Շաբաթվա սկզբում դոլարի համընդհանուր նվազմանը նպաստեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի Եվրոպայի պարտքային ճգնաժամից տուժած բանկերի վերակապիտալիզացիայի իրականացման մասին լուրերը: Դրա հետ մեկտեղ հայտարարվել էր, որ ԵՄ-ի, ԱՄՀ-ի և ԵԿԲ-ի ներկայացուցիչների հաշվետու թիմը պատրաստվում է եզրափակել հունական պաշտոնյաների հետ վարվող բանակցությունները, և շուտով կհայտարարի իր որոշման մասին: Դա շահավետ էր եվրոյի և ֆրանկի համար, քանի որ արդեն պարզ դարձավ, որ շուտով Հունաստանը կստանա հերթական օգնության տրանշը, ինչը կօգնի այդ երկրին խուսափել դեֆոլտից: Փոքր անց այդ տեղեկությունը հաստատվեց: Արդեն հինգշաբթի օրը պարզվեց, որ Սլովակիան կողմ է քվեարկել Եվրոպական ֆինանսական կայունության ֆոնդի ընդլայման համար` ավելացնելով ներդրողների հետաքրքրությունը եվրոպական արժույթների նկատմամբ: Ուրբաթ օրը Միչիգանի համալսարանի կողմից հրապարակված վստահության ինդեքսի տվյալները, թույլ տվեց եվրոյին շարունակել իր աճը: Ցուցանիշը նվազեց մինչև 57.5, նախատեսված` մինչև 60.2 աճի փոխարեն: Այսպիսով, շաբաթվա վերջին եվրոպական միասնական արժույթը հասավ 1.3880 արժեքին, իսկ շվեյցարական ֆրանկը հերթական անգամ վերադարձավ 0.89 տարածքին:
Եվրոարժույթներին դոլարի նկատմամբ ավելի ամրապնդվել թույլ չտվեցին ԵԿԲ-ի տեղեկագրի բավականին հոռետեսական ամսական հրապարակումը, ինչպես նաև տեղեկությունն այն մասին որ S&P գործակալությունը նվազեցրել է Իսպանիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը` «AA»-ից մինչև «AA-», միևնույն ժամանակ նշելով բացասական կանխատեսման մասին: Բրիտանական ֆունտը ամբողջ շաբաթվա ընթացքում հիմնականում աճում էր ներդրողների խանդավառության շնորհիվ, ինչը կապված էր եվրոպական նորությունների հետ, քանի որ Մեծ Բրիտանիայի ոչ բոլոր ֆունդամենտալ տվյալները դրական միտում էին ցույց տվել: Առավել դժվար իրավիճակի մեջ հայտնվեց ֆունտը, երբ Fitch վարկանիշային գործակալությունը նվազեցրեց Royal Bank of Scotland Group-ի և Lloyds Banking Group-ի վարկանիշները: Շաբաթվա ընթացքում ֆունտ/դոլար զույգին աջակցություն ցուցաբերեցին արդյունաբերական արտադրության դրական տվյալները, որոնք օգոստոսին աճել էին 0.2-ով, ինչպես նաև առևտրային հաշվեկշռի տվյալները, որի պակասուրդը զգալիորեն նվազել էր: Այսպիսով, շաբաթվա վերջին բրիտանական ֆունտը հատեց 1.58 մակարդակը և ամրապնդվեց նշված մակարդակից փոքր-ինչ վերև:
Առանձին պետք է նշել դոլար/յեն զույգի գնի մասին, որը մինչև չորեքշաբթի տատանվում էր 76.70-ի մակարդակում, սակայն չորեքշաբթի օրը USD/JPY-ը նվազեց մինչև 76.30` այլ խոշոր զույգերի հետ հետ կորրելացիա անելու փորձից հետո, երբ դոլարն արժեզրկվում էր: Այնուամենայնիվ, ավելի ուշ շուկայում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ճապոնիայի Բանկը հնարավոր է հաստատի դոլար/յեն զույգի սահմանային մակարդակը, ինչպես վարվեց Շվեյցարիայի Ազգային Բանկը, ինչը բարձրացրեց ցուցանիշը մինչև 77.50: Ճապոնիայի ներկայացուցիչները անգամ շաբաթվա վերջում հիշեցրեցին ուժեղ յենի դեմ ձեռնարկվող նոր միջոցների մասին, ստիպելով դոլար/յեն զույգին ավարտել շաբաթը 77 մակարդակից բարձր:
Կանխատեսում հաջորդ շաբաթվա համար
Ընթացիկ հանգստյան օրերին Փարիզում տեղի կունենա «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է եվրագոտու երկրներին հավելյալ օգնություն տրամադրելու ծրագիրը: Ընդհանուր առմամբ, սպասելիքները վստահություն են ներշնչում ներդրողներին այս միջոցառման բարենպաստ ավարտի վերաբերյալ, ինչը անպայման կնպաստի եվրոպական արժույթների նոր աճին:
Մյուս շաբաթվա ընթացքում գերիշխելու են ԱՄՆ-ից հրապարակվող տվյալները: Այդ ընթացքում կհրապարակվեն առաջատար ցուցանիշների ինդեքսները և արտադրության ոլորտի վերաբերյալ տվյալները, ԱՄՆ-ի արժեթղթերի գնումների ծավալների վերաբերյալ տվյալները, շինարարական ոլորտի և գնաճի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ԴՊՀ-ի «Bage book» տարածաշրջանների տնտեսական զեկույցը: Եվրոպական կարևոր նորություններից պետք է առանձնացնել թերևս գերմանական ZEW և IFO հետազոտական ինստիտուտների տնտեսական ինդեքսները, Մեծ Բրիտանիայի մանրածախ առևտրի և գնաճի տվյալները, ինչպես նաև Անգլիայի Բանկի դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի վերջին նիստի արձանագրությունը:
Այսպիսով, մյուս շաբաթվա ընթացքում եվրո/դոլար արժութային զույգի շարժումը կսահմանափակի 1.3800-1.4100 տիրույթով, բրիտանական ֆունտը կարող է շարժվել դեպի 1.6000 և ավելի բարձր: Ճապոնական յենը ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակում է աճել, սակայն Ճապոնական պաշտոնյաների հաղորդագրությունները նոր միջոցների կիրառման մասին, ամենայն հավանականության, թույլ կտան զույգին տեղաշարժվել դեպի 78-79 յեն 1 դոլարի դիմաց: