հիշեցումները թշնամու մասին, որի կերպարն այդքան խնամքով եւ ակտիվորեն մշակվել է շուրջ 70 տարի, ոչ երկար ժամանակով կարող է շեղել ժողովրդի ուշադրությունը, որն անելանելի վիճակից կախաղան է ելնում, ինքնասպան լինում, սպանում հարազատներին ու ընկերներին: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է կեղծիքներն ու սուտը հազարավոր լեզգինների ու թաթթերի ոսկորների վրա, որոնց մուսավաթիստները ոչնչացրեցին 1918-19թթ. Հարավային Լեզգիստանի Կուբիի շրջանում, որն այժմ Ադրբեջանի կազմում է:

Ինչպես հաղորդում է «Կաբալ» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի իշխանությունները ակտիվ պեղումներ են սկսել հենց այն շրջաններում, որտեղ ըստ իրենց իսկ արխիվային փաստաթղթերի գտնվում են լեզգինների զանգվածային գերեզմանները: «Ցույց տալու համար, որ իրենք անմեղսակից են խաղաղ բնակիչների ոչնչացմանը` Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան որոշեց այդ ամենը բարդել...հայերի վրա..., ինչը միանգամայն սպասելի էր, եթե հաշվի առնենք բութ համակողմանի հակահայկական քարոզչությունը երկրում», հաղորդում է գործակալությունը:

Այնպես որ «մինչեւ հաղթական ավարտ» պատերազմը դեռեւս առջեւում է: Հայերից, լեզգիններից, թաթերից բացի կան նաեւ թալիշներ, ուդեր եւ այլ ազգային փոքրամասնություններ, որոնց հարկավոր է «ադրբեջանացնել» կամ ոչնչացնել: Քոչվորների հոգեբանությունն այլ բանի ուղղակի ընդունակ չէ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---