Լեռնային Ղարաբաղում ռոումինգ ծառայության ակտիվացման արժեքը նախկինում կազմում էր 15000 դրամ ֆիզիկական և 30.000 դրամ իրավաբանական անձանց համար: Ողջ գումարը փոխանցվում էր բաժանորդի հաշվեկշռին: Հայաստանի տարածքում գտնվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի սահմանին մոտ ռոումինգ ծառայության չարտոնված օգտագործումից խուսափելու համար «ԱրմենՏել» ընկերությունը խորհուրդ է տալիս իր բաժանորդներին օգտվել հեռախոսի մենյուի մեջ ցանցը փնտրելու մեխանիկական եղանակից և ընտրել Beeline բջջային ցանցը, հաղորդում է«ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը:
Արցախը չճանաչված հանրապետություն լինելով, բազում խոչընդոտների է հանդիպում, երբ ձգտում է զարգացնել բարձր տեխնոլոգիաների բնագավառը: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը: Կենսական կարևորագույն հիմնախնդիրների շարքում, որոնք խոչընդոտոււմ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը Արցախում, նախարարը նշել է համացանցի ոչ բավարար արագությունը, կադրերի պակասը և այլն: «Հայաստանում շատ ծրագրեր են իրականացվում, այդ թվում նաև «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, սակայն հայտնի ընկերություններն և ֆինանսական կազմակերպությունները չեն կարող վարկ տրամադրել ճչանաչված հանրապետությանը: Այդ խնդիրը լուծելու համար, ամենից առաջ անհրաժեշտ է Հայաստանի և սփյուռքի օգնությունը, իսկ համակարգչային տեխնիկայով ամենից առաջ պետք է սարքավորել ու հագեցնել Արցախի դպրոցները», - ասել է Նարինե Աղաբալյանը: Արցախի մշակույթի նախարարը նշել է, որ երկրում գործում է դպրոցների համակարգչայնացման, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսների վարկավորման ծրագրերը, և նախընտրությունը տրվում է IT բնագավառի վարկավորմանը: Նա մեծ նշանակություն տվեց նաև ընթացիկ տարվա մայիսին բացված IT զարգացման կենտրոնին, որը հանրապետությունում այդ բնագավառի զարգացման ուղղությամբ նոր առաջարկներ ու լուծումներ պետք է ներկայացնի:
IT զարգացման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանն, իր հերթին, ասել է, որ մայիս-օգոստոս ամիսներին կենտրոնն իրականացրել է ավելի քան 20 կրթական ծրագիր: Նրա խոսքերի համաձայն, արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ դպրոցականների մի խումբ մասնակցի Երևանում տեղի ունեալիք սեմինարին:
«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը մշակել է պետռեգիստրի էլեկտրոնային տեղեկատվական համակարգ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը: Նրա խոսքերով, համակարգն արդեն գտնվում է թեսթավորման փուլում: «Մենք առաջինն ենք հիմնել ՏՏ ձեռնարկություն` մեկ տարի առաջ Ստեփանակերտում բացելով «Նորք» կենտրոնի մասնաճյուղը: Այսօր մենք համագործակցում ենք Արցախի 5 պետական հաստատությունների հետ»,- ասել է Չոբանյանը: Նա նշել է, որ Արցախում «Նորք» կենտրոնի մասնաճյուղի նպատակն է երկրում ձևավորել էլեկտրոնային կառավարման գործիքներ: «Ներմուծված համակարգերն այնպես են գործում, որպեսզի համապատասխան կառույցի առկայության դեպքում կարողանան աշխատել Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգի հետ»,- ասել է Հայկ Չոբանյանը:
X-TECH և SHAHUMYAN MEDIA ընկերությունները, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի աջակցությամբ, օգոստոսի 21-ին և 22-ին Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տանը կազմակերպել են IT Club-ի հերթական հավաքը:
IT Club-ը ստեղծվել է` առաջնորդվելով ՏՏ ոլորտում առանց փողկապների հանդիպումների արձանագրած հաջողություններով, ոլորտի առաջատար և սկսնակ ընկերությունների մասնագետներին պարբերական հանդիպումների հնարավորություն ընձեռելու նպատակով: Ակումբը, մասնակիցների գնահատմամբ, նպաստում է թե’ մասնագետների անհատական զարգացմանը, թե’ ՏՏ ոլորտի ընդհանուր զարգացմանը: Այսօր արդեն IT Club-ն ունի 150-ից ավելի անդամ, և կազմակերպել է 19 հանդիպում: Ծաղկաձորյան արտագնա հավաքով, որին կմասնակցի մոտ 80 մասնագետ, նախատեսվում է IT Club-ի հանդիպումներն առավել լայնածավալ և արդյունավետ դարձնել:
6-րդ անգամ անցկացվող «DigiTec Expo 2010» ամենամյա ցուցահանդեսը, որը տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի առանցքային իրադարձություն է, այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: PanARMENIAN.Net-ին ցուցահանդեսի կազմակերպիչ IT ձեռնարկությունների միությունը հայտնել է, որ ցուցահանդեսի պլատինե հովանավորությունը ստանձնել է VIVACELL MTS ընկերությունը, գլխավոր հովանավորն է D-Link ընկերությունը: Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցության մասին արդեն իսկ հայտնել National Instruments, Synopsys, Ucom, Intracom, I-con, Unicomp, EIF, Nork, Apaga, Instigate, GNC, Softline, Scancode, Lanar, Credence, YETRI և մի շարք այլ ընկերություններ: Առաջին անգամ այս տարի ցուցահանդեսին կմասնակցի նաև գերմանական Krohne ընկերությունը: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա 15.000 այցելու և 60 մասնակից ընկերություն: Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է:
Հայաստանի համակարգչային խաղերի չորրորդ առաջնության հաղթողներն արդեն որոշվել են: Հայաստանում անցկացվող համակարգչային խաղերի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 21-ին, Երևանում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Հայաստանի կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ առաջնության ներկայացուցիչ Էդգար Սահակյանն ասել է, որ մրցությանը մասնակցում է 80 խաղացող, որոնց միջին տարիքը 14-16 տարեկանն է: Նրա խոսքերի համաձայն, անչափահասների գրանցման պարտադիր պայմանը նրանց ծնողների գրավոր համաձայնությունն է եղել: «Կիբեռսպորտի զարգացումը նպաստում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ընդհանուր զարգացմանը, քանի որ խաղերի ծրագրային բարդացումն ապահովելու հետ միաժամանակ աճում են նաև տեխնոլոգիաների հանդեպ պահանջները: Բացի այդ, անհրաժեշտ է զարգացնել համակարգչային խաղերի` որպես զվարճության ժամանակակից ձևերից մեկի մշակույթը», - ասել է Էդգար Սահակյանը: Առաջնության պաշտոնական խաղ է ընտրվել FIFA 10, հաղթողները հնարավորություն կունենան Լոս Անջելես մեկնելու, որպեսզի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը մասնակցեն WCG (World Cyber Games) միջազգային համակարգչային խաղերի եզրափակիչ խաղին:
FIFA 10 խաղի առաջնությունում հաղթողներ են ճանաչվել Ռուդոլֆ Շահգալդյանը (1 տեղ), Տիգրան Բալայանը (2 տեղ) և Ներսես Գևորգյանը (3 տեղ): Բոլոր հաղթողները ուղեգիր են ստացել համակարգչային խաղերի WCG (World Cyber Games) միջազգային փառատոնի եզրափակիչ խաղին մասնակցելու, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը, Լոս Անջելեսում: 20-ամյա Ռուդոլֆ Շահգալդյանը, որ առաջին տեղն է գրավել, միջազգային մրցույթին մասնակցելու համար նույնպես մասնակի ֆինանսավորում կստանա:
Հայաստանի ինժեներային համալսարանի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետի ուսանող Ռուդոլֆ Շահգալդյանի խոսքերի համաձայն, Երևանում տեղի ունեցած առաջնությունն իր համար միջին բարդության էր և պատրաստ է մասնակցելու միջազգային մրցույթին, եթե ԱՄՆ մեկնելու վիզա ստանալու հարցում բարդություններ չծագեն: «Ես 13 տարեկանից խաղում եմ համակարգչային խաղեր, սակայն դրանց պարտադիր ժամանակ եմ տրամադրում` օրական մոտավորապես երկու ժամ», - ասել է Ռուդոլֆ Շահգալդյանը:
Հայկական ոչ պաշտոնական Call of Duty:Modern WarFare2 խաղերի առաջնությունում հաղթողներ են ճանաչվել Հրանտ Շահբազյանը (1 տեղ), Արթուր Մանուկյանը (2 տեղ) և Նարեկ Համբարձումյանը (3 տեղ): Երկու խաղերի հաղթողները ստացել են համակարգչային խաղերի համար արտոնագրվ