Կովկասյան տարածաշրջանում Հայաստանը փոքր ՀԷԿ-երի զարգացման ամենամեծ ներուժն ունի

Հայաստանը, բնական պաշարներով աղքատ երկիր լինելով, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման դեպքում կարող է դառնալ էլեկտրաէներգիայի արտահանող

IFC Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնագետները կարծում են, որ շատ կարևոր է երկրում ունենալ վերականգնվող էներգետիկայի աղբյուրներ, քանի որ ներկայում Հայաստանը ներմուծում է էներգակիրների 2/3-ը: Կովկասյան տարածաշրջանում երկիրը հիդրոէլեկտրաէներգիայի ամենամեծ ներուժն ունի:

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանի կառավարության ճիշտ քաղաքականության շնորհիվ հիդրոէներգետիկայի ոլորտն ինտենսիվ զարգանում է, և տվյալ պահին գործում են 75 փոքր ՀԷԿ-եր, ևս 70-ը գտնվում են շինարարության կամ վերականգման փուլում, այն դեպքում, որ 1997-98թթ. երկրում գործում էր 13 ՀԷԿ: Տվյալ պահին փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրվում է 331 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է երկրում մշակվող էներգիայի 5 տոկոսը: Եվս 70 փոքր ՀԷԿ-երի թողարկումից հետո վերականգնվող էլեկտրաէներգիայի ծավալը կազմում է 560 ԿՎտ/ժ կամ երկրում արտադրվող էներգիայի 10 տոկոսը և տեղական շուկայում պահանջվող էներգիայի 19 տոկոսը:

ՀԷԿ-երի շինարարությունը հիմնականում տեղի է ունենում միջազգային վարկային միջոցների հաշվին, որոնք տնօրինում են Հայաստանի առևտրային բանկերը: Դրանց շարքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որն ակտիվ զբաղվում է փորք ՀԷԿ-երի ֆինանսավորմամբ, համագործակցում է IFC-ի և գերմանահոլանդական FMO/DEG կոնսորցիումի հետ, ընդ որում ընթացիկ տարվա հուլիսին բանկը կմասնակցի գերմանական KfW զարգացման բանկի փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման ծրագրին: «Ամերիաբանկը» փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումը սկսել է 2009 թ. նոյեմբերից և ներկայում 12 հայտ է ներկայացվել` 20,2 մլն դոլար ընդհանուր գումարի, որից 4,7 մլն –ն արդեն տրամադրվել է: Ընթացիկ տարում նախատեսվում է հատկացնել 25 մլն դոլար, չհաշվելով 14 մլն դոլարը, որոնք «Կասկադ Բանկն» ուղորդել է վերականգնվող էներգետիկայի ոլորտ: Ամերիաբանկը վարկեր է տրամադրում փոքր ՀԷԿ-երի ֆինանասավորման համար` 8 տարով ժամկետով տարեկան 11 տոկոսով: Փորձագետները կարծում են, որ նոր ՀԷԿ-երը կհատուցեն իրենց ծախսերը 6-7 տարում, իսկ 8 տարով տրամադրվող վարկը թույլ կտա ընկերություններին ապահովել սեփական պաշարները շահույթի հաշվին: «Ջերմուկ-2» ՀԷԿ-ը կառուցվում է Վայոց Ձորի մարզում` Արփա գետի բնական հոսքի վրա: Նախագծի ընդհանուր արժեքը 3,15 մլն դոլար արժե, որից 2 մլն-ը տրամադրել է «Ամերիաբանկը»: Հոսքի դրվածքային հզորությունը 2,3 ՄՎտ է, տարեկան նախատեսված արտադրանքը` 10,26 մլն ԿՎտ/ժամ: Այդ ՀԷԿ-ը շահագործման է հանձնվելու ընթացիկ տարվա դեկտեմբերին:

ՀԷԿ-երի մեծ առավելությունն այն է, որ նրանք չեն վնասում շրջակա միջավայրին, իսկ մթնոլորտ չի արտանետվում ածխաթթու գազ: Ինչ վերաբերվում է կենդանական աշխարհին, ապա քաղաքաշինական և բնապահպանական փորձագետների կողմից բոլոր նորմերը հաշվի առնելու դեպքում ՀԷԿ-երի շինարարության ժամանակ չպետք է արգելքներ ստեղծվեն հոսանքին հակառալ լողացող ձկների ճանապարհին: Փոքր ՀԷԿ-երը Հայաստանի առավելություններից են, քանի որ երկարաժամկետ առումով դա կփրկի երկիրը ներկրվող էլեկտրաէներգիայից կախվածություն ունենալուց:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---