Ստեղծված պատային իրադրությունը կարող է հանգեցնել նրան, որ հակամարտության կողմերը սկսեն «կողմնակի» միջնորդ փնտրել: Ինչը, ի դեպ, արդեն կատարվում է: Բանակցային գործընթացին միանալու ցանկության մասին պաշտոնական Թեհրանի հայտարարություններն արդեն վաղուց են հնչում, այսօր այդ մասին արդեն Անկարան է խոսում: Ճիշտ է, գործընթացին Անկարայի մասնակցության համար մի բացասական հանգամանք կա` հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունը: Բայց այստեղ էլ տարբերակներ կան. Անկարան ցանկանում է գլխավոր դերը խաղալ Մերձավոր Արեւելքում, իսկ որպես միջնորդ հանդես գալուց ավելի լավ դեր դժվար է հնարել: Ճիշտ է, Թուրքիային չհաջողվեց կարգավորել Սիրիայի եւ Իսրայելի միջեւ երկխոսությունը: Բայց կարող է ստացվել, որ Սիրիան մեծ հաջողության հասնի: Վերջերս Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Սիրիա կատարած այցի ժամանակ նա հանդիպեց նախագահ Բաշար Ասադի հետ եւ հայտնեց, որ Հայաստանը կցանկանար Դամասկոսը տեսնել որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միջնորդ: Դիտորդները գտնում են, որ Հայաստանի առաջնային խնդիրը պետք է դառնա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, եւ Սիրիան սկզբնական շրջանում կօգնի այդ հարցում: Բայց, պաշտոնական Բաքվի կարծիքով, որն ինչպես միշտ «տարածքային ամբողջականության սկզբունքը» համարում է նույնպիսի հավերժ եւ անփոփոխ, ինչպիսին ինքնին Երկիր մոլորակի գոյությունը, որեւէ երկրի բոլոր միջնորդական ջանքերը կսպառվեն այն պահին, երբ բարձրանա նույն այդ «տարածքային ամբողջականության» հարցը: Թուրք փորձագետները գտնում են, որ Սիրիան, որը հարաբերություններ է պահպանում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հետ, կարող է երկրների միջեւ որպես միջնորդ հանդես գալ միայն առաջին փուլում: Բայց Դամասկոսը, առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու, գործիքներ չունի հետագա բանակցային գործընթացի համար: Պարզապես հետաքրքիր է` Դամասկոսի ինչի՞ն է պետք Ադրբեջանը...
Այս շաբաթ կայացավ իրանական «Բուշեր» ԱԷԿ փորձնական շահագործումը եւ, որքան էլ որ տարօրինակ է, այդ փաստը միանգամայն հանգիստ ընդունվեց ԱՄՆ կողմից: ԱՄՆ վարչակազմը խոստովանել է, որ Բուշերի ատոմային ռեակտորի հետ կապված ակտիվությունը չի հատում ատոմային էներգիայի խաղաղ կիրառման սահմանը, գրում է Press TV իրանական գործակալությունը: Ընդ որում, իրանական լրագրողները վկայակոչում են Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ռոբերտ Վուդի հայտարարությունը: Վերջինս լրագրողների համար կազմակերպված ասուլիսին հաղորդեց, որ «Բուշերի ռեակտորը վերաբերում է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտին»:
Իրանը գոհունակությամբ ընդունեց Վուդի հայտարարությունը` որպես իր խաղաղ միջուկայի ծրագրի հավանություն: Ընդ որում, Թեհրանի կարծիքով, առանձնահատուկ դեր խաղաց այն, որ Բուշերի ռեակտորը կառուցվել է Ռուսաստանի օգնությամբ, ինչը ամերիկացիների համար պետք է հանդիսանա տվյալ ձեռնարկության բացառապես ոչ ռազմական բնույթի երաշխիքի մի տեսակ:
Իսկ ավարտվեց շաբաթը Սումգայիթի հայերի ջարդերի 21-րդ ողբերգական տարելիցով: Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 26-29 տեղի ունեցած դեպքերը նորագույն խորհրդային պատմության մեջ դարձան առաջին էթնիկական պայթյունը: Սումգայիթյան ջարդերը շարունակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնությամբ, թալանով եւ սպանություններով, ինչը հանգեցրեց գաղթականների առաջին հոսքին Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Անկարգությունների հանգամանքների համաժամանակյա հետաքննություն, մեղավորների հայտնաբերում եւ պատիժ չէր իրականացվել, ինչը հանգեցրեց Ադրբեջանի եւ Ղարաբաղի հայկական բնակչության հանդեպ բռնության առավել մեծ էսկալացիային: Պաշտոնական տվյալներով, դեպքերի ժամանակ սպանվել է 32 հոգի:
Հանգամանքներրիի բերումով, նույն այդ երեք օրերին Ադրբեջանը Խոջալուի «դեպքերն է նշում»... Բաքվում պաշտոնապես ընդունված վարկածի համաձայն «1992թ. փետրվարի 26-ին ադրբեջանական Խոջալու քաղաքը ենթարկվել է հայկական զինված ուժերի ագրեսիային: Շրջապատելով քաղաքը` նրանք կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա: Այդ արյունոտ հարձակման ժամանակ հայկական զինված ուժերը դաժանաբար սպանել, վիրավորել եւ գերի են վերցրել մոտ 2000 հոգու»: Բաքվի ագիտացիոն քարոզչության խղճին թողնենք Խոջալուի մասին սուտը: Ադրբեջանում վաղուց արդեն ամեն ինչում մեղադրում են հայերին, ինչի մասին մենք արդեն բազմիցս գրել ենք...