Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի հարկային համակարգի լուրջ բարեփոխում

Հայաստանում հարկերի հավաքման մակարդակն անբավարար է

Հայաստանի կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն օրերս հրապարակել է «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշների» տվյալները: 344 խոշոր հարկ վճարողներից նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 202 կազմակերպությունների մոտ, նույն շրջանի համեմատ Հայաստան ներկրվող ապրանքների ու ծառայությունների ծավալն աճել է 55,1%-ով և կազմել 53,4 մլրդ դրամ: Ընդ որում, այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է ոչ միայն առևտրային նպատակով ներմուծված ապրանքների ավելացմամբ, այլև արտադրական պահանջներից ելնելով կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք ներկրված թանկարժեք սարքավորումներից: Այս ցուցանիշի աճը ուղիղ համեմատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաև ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2010թ.-ի փետրվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելացել է 49.9%-ով և կազմել 9.9 մլրդ դրամ: Բացի դրանից, 2010-ի փետրվարին անցյալ տարվա նույն շրջանի համեմատ խոշոր հարկատուների արտահանվող արտադրանքի ծավալները աճել են 9.3 մլրդ դրամով` կազմելով 19.8 մլրդ դրամ:

PanARMENIAN.Net - Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, համաձայն պաշտոնական տվյալների, կարծես չեն զլանում նաև պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարել: Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի փետրվարին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 15 մլրդ դրամ կամ 3.8 մլրդ դրամ ավելի նախորդ տարվա փետրվարից: Սակայն, ինչպես հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ, 2009-ի տվյալներով հարկահավաքման ցուցանիշը նվազել է, իսկ ստուգումների քանակն ավելացել է, մասնավորապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների մոտ, որոնց համար դժվար է դիմակայել հարկային ոլորտի ճնշումներին: 2009-ի աշխատանքների ցուցանիշներն անհանգստություն են ներշնչում. հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների թիվն ավելացել է 82 տոկոսով, այն ժամանակ, երբ ստուգումների արդյունքում ստացված լրացուցիչ գումարները կրճատվել են 25 տոկոսով, ընդ որում, կառավարության ռազմավարության հիմքում ընկած է հարկատուների և հարկային մարմինների անձնական շփումը նվազագույնի հասցնելու սկզբունքը: Փաստորեն, մեր հարկային ոլորտի աշխատողները չեն կարող հրաժարվել բիզնեսի հետ անձնական շփումից: Միաժամանակ, ինչպես հավաստիացնում է կառավարության ղեկավարը, բիզնես-միջավայրի պայմանները բարելավվել են, չնայած բազմաթիվ բացթողումներին և թերություններին, ինչը լավագույն խթան է տնտեսական աճի համար, որն առաջին եռամսյակի տվյալներով կազմել է 5,5 տոկոս: Չնայած նրան, որ տնտեսության վերականգնման պայմաններում 344 խոշոր հարկ վճարողների արտադրանքի իրացումից ստացված շահույթը 2010-ի փետրվարին 2009-ի նույն շրջանի համեմատ աճել է 19.9 տոկոսով և կազմել է 143.2 մլրդ դրամ, 120 հարկատուների մոտ նշված ժամանակահատվածում արձանագրվել է եկամուտի անկում:

Առաջիկա տարիներին Հայաստանի կառավարությունը մտադիր է կրճատել բյուջեի պակասուրդը, որը ճգնաժամի տարում կտրուկ աճել է և հասել 7.7 տոկոսի ՀՆԱ կառուցվածքում: Այդ նպատակով իշխանությունները մտադիր են բարեփոխում անցկացնել հարկային վարչարարության ոլորտում, ինչը թույլ կտա բյուջեի դեֆիցիտը հասցնել ճգնաժամից առաջ առկա մակարդակին: Պետք է նշել, որ այս ուղղությամբ ձեռնարկվում են առաջին քայլերը: ՀՀ ԱԺ պատգամավորները նիստի ժամանակ երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել են “Հարկերի մասին” օրենքում շտկումները, որոնցով հաստատվում է պետության պատասխանատվությունը հարկատուների կողմից ավել վճարած հարկերի վերադարձն ուշացնելու համար: Բացի դրանից, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների պայմաններում կառավարությունը մտադիր է վերանայել հարկադրման բազան, քանի որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2010-ի առաջին եռամսյակի տվյալներով վատթարացել է անցյալ տարվա նույն շրջանի համեմատ: Իսկ տնտեսության աշխուժացման համար ներգարվվելու են լրացուցիչ ֆինանսական միջոցներ, ընդ որում պետական պարտքի սպասարկման զգալի մասն ընկնելու է մասնավոր հատվածի ուսերին:

Այս նպատակներին հասնելը երկրի կառավարության համար բավական դժվար է լինելու, քանի որ հարկերի հավաքման ներկա մակարդակն անբավարար է, և անհրաժեշտ է լուրջ միջոցներ ձեռնարկել հարկերի վճարումներն ավելացնելու, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---