Սմբատ Մարգարյանն ու Վլադիկ Կարապետյանը դարձան ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոններ

Մայիսի 13-20-ը տեղի ունեցած մարզական իրադարձությունների ամփոփ տեսություն

Ծանրամարտ. Մայիսի 17-23-ը Վալենսիայում (Իսպանիա) ընթանում է Եվրոպայի ծանրամարտի պատանիների առաջնությունը: Հայ ծանրորդներից առաջինը մեկնարկեց Սմբատ Մարգարյանը (56կգ ք/կ) և դարձավ Եվրոպայի չեմպիոն: «Պոկում» վարժությունում Մարգարյանը հավաքեց 105 կգ, իսկ «հրում» վարժությունում ծանրորդը կարողացավ պահել 135-կիլոգրամանոց ծանրաձողը: Երկամարտի արդյունքում նա հավաքեց 240 կգ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, որն անցնում էր ապրիլի 2-11-ը Մինսկում, 17-ամյա Մարգարյանը բարձրացրեց 255 կգ և նավճեց արծաթե մեդալ:

PanARMENIAN.Net - Երկրորդ ոսկին 62 կգ քաշային կարգում նվաճեց Վլադիկ Կարապետյանը: Կարապետյանը: «Հրում» վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 141 կգ` երկամարտի արդյունքում հավաքելով 253 կգ և դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Մայիսի 17-23-ը Վալենսիայում (Իսպանիա) ընթանում է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացնում են 10 ծանրորդներ: Հայաստանի հավաքականի միակ կին ներկայացուցիչ Իզեբելլա Յալյանը (53 ք/կ) ելույթ է ունեցել մայիսի 19-ին: Նա երկամարտի արդյունքում կարողացավ բարձրացնել 163 կգ և նվաճեց արծաթե մեդալ: «Պոկում» վարժությունում Յալյանը բարձրացրեց 72 կգ-անոց ծանրաձողը, իսկ «հրում» վարժությունում` 91 կգ: Նա չեմպիոն Ալյոնա Չիչկանին (Բելառուս) զիջեց 12 կգ-ով: Ֆուտբոլ. Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակեց հավաքականի ընդլայնված կազմը, որը կնախապատրաստվի մայիսի 25-ին կայանալիք Հայաստան-Ուզբեկստան ընտրական հանդիպմանը: Մայիսի 21-ից թիմը կանցկացնի ուսումնամարզական հավաք: Մայիսի 19-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը մեկնեց Էստոնիա, որտեղ մայիսի 20-ին 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կխաղա Էստոնիայի հավաքականի հետ: Մայիսի 18-ին հավաքականի գլխավոր մարզիչ Ֆ.Սերիցլևը հրապարակել է հավաքականի կազմը, որտեղ ընդգրկվել է 18 ֆուտբոլիստ: Սակայն վերջին մարզմանը կիսապաշտպան Արտակ Դաշյանը վնասվածք ստացավ և հնարավոր է, որ չկարողանա խաղալ էստոնացիների հետ: 8-րդ տուրի մյուս խաղերը` «Բանանց»-«Միկա», «Գանձասար»-«Կիլիկիա» և «Ուլիս»-«Իմպուլս», տեղի կունենան մայիսի 15-ին: Տուրի կենտրոնական խաղում «Բանանցը» Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունել է «Միկային»: Խաղն ավարտվել է «Բանանցի» հաղթանակով 2:0 հաշվով: 53-րդ և 85-րդ րոպեներին երկու գոլի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Էդուարդո դո Սանտոսը: «Ուլիսը» նույն հաշվով հաղթել է «Իմպուլսին»: Գոլեր են խփել Վալերի Ալեքսանյանը և Արտյոմ Ադամյանը: 8-րդ տուրից հետո Բարձրագույն լիգայի աղյուսակը 20 միավորով գլխավորում է «Փյունիկը»: «Բանանցը» և «Ուլիսը» 17 միավորով համապատասխանաբար զաբղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը: Բռնցքամարտ. Թեթևագույն քաշային կարգում WBC/WBA վարկածով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը (34-2-2, 27 KOs) իր մոտակա մենամարտը կանցկացնի ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնայի հետ (51-17-4, 19 KOs ): 12 ռաունդից կազմված թեթևքաշային կարգում IBO վարկածով թափուր տիտողսի համար մենամարտը նախատեսված է անցկացնել մայիսի 20-ին, Սիդնեյում: Դարչինյանը վստահ է, որ հաղթելու է: «Ես նրան երբեք չեմ տեսել մենամարտելիս, բայց լսել եմ, որ նա կանգ չի առել իր 70 մենամարտերի ընթացքում,, - ասել է Դարչինյանը:- Ես վստահ եմ, որ լավ մենամարտ է լինելու: Ես շատ լավ մարզական նախապատրաստում եմ անցել և լավ մարզավիճակում կլինեմ այդ մենամարտի ժամանակ»: Մայիսի 20-ին Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կիև կմեկնի (Ուկրաինա), որտեղ Կոնչա-Զասպա Օլիմպիական բազայում վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի նախքան հունիսի 4-13-ը Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնության մեկնարկը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է, որ Հայաստանի հավաքականի հետ համատեղ հավաքներ կանցկացնեն նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Հունգարիայի հավաքականները: «Հնարավոր է, որ մեզ միանա նաև Թուրքիայի հավաքականը: Այնտեղ մենք կմնանք մինչև հունիսի 2-ը և ապա կմեկնենք Մոսկվա: Հավաքներին հայկական հավաքականի կազմում կմասնակցեն 11 բռնցքամարտիկներ, որոնք ելույթ կունենան Եվրոպայի առաջնությանը»,- ընդգծել է Մեհրաբյանը: Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական սպորտային քոլեջում մայիսի 13-ին մեկնարկել է ՀՀ բռնցքամարտի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում է 170 բնռցքամարտիկ Հայաստանի բոլոր մարզերից: Մայիսի 16-ին տեղի կունենան առաջնության եզրափակիչ մենամարտերը: Մինչ առաջնությունը, բռնցքամարտիկները մասկացեցին քաղաքային առաջնություններին: Հաղթողները նվաճեցին ՀՀ առաջնությանը մասնակցելու իրավունք: «Առաջնության ավարտից հետո կձևավորվի հավաքականը, որը հուլիսի 19-25-ին Յամբուրգում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը»,-հայտնել է ՀՀ բռնցքամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արման Հարությունյանը PanARMENIAN.Net ի թղթակցին: Շախմատ. PanARMENIAN.Net - Աստրախանում (Ռուսաստան) մայիսի 19-ին կայացել է տղամարդկանց շախմատի Գրան պրիի վերջին փուլի 9-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն այդ փուլում ոչ ոքի է խաղացել Ռուսլան Պոնոմարյովի հետ (Ուկրաինա): Ոչ ոքիից հետո Հակոբյանը հավաքել է 3.5 միավոր: Մրցաշարային աղյուսակում նա զբաղեցնում է վերջին` 14-րդ տեղը: Պոնոմարյովը 4.5 միավորով 8-րդ տեղում է: Գրան պրիի առաջատարը Պավել Էլյանովն է (Ռուսաստան): Նա ունի 5.5 միավոր: Իսկ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանն ու Լևոն Ալթունյանը Սենտ Լուիսում մասնակցում են ԱՄՆ առաջնությանը: 6-րդ տուրում Հակոբյանը կիսել է միավորները Ալեքս Երմոլենսկու, Խաչիյանը` Դմիտրի Գուրևիչի հետ, իսկ Ալթունյանը զիջեց Ռոբերտ Գեսին: Հակոբյանը 3,5 միավորով 6-րդ տեղում է, Խաչիյանը` 2 միավորով 20-րդ տեղում է, իսկ Ալթունյանը` 1,5 միավորով 24-րդ տեղում է:

Թենիս. Մայիսի 10-15 Հունաստանում տեղի ունեցավ տղամարդկանց Դևիսի գավաթի եվրո-աֆրիկյան գոտու 3-րդ ենթախմբի թիմային առաջնությունը: «B» խմբում ՀՀ հավաքականի մրցակիցներն էին Անդորայի, Ալբանիայի, Հունաստանի, Մոլդովայի, Չերնոգորիայի ու Սան Մարինոյի հավաքականները: ՀՀ հավաքականը (Հարություն Սոֆյան, Աշոտ Գևորգյան, Խաչատուր Խաչատրյան և Կարո Փամբուկյան) 3 հաղթանակ տարավ, 3 պարտություն կրեց և կարողացավ պահպանել իր տեղը 3-րդ խմբում: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը չի մասնակցի սեզոնի «Մեծ սաղավարտի» շարքի երկրորդ` «Ռոլան Գարոսի» մրցաշարին: Նալբանդյանը բաց կթողնի մրցաշարը ձախ ոտքի վնասվածքի պատճառով: Նա երկու անգամ հասել է Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ` 2004 և 2006 թվականներին: Ըստ Նալբանդյանի, նա հուսով է լիովին վերականգնվել և մասնակցել Ուիմբլդոն-2010-ին: Ուիմբլդոնը մեկնարկում է Անգլիական Լաուն թենիսի ակումբի կորտերում հունիսի 21-ին: 2002թ. Նալբանդյանն Ուիմբլդոնում հասավ եզրափակիչ, սակայն զիջեց ավստրալացի Լլեյթոն Հյուիթին: Բասկետբոլ. Մայիսի 14-ին մեկնարկում է բասկետբոլի բարձրագույն լիգայի կանանց և տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Բացման արարողությունը տեղի կունենա «Միկա» մարզահամալիրում: Կանանց առաջնությունում հանդես կգան հետևյալ թիմերը` «Հատիս», «Գրանդ քենդի», «Արցախ», «Էրեբունի», «Գյումրի» և «ԳՄՀ» (Գյումրու մանկավարժական համալսարան): «Մալաթիա», «Էջմիածին», «Պոլիտեխնիկ», «Հատիս», «Արցախ» և «Գյումրի» թիմերը հանդես կգան տղամարդկանց մրցախաղերում: Համահայկական խաղեր. Մայիսի 15-ին Երևանում կայացավ 2010թ. Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի գործկոմի առաջին նիստը: Նիստին ներկա էին Կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանը, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Արթուր Պետրոսյանը և զանազան հայկական համայնքների ներկայացուցիչներ: Նիստի ժամանակ մասնակիցներն ամփոփեցին 2009 թվականի բասկետբոլի և ֆուտբոլի Համահայկական խաղերի արդյունքները և քննարկեցին 2011 թվականի մեծ Համահայկական խաղերի կազմակերպումը: Պետրոսյանի խոսքով, խաղերն օգնում են Հայաստանի ու հայկական սփյուռքի միջև կապերի զարգացմանը: «Մենք կփորձենք ամեն կերպ աջակցել 5-րդ Համահայկական խաղերի կազմակերպմանը: Դրանք պետք է ամենաբարձր մակարդակով անցկացվեն»,- ասաց նախարարը: Գրիգորյանը նշեց, որ երկրների աշխարհագրությունն ու մասնակիցների քանակը զգալիորեն աճել է այն ժամանակվանից ի վեր, երբ 1998թ. առաջին անգամ տեղի ունեցան Համահայկական խաղերը: «Առաջին խաղերին մասնակցում էին մարզիկներ 23 երկրների 64 քաղաքներից, իսկ 4-րդ խաղերին` 27 երկրների 94 քաղաքներից: Զարգանում են ոչ միայն հարաբերությունները զանազան համայնքների, այլև մասնակիցների միջև, զգացվում է հաղթելու ցանկությունը»,- ասաց Գրիգորյանը:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---