Ըստ վերլուծության, հարկ է նշել, որ այդ խնդրի լուծման գործընթացում, եվրոպացիներին հաջողվել է մի քանի կարևոր վճռական քայլեր ձեռնարկել: Նախ, ԵՄ-ի առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է Հունաստանի պարտքերի 50% կրճատման որոշում: Այնուամենայնիվ, վարկատուները ընդունել են Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումը այն մասին, որ Հունաստանի կառավարության դեֆոլտը նրանց համար ավելի թանկ կարժենա: Ավելին, Եվրոպական կայունության ֆոնդը կամրապնդվի մինչև 1 տրիլլիոն եվրո:
ԵՄ-ի ղեկավարները նույնպես կարծում են որ, ԵԿԲ-ն պարտավոր է, պարտքերի վերակազմավորման պատճառով վնասներ կրող բանկերին տրամադրել արագ ֆինանսավորման հնարավորություն, իսկ այդ գործառնությունների երաշխիքները պետք է տրվեն նրանց պետությունների կառավարությունների հաշվին: Հակառակ դեպքում, եվրոպական տնտեսության իրական հատվածը կարող էր հանդիպել վարկային ռեսուրսների պակասորդին, ինչպես դա եղել էր 2008 թվականին ԱՄՆ-ում:
Թվում է, թե ամենավատը անցյալում է: Փաստացիորեն, մենք արդեն գործ ունենք դեֆոլտի հետ, միայն թե այլ անվան տակ, որը լուծվելու է ԴՊՀ-ի ոգով` բանկային հատվածի վերակապիտալիզացիայի միջոցով: Այնուամենայնիվ, Հունաստանին դեռ սպասվում է անցնել տնտեսական մոդելի փոփոխման կառուցվածքային բարեփոխումների ուղղի: Երկիրը պետք է սովորի ապրել իր միջոցներով, և միայն այդ ժամանակ կարելի է խոսել ճգնաժամի վերջնական հաղթահարման մասին: Սակայն, ԵՄ-ի և ՄԱՀ-ի մշտական հսկողությունը պետք է դուրս բերի Հունաստանին ճիշտ ուղղու վրա:
Այն դեպքում, եթե այդ տհաճ միջադեպի ֆոնի վրա, եվրագոտու այլ խնդրահարույց երեկրներին հաջողվի խուսափել վարկերի գների բարձրացումից, ապա կարելի է խոսել այն մասին, որ պարտքային ճգնաժամը ֆինանսական հատվածում կարող է տեղայնացվել և լուծվել: Բացի այդ, կարելի է նշել, որ տեղի է ունեցել ճգնաժամի` ֆինանսականից իրական հատված տեղափոխման ռիսկերի էական նվազում, որտեղ ոլորտների մեծամասնությունը դեռևս իրենց վատ չեն զգում, ինչի մասին վկայում են ZEW տնտեսական ուսումնասիրությունների կենտրոնի հարցումների տվյալները: Այսպիսով, վերջին հարցման արդյունքների համաձայն, հարցվողների 84%-ը նշել է բանկերում իրավիճակի վատթարացման մասին, իսկ ապահովագրական ընկերություններում` 69,5%-ը: Գերմանիայի արդյունաբերության հիմնական` ավտոմոբիլային շինության, քիմիական արդյունաբերության, պողպատի և էլեկտրոնիկայի արտադրության, շինարարության ոլորտներում հարցվողների 60-70%-ը նշել են, որ իրավիճակը սեպտեմբերին կամ չի փոխվել կամ լավացել է, ասվում է վերլուծության մեջ:
Համաշխարհային ֆինանսական շուկաները շատ դրական ընկալեցին հնչեցրած լուծումները: Բոլոր տարածաշրջաններում ֆոնդային ինդեքսները լավ աճ գրանցեցին, ինչպես դա արեց եվրոպական արժույթը` ազատվելով մշտական ճնշումից: Այդ ժամանակ, EUR/USD զույգը ամրապնդում էր դիրքերը 233 կետով, կամ 1,7%-ով: Ավելին, այն ձեռք բերեց ֆունդամենտալ հիմքեր` 1,46 շրջակայքերում աճելու համար, ինչը կարելի է սահմանել տեխնիկական վերլուծության տվյալների շնորհիվ: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ի երկրների առաջնորդների որոշումը կարող է որպես կատալիզատոր հանդիսանալ` հոկտեմբերին սկսված ռիսկային ակտիվների ռալլիի շարունակման համար, ասվում է վերլուծության մեջ: