9  15.10.11 - Գյուղի կանանց օրվա առիթով կազմակերպվեց գյուղամթերքի ցուցահանդես

Հայաստանում առաջին անգամ նշում են Գյուղատնտեսության ոլորտի աշխատողի օրը

Հայաստանի հիմնական խնդիրների շարքում մնում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, իսկ այստեղ խնդիրն է առաջիկա տարիներին հասցնել այդ մակարդակը 80 տոկոսը

2011-ի օգոստոսի դրությամբ Հայաստանում գյուղատնտեսության արտադրանքի համախառն արդյունքը կազմել է 131,5 մլրդ դրամ, ինչը 62 տոկոսով ավել է 2010-ի նույն շրջանից: Այդ մասին հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ոլորտի ձեռքբերումների շարքում նախարարը հատուկ նշել է հացահատիկի արտադրությունը, ինչը գյուղնախարարության կողմից մշակված և կառավարության կողմից հավանության արժանացած 2010-2014թթ. երկրում սերմնաբուծության զարգացման ծրագրի իրագործման արդյունքն է: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ՌԴ-ից Հայաստան է բերվել 950 տոննա ցորենի բարձրակարգ սերմ, իսկ 2011-ի սեպտեմբերիn` լրացուցիչ 1150 տոննա, որոնք արդեն բաժանվել են ֆերմերային տնտեսություններին:

PanARMENIAN.Net - Սերգո Կարապետյանը հավելել է, որ սերմնաբուծության զարգացման ծրագրի իրագործման շրջանակներում 2011-ին հաջողվել է ավելացնել ցանքատարածությունները 17 հազար հա-ով, այն դեպքում, երբ անցյալ տարիներին այդ տարածքները կրճատվել են 10 հազար հա-ով:

Նախարարի խոսքով, գյուղատնտեսության ոլորտում կան ուղղություններ, որտեղ այդ մակարդակը բարձր չէ, մասնավորապես, դա վերաբերվում է հավի մսի արտադրությանը: «Հայաստանը ներկրում է մեծ քանակությամբ հավի միս, քանի որ կարող է բավարարել ներքին պահանջարկի ընդամենը 37 տոկոսը»,- ասել է նա: Սերգո Կարապետյանը հաղորդել է, որ այդ մթերքով սեփական ապահովվածությունը բարձրացնելու համար մշակվել է հատուկ ծրագիր, որը թույլ է տալու առաջիկա տարիներին հասցնել այդ ցուցանիշը 60 տոկոսի: Միաժամանակ նա հավելել է, որ երկրում հացահատիկային կուլտուրաների ինքնաապահովման ցուցանիշը հասել է 55-60 տոկոսի նախկին 40 տոկոսի փոխարեն:

Հայաստանի կառավարությունը մշակել և հաստատել է ոչ միայն գյուղատնտեսության ոլորտի զարգացման հայեցակարգը, այլ նաև հենց գյուղի, որը նախատեսում է կենսագործունեության բարենպաստ պայմաններով ապահովում գյուղացիներ համար: Դա նախատեսում է ոռոգման համակարգի արդիականցում, ճանապարհների վերանորոգում, գազաֆիկացում և այլ ծրագրեր, որոնք Հայաստանն իրագործում է միջազգային կառույցների, մասնավորապես ՀԲ-ի և «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ: Վարչապետի խոսքով, այսօրվա դրությամբ Հայաստանում կան շուրջ 340 հազար ֆերմերային տնտեսություններ, որոնք մշակում են 430 հազար հա, իսկ դա խոսում է այն մասին, որ մեկ տնտեսությանը բաժին է ընկնում շատ փոքր ցուցանիշ, ուստի կարևոր է, որպեսզի ոլորտում իրագործվող ծրագրերն ավելի արդյունավետ լինեն: 2012-ը շատ կարևոր կլինի Հայաստանի համար գյուղատնտեսական ծրագրերի իրագործման առումով, որոնք թույլ կտան 30 տոկոսով բարձրացնել ոլորտի արտադրողականությունը հանրապետության մարզերի 55 համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման շնորհիվ:

Հոկտեմբերի 14-ին Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում աշխատանքն է սկսել առաջին միջազգային «Հայագրոֆորումը», , որին մասնակցում են շուրջ 1000 ֆերմերներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Լիբանանից, Իրանից, Լեհաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից:

Հոկտեմբերի 15-ին սփյուռքի գործընկերներն Արարատի մարզում մասնակցելու են «բերքի տոնին» և այցելելու են ընկերություններ, որոնք զբաղվում են գյուղատնտեսության ոլորտում արտադրությամբ: Մայրաքաղաքի բնակիչներն ականատես են լինելու լայնածավալ տոնական միջոցառումների, որոնք նախատեսված են հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում. պանրի, գինու, մեղրի, մրգի և բանջարեղենի համտես, ցուցահանդեսներ և տոնավաճառներ, մշակութային ծրագիր: Նույն օրը երեկոյան ՄՀՀ-ում տեղի է ունենալու տոնական համերգ էստրադայի աստղերի մասնակցությամբ:

Առաջին միջազգային «Հայագրոֆորումի» նպատակն է ամփոփել գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքն ու քննարկել նախանշված ծրագրերը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Սերգո Կարապետյանը: Ըստ նրա, գյուղատնտեսական աշխատանքները մոտենում են ավարտին, կան որոշ տվյալներ բերքահավաքի մասին, որոնք «միանգամայն գոհացուցիչ են»: «Մեկ ամսից մենք կամփոփենք արդյունքները և կներկայացնենք բոլոր արդյունքները, սակայն այժմ էլ կարելի է խոսել արդեն դրական միտումների մասին»,-ասել է նա:

Սերգո Կարապետյանն ասել է նաև, որ 2011թ. օգոստոսին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 61,3 տոկոս աճ 2010թ. նույն շրջանի համեմատ: «Այդ միտումը շարունակվում է և անկումը, որը եղավ անցյալ տարի, մեզ հաջողվեց կասեցնել ու լավ արդյունքներ գրանցել տարեվերջին»,-ասել է նա: Ըստ նրա, դրան նպաստեցին նաև երկրում ստեղծված բարենպաստ պայմանները գործարարության համար: «Մենք ցանկանում ենք մեր հայրենակիցներին հրավիրել ներդրումներ կատարել Հայաստանում, քանի որ ողջ աշխարհում գյուղատնտեսության ոլորտն առաջատար է համարվում ներդրումների համար: «Խելացի մարդիկ այսօր ներդրումներ են կատարում գյուղատնտեսության ոլորտում»,-վստահ է նախարարը:

Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը դրական է գնահատում 2011-ի գյուղատնտեսական տարին: «Հայաստանում գյուղատնտեսական տարին վատը չէր անցյալ տարվա համեմատ: Արտադրանքի մի քանի տեսակների գծով ֆերմերներն այս տարի լավ բերք են ստացել, դրան նպաստել է գյուղատնտեսական մթերքների գների բարձրացումը, ինչը թույլ է տվել ֆերմերներին ավելացնել իրենց եկամուտները»,- ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ինչ վերաբերվում է այս ոլորտում արտասահմանյան ներդրումներին, ապա բանկի ղեկավարի խոսքով, դրանք շատ չեն: «Կան մի քանի հաջողված օրինակներ, բայց հիմնականում տեղի տնտեսվարող սուբյեկտները փորձում են զարգանալ, և դա նրանց հաջողվում է»,- ասել է նա և հավելել, որ գյուղատնտեսության ոլորտը շատ ռիսկային է: Անդրադառնալով վերամշակման ոլորտին, որը վերջին տարիներին մեծ թափ է ստացել, Ստեփան Գիշյանն ասել է, որ այդ արտադրողների արտադրանքը հաջողությամբ արտահանվում է իր բարձր որակի շնորհիվ:

Նա նաև հավելել է, որ 2011-ին բանկը գերակատարելու է գյուղատնտեսության վարկավորման ներդրումային ծրագիրը 15-20 տոկոսով: Նրա խոսքով, գյուղատնտեսության ոլորտում բանկի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 34 մլրդ դրամ, ինչը «բավական բարձր ցուցանիշ է»:

Հայաստանի հիմնական խնդիրների շարքում մնում է պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, իսկ այստեղ խնդիրն է առաջիկա տարիներին հասցնել այդ մակարդակը 80 տոկոսը:

Հայաստանը մտադիր է առաջիկա տարիներին պարենային անվտանգության մակարդակը հասցնել 80 տոկոսի: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մշակվել և հաստատվել է 2010-2012թթ. պարենային անվտանգության անվտանգության հայեցակարգը: «Այսօրվա դրությամբ Հայաստանում պարենային ինքնաապահովման մակարդակը կազմում է շուրջ 60 տոկոս: Մենք ցանկանում ենք առաջիկա տարիներին այդ ցուցանիշը հասցնել 80 տոկոսի»,- ասել է Սերգո Կարապետյանը: Այդ առումով նախարարը նշել է, որ «դա շատ բարձր ցուցանիշ է, սակայն մենք անպայման պետք է հասնենք դրան»:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
8  14.10.11 - Տեղի ունեցավ միջազգային «Հայագրոֆորումը»
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---