Սարերի ետեւում չէ՞ հայ-թուրքական սահմանի բացումը

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման-չճանաչման հարցը տվյալ պարագայում ոչ մի դեր չի խաղում

Երբ ինչ-որ բանի մասին շատ են խոսում, եւ, դրա հետ մեկտեղ, պաշտոնական անձիք հանկարծ միանգամից մեկնաբանություններ չեն կատարում, ուրեմն պարզ է, որ ամեն ինչ արդեն որոշված է: Ճիշտ է, երբեմն հակառակն է տեղի ունենում, սակայն հայ-թուրքական սահմանի բացման պարագայում, այնուամենայնիվ, գործում է առաջին տարբերակը: Պարզ է, որ ամեն ինչ բխում է ժամկետից, սակայն նույնիսկ դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւոր է կողմերի դիրքորոշումը, ավելի ճիշտ` հայկական եւ թուրքական կողմերի թափանցիկությունն այդ հարցում. ո՞րն է դիվանագիտական հարաբերությունների հաստատման գինը, հեռանկարները, օգուտը:

PanARMENIAN.Net - Եվ եթե թուրքական ԶԼՄ-ները գրում են Հայաստանի եւ հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին` մեջ բերելով փորձագետների տարբեր կարծիքներ, ապա Երեւանը, այդ առումով, հազվադեպ է ինչ-որ բան ասում: Պարզ բան է, որ դիվանագիտական բանակցությունները միշտ գաղտնի են ընթանում, առավել եւս այդքան նրբանկատ իրավիճակում, բայց դե ոչ այդ աստիճանի: Հայկական դիվանագիտությունը, ինչպես հաճախ նշում են արեւմտյան փորձագետներն ու վերլուծաբանները, դեռեւս գործում է «խորհրդային» ռեժիմով, երբ դիվանագետի իդեալը ԽՍՀՄ արտգործնախախար Անդրեյ Գրոմիկոն էր, ում «»Պարոն Ոչ» էին անվանում ցանկացած հարցին պատասխանելուց նրա հրաժարվելու համար:

Հայ-թուրքական սահմանի բացման թեման օր-օրի առավել արդիական է դառնում, եւ նրա մասին գրում են արեւմտյան գրեթե բոլոր լուրջ պարբերականները: Ընդ որում, տեղեկատվության հավաստիությունը կասկածի տեղիք չի տալիս: «Թուրքիան եւ Հայաստանը կարող են սահմանը բացել եւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել արդեն ապրիլի 16-ին: Կողմերի պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում այդ տեղեկությունը: Դիվանագիտական հարաբերությունների վերսկսման եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանի բացման շուրջ համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն ապրիլի 16-ին», գրում է Wall Street Journal-ը` վկայակոչելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրները:

Դիվանագետների խոսքերով, համաձայնագրի մեջ կներառվեն սահմանի բացման, դիվանագիատական կապերի վերականգնամն եւ վիճելի հարցերի լուծման գծով, որոնց թվում է երկկողմ հարաբերությունների համար հատկապես կարեւոր մի վեճ, որը թերթի աղբյուրները հրաժարվել են նշել` հարցի ծայրահեղ նրբանկատ բնույթից ելնելով, մի շարք հանձնաժողովների ստեղծման կետերը:

Հաջորդ շաբաթ այցով Անկարա է ժամանելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Կովկասում պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Մեթյու Բրայզան նույնպես կժամանի Թուրքիա: Wall Street Journal-ը նշում է, որ համաձայնագիրը կարող է հանգեցնել Կովկասում իրադրության լիցքաթափմանը եւ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտութման կարգավորմանը: Այն նաեւ կարող է նշանակել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացում:

Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես մտածված է, որտեղ եւ ում կողմից, առայժմ չենք նշի, ապա ապրիլի 16-ին Երեւան կժամանակ Թուրքիայի արտգործանախարար Ալի Բաբաջանը: Այցի համար պաշտոնական առիթ է հանդիսանում ՍԾՏՀԿ ԱԳՆ ղեկավարիների գագաթնաժողովը, ավելի լավ չէր էլ կարելի մտածել: Իհարկե, հազիվ թե դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը ստորագրվի հենց ապրիլի 16-ին: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ապրիլի 24-ից` Հայոց ցեղասպանութայն զոհերի հիշատակի օրից, հետո: Շատ հնարավոր է, որ արձանագրության ստորագրումը տեղի ունենա մայիսին, երբ Թուրքիան տոնում է անկախության համար մղված պատերազմի, ավելի ճիշտ` վերջին էթնիկ զտման, այս անգամ հույների դեմ, սկիզբը: Այնուամենայնիվ, տարօրինակ է. Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից գլխավորը Կիպրոսն է: Մինչդեռ, դիվանագիտական հարաբերությունները ոչ ոք չի խզել, եւ սահմանները բաց են: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտություններ չկան` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ մի առնչություն չունի Թուրքիայի հետ: Եվ այն, որ Անկարան, վերջապես, որոշել է ձերբազատվել Բաքվից «կախվածությունից», արդեն լավ է: Ճիշտ է, այս դեպքում արդեն Ադրբեջանն է հայտնվում տարածաշրջանում մեկուսացման մեջ. Վրաստանը, որպես դաշնակից, հասկանալի է, որ հաշվի մեջ չէ: Եվ ինչքան էլ որ Ադրբեջանում սպառնան, թե. «սահմանը բացեն, գազը կփակենք», այդ ամենը լուրջ չէ: Ավելի ճիշտ, նախատեսված է ժողովրդի համար, որն Իլհամ Ալիեւի ձեռք մի շարժումով գործողություն է սկսում ում դեմ ասես...

Բայց ինչ էլ որ լինի, հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի, Թուրքիայի, որոշ առումով նաեւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի գործն է: Եւ բնավ էլ ոչ Ադրբեջանի: Կովկասի ինստիտուտի տնօրենի կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումը սարերի ետեւում չէ: «Ես ընդհանրապես չեմ ընդունում «փակ սահման» հասկացողությունը 21-րդ դարում, դա անհեթեթություն է: Իսկ սահմանի բացումից քաղված օգուտն ակնհայտ է: Մենք ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կունենաք Եվրոպայի հետ, ինչը կհեշտացնի եւ կէժանացնի բեռների տարանցումը: Դա դեպի ծով, վերջիվերջո, նաեւ դեպի Թուրքիայի ար-եւլյան գավառներ (Արեւմտյան Հայաստան) ելքի հնարավորություն է: Հայկական ներդրումները կարող են օգնել այդ շրջանների վերածնմանն ու բարգավաճմանը: Թուրքիային ձեռնտու է Հայստանի հետ սահմանը բաց պահել իմ թվարկած պատճառներից ելնելով», - ընդգծել է Իսկանդարյանը: Ինչ -որ բան ավելացնելը տվյալ դեպքում բարդ է, սակայն ամենակարեւորն այն է, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման-չճանաչման հարցն այս պարագայում ոչ մի դեր չի խաղում:

Եվ վերջինը: Օրվա գլխավոր նորությունը դարձել է «Թուրքիայի ձայնը» ռադիոկայանում հայերենով հեռարձակում սկսելը: Ծրագրերն, ակնհայտորեն, նախատեվում են Հայաստանի համար եւ կուղղորդվեն հայ ժողովրդի նկատմամբ թուրք ժողովրդի «անկեղծության ու բարեկամության» մեջ հայերին համոզելուն: Եվ հենց դրան էլ հավատալը գրեթե անհնարին է. չափազանց տխուր փորձ ունեցան հայերն օսմանների հետ գոյակցության ընթացքում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին

Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---