Բաքվի նավթահանքերը գոյությո՞ւն են ունեցել արդեն 17-րդ դարում

Բաքվում հստակ գիտեն, որ հանքահորերի արդյունաբերական մշակմանը սկիզբ են դրել հայ արդյունաբերողներ Մանթաշովը, Թաիրովը

Ինչպես գրում է Salam News պորտալը, առաջին անգամ անգլերենով ամբողջ ծավալով թարգմանվել են թուրք ճանապարհորդ, պատմաբան, ազգագրագետ ու բանաստեղծ Օվլի Չելեբիիի «Ճանապարհորդի նոթերը» 10-հատորյակի Իրանին ու Կովկասին վերաբերող բաժինները:

PanARMENIAN.Net - Ոչ մի առանձնահատուկ բան այդ տեղեկատվության մեջ չկա, բացառությամբ մի փոքր մանրամասնի: Նոթերի հեղինակը գրում է. «Չելեբին 17-րդ դարում Կովկասում իր ճանապարհորդության ժամանակ եղել է նաև Ադրբեջանում: Բաքվի նավթի մասին իր գրքում նա այսպես է գրել. «Հորերը օր ու գիշեր պաշտպանվում են զինվորականների կողմից: Նավթն «Աստծո կամոք» դուրս է գալիս մակերես ու սերուցքի նման մնում է ջրի վրա: Այդ փոքրիկ լճակներից այն հավաքում են այծի կաշվից պատրաստված հատուկ պարկերի մեջ»: Խմբագրերի խղճին թողնենք տեղեկատվության մատուցման ոճը: Արդեն որքն են աշխարհին ասել, որ 17-րդ դարում չկար և չէր կարող լինել Ադրբեջան, որպես պետական կազմավորում: Եվ առավել ևս Չելեբին, լինելով հարգված և հայտնի պատմաբան ու ճանապարհորդ, չէր կարող նման ակնհայտ կեղծիք գրել: Բաքվում հստակ գիտեն, որ հանքահորերի արդյունաբերական մշակմանը սկիզբ են դրել հայ արդյունաբերողներ Մանթաշովը, Թաիրովը:

Այն, որ Պարսկաստանի տարածքում, հենց այդտեղ է ճամփորդել Չելեբին, վաղեմի ժամանակներից նավթ է եղել, վաղուց է հայտնի: Հայտնի է նաև, որ Սասանյանների կայսրությունը, որի կազմում էին ներկայիս Ադրբեջանի տարածքն ու Արևելյան Հայաստանը, բարգավաճում էր ոչ վերջին հերթին նավթի շնորհիվ, որն, ի դեպ, այն ժամանակներում ավելի շուտ ծառայում էր որպես ամրոցներ գրավելու միջոց, քան վառելիք: Սակայն, բոլոր այս «մանրուքները» հազիվ թե կարող են ինչ-որ բան հուշել ադրբեջանական քարոզչամեքենային, որը, կարծես, ԱՄՆ-ն էլ կարող է հայտարարել «բուն ադրբեջանական հող»: Ավաղ, օվկիանոսն է խանգարում: Սակայն նույն Չելեբին գրում է նաև Արարատի երկու կողմերում բնակվող հայերի մասին: Հետևելով Բաքվի տրամաբանությանը, հայերը պետք է Հայկական լեռնաշխարհում բնակվող բոլոր ժողովրդներին հայ համարեն… Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ Չելեբին գրել է օսմանների կամ նրանց մոտ կանգնած ժողովրդների՝ գագաուզների, լազերի, դաղերի, քրդերի, սակայն ոչ երբեք՝ ադրբեջանցիների մասին: Չելեբին լուրջ պատմաբան է եղել և չի ներկայացրել ցանկալին իրողության տեղ: Բոլոր վերոնշյալ ժողովրդներին նա, որպես Օսմանյան կայսրության հպատակ, համարել է օսմաններ: Ինչն, ի դեպ, հեռու չէ ճշմարտությունից: Սակայն, թե ինչու են նրանց անընդհատ ուզում միանալ նաև ադրբեջանցիները, դա հանելուկ է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում

Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---