Թուրքիան եւ Ռուսաստանը կսպասեն, թե ինչպես կզարգանան իրադարձություններն ԻրանումՓորձը ցույց է տալիս, որ գրեթե անհնարին է բոլորին գոհացնել, եւ այն ինչ ընդունելի է Երեւանի եւ Բաքվի համար, բացարձակապես անընդունելի է Ստեփանակերտի համար: Հունիսի 26-ին Փարիզում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախօրեին կողմերը հասցրել են խայթող արտահայտություններ փոխանակել, ինչն իրականում կարող է ներկայանալ որպես առաջիկա բանակցություններին կարեւոր նշանակություն հաղորդելու ցանկություն: Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստամբուլում հերթական անգամ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում «Հայաստանի ոչ կառուցողական քաղաքականության» մասին: ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն անմիջապես արձագանքել է, հայտարարելով, որ «պարոն Մամեդյարովի հայտարարությունը ճիշտ հակառակն է վկայում` նույն ոգով ոչ արդյունավետ քաղաքականությունը շարունակելու եւ Հայաստանի վրա իր մեղքը հերթական անգամ բարդելու Ադրբեջանի մտադրության մասին»: Այլ կերպ ասած` ձախողել հերթական բանակցությունները: Ճիշտ է, հարկ է նշել, որ բանակցությունների ձախողումը, եթե այդպիսի բան տեղի ունենա, կախված չէ Բաքվից կամ Երեւանից: Ողջ հարցը նրանում է, որ Իրանում վերջին իրադարձություններն Արեւմուտքին ապացուցեցին, որ նույնիսկ «կառավարվող քաոսը» կարող է անկառավարելի դառնալ, եւ այդ առումով լավագույնը նախկին դիրքերում մնալն է: Հնեց այդ պատճառով էլ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը: Եվ կարեւոր չէ, թե որքան այն կտեւի եւ արդյոք շրջանակային համաձայնագիր կստորագրվի տարեվերջին, ինչի մասին այդքան հաճախ խոսում է Մեթյու Բրայզան: Ամենայն հավանականությամբ, ոչ այս տարվա, ոչ էլ գալիք տարվա վերջին ոչինչ չի ստորագրվի: Նույնպես եւ տարածաշրջանի օդում կախված էներգետիկ նախագծերը: Հազիվ թե Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը փարիզում քննարկեն, օրինակ, այդ նույն Nabucco-ն, սակայն այդ նախագիծը նկատի կառնվի, այնպես, ինչպես 10 տարի առաջ բանակցություններում անտեսանելիորեն ներկա էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: Եւ այդպես ոչ մի խողովակաշար չի հանգեցնի հակամարտության կարգավորման, ինչքան էլ որ դա ցանկանան Եվրոպան եւ ԱՄՆ-ը: Հակամարտող կողմերի ԱԳ նախարարների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կնվիրվի Մոսկվայում հուլիսին նախատեսվող նախագահների հերթական հանդիպման նախապատրաստմանը: Ամեն դեպքում, դժվար կլինի որեւէ որոշակի բան ակնկալել: Այնուամենայնիվ, փորձենք կանխագուշակել տարածաշրջանում իրավիճակի հնարավոր զարգացումն այն ամենում, ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը: Իրանը դեռ երկար ցնցումների մեջ կլինի, այն բավականին երկար ժամանակ լարվածության մեջ կպահի ողջ համաշխարհային հանրությանը: Ահմադինեժադը, ամենայն հավանականությամբ, կմնա նախագահի պաշտոնում, սակայն չի բացառվում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը. ամեն ինչ կախված է այն բանից, թե որքան ուժեղ են Ռաֆսանջանիի դիրքերը, եւ արդյոք վերջինս կկարողանա պաշտոնանկ անել Ալի Համենեին: Հնարավոր է, որ այդ հարցերի պատասխանը մենք ստանանք մոտ ապագայում: Եվ միայն այդ ժամանակ, երբ տարածաշրջանում իրադրությունը փոքր ինչ կարգավորվի, առաջին պլան դուրս կգան Թուրքիան եւ Ռուսաստանը` հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկություններով: Ընդ որում, այդ առաջարկությունները չափազանց կտրուկ չեն լինի ո'չ Հայաստանի, ո'չ Ադրբեջանի համար, թեեւ փորձը ցույց է տալիս, որ գրեթե անհնարին է բոլորին գոհացնել, եւ այն ինչ ընդունելի է Երեւանի եւ Բաքվի համար, բացարձակապես անընդունելի է Ստեփանակերտի համար: ԱՄՆ պետքարտուղարի նոր տեղակալ Ֆիլիպ Գորդոնի թեթեւ ձեռքով դրսից շահագրգռված անձինք սկսել են խոսել հակամարտության կարգավորման երկու եւ նույնիսկ երեք սկզբունքների մասին: Սակայն հասկանալի է, որ դա չէ սակարկության առարկան: Ամեն ինչ շատ ավելի պարզ է. հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, տարածաշրջանային էներգետիկ նախագծերին մասնակցելու դիմաց: Մի խոսքով, մի բան, ինչից միշտ հրաժարվել է եւ կհրաժարվի Հայաստանը: Ուստի, բանակցություններում առաջընթաց, առավել եւս շրջանակային համաձայնագրի ստորագրում չի լինի: Սակայն փոքր-ինչ մտահոգություն է պատճառում դեսպան Վլադիմիր Կազիմիրովի հայտարարությունը: Ռուս դիվանագետի խոսքերով, Հայաստանում հասարակական կարծիքը հարկ է նախապատրաստել Ղարաբաղի հարցում երկու հայկական կողմից զիջումների անհրաժեշտությանը: «Ես կողմնակից եմ, որպեսզի Հայաստանում աշխատանք տարվի հասարակությանն այն բանին նախապատրաստելու ուղղությամբ, որ երկու հայկական կողմերը եւս հարկադրված կլինեն զիջումներ կատարել ադրբեջանական կողմին: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է շահագրգռված լինեն այդ հակամարտության կարգավորման գործում», - ասել է Կազիմիրովը: Հասարակական կարծիքը, իհարկե, պետք է նախապատրաստել, սակայն բանը նրանում է, որ վերջին 15 տարվա ընթացքում այդ հասարակություններն այնքան են հեռացել միմյանցից. որ նրանց ինչ-որ բանին «նախապատրաստելն» ուղղակի անհնարին է թվում: Իսկ «վստահության մթնոլորտի կազմավորման», հանդուրժողականության մասին բոլոր խոսքերը համահունչ են այնպիսի արտահայտություններին, ինչպիսիք են «աջաընթաց է ձեռքբերվել», «հիմնարար սկզբունքներ», ինչի մասին մենք բազմիցս գրել ենք: Կարինե Տեր-Սահակյան Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |