Քադաֆին սպանված է, պատերազմը շարունակվում էԼիովին հավանական է, որ Լիբիան կվերադառնա ցեղային պատերազմներին, որոնք այդքան հաջողությամբ 40 տարվա ընթացքում ճնշում էր գնդապետ Քադաֆին Ժամանակավոր անցումային խորհրդի (ԺԱԽ) և Մուամար Քադաֆիի միջև դիմակայությունը, թվում է, ավարտվեց: Գնդապետը սպանված է: Միգուցե նրան սպանել են, գուցե նա ինքնասպան է եղել, բայց, ամենայն հավանականությամբ, նրան ուղղակի կրակել են Սիրտ քաղաքում, որն ամբողջությամբ անցել է ապստամբների ձեռքը: ![]() PanARMENIAN.Net - Համաշխարհային գործակալությունները հայտնում են, որ Մուամար Քադաֆին գերի է վերցվել և սպանվել Սիրտ քաղաքը գրոհելու ժամանակ, որի մասին վկայում է ԺԱԽ ղեկավարությունը: ՆԱՏՕ-ի և ապստամբների հրճվանքը հասկանալի է: Սակայն գերմանացի փորձագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով Քադաֆիի մահը լիբիացի ժողովրդին ոչ մի լավ բան չի բերի: «Քադաֆին խորհրդանշական կերպար էր: Նրանից հետո Լիբիայում նոր իշխանությանը դիմակայություններ չեն լինի, դժվարություններ կծագեն արևմտյան ընկերությունների հետ կապված, որոնք ցանկանում են մասնակցել լիբիական նավթի բաժանմանը: Այստեղ, իհարկե, առկա է Արևմուտքի ճնշումը՝ ժողովրդավարական հանրապետություն ստեղծելու համար: Բայց ես կարծում եմ, որ Քադաֆիին վերացնելուց հետո երկրի բաժանման հետ կապված վտանգներ չկան: Սակայն շատ դժվար կլինի, երբ այնտեղ սկսվեն ներքին հակամարտություններ: Եվ «Մահմեդական եղբայրները», իհարկե, նույնպես քնած չեն»,- հայտարարել է նա, գրում է «ԿՊ»-ն: Լիովին հավանական է, որ Լիբիան կվերադառնա ցեղային պատերազմներին, որոնք այդքան հաջողությամբ 40 տարվա ընթացքում ճնշում էր գնդապետ Քադաֆին: Նրան կարելի է տարբեր գնահատականներ տալ, անվանել նրան «մոլագար», բռնապետ, խելագար, բայց նա արել է այն, ինչ որ մինչև նա ոչ ոք չի կարողացել անել՝ միավորել է 140 ցեղերը և կլաններն ու ստեղծել միասնական երկիր: Այսօրվա դրությամբ Լիբիան որպես միասնական երկիր դադարել է գոյություն ունենալ, և ՆԱՏՕ-ին միայն մի բան է պահում՝ ճշտել, թե հենց ով է նավթն առաքելու Եվրոպա: Սակայն նավթը նավթ, բայց Հյուսիսային Աֆրիկան առաջիկա 10 տարիներին խրվել է քաղաքացիական պատերազմների ճահճի մեջ, և դեռ պարզ չէ, թե ինչպես դրանք կավարտվեն: Լիբիայի օրինակն այս դեպքում շատ ուսուցանող է. ՆԱՏՕ-ի ոչ մի պաշտպանություն և ֆինանսական աջակցություն լավ բանի չեն հանգեցնի: Ամենաժամանակակից զենքով լեփ-լեցուն երկրում միշտ կգտնվի հերթական ԺԱԽ-ը և կսկսի հայտարարել այլ ցեղերի նկատմամբ իր առավելությունների մասին: Նույնը սպասվում է մյուս արաբական երկրներին, եթե նրանք ի զորու չլինեն հաղթահարել խռովությունները:Կարելի է նրանց ապստամբներ, ռեժիմի հակառակորդներ անվանել, բայց խռովարարները մնում են խռովարարներ և նրանք միայն մեկ ցանկություն ունեն՝ իշխանություն ունեցողների փոխարեն օգտվել նրանք բարիքներից: Լիբիայում նորմալ կյանքը դեռ շատ ուշ կվերականգնվի: Կկարողանա՞ն երեկվա գրոհայիններն ապահովել հասարակության անվտանգությունը: Իսկ չէ՞ որ խոշոր քաղաքներում պետք է հաստատել կարգ ու կանոն և ամենակարևորը՝ երկիրը տանել նոր սահմանադրության ընդունման: Ահա վերջինի հետ ավելի բարդ կլինի: Քադաֆիի մահն ուղղալի դադարեցրեց արյունահեղությունը, բայց բնակչությունը չափազանց շատ զենք ունի: Բայց անպայման պետք է հիշել, որ իսլամական ահաբեկիչներն ի դեմս «Մահմեդական եղբայրների» կարող են ամեն ինչ իրենց ձեռքը վերցնել: Եվ առաջին հերթին ԱՄՆ-ը և Եվրոպան: ՆԱՏՕ-ի օգնությունն անհրաժեշտ էր գնդապետի հետ հաշվեհարդար տեսնելու համար, բայց առօրյա կյանքում նրա վրա հենվել չի ստացվում, օրինակները հեռու չեն՝ Կոսովո, Իրաք, Աֆղանստան, հիմա նաև Լիբիա: Եվ պետք է արժանին մատուցել հանգուցյալին՝ նա 8 ամիս դիմացավ, իսկ դա քիչ չէ: Իսկ հաջորդը ո՞վ է, Սիրիայի նախագահ Բաշար Ասա՞դը: Կարինե Տեր-Սահակյան ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |