Էրդողանի ձևական ներողությունները ոչ մեկին պետք չենՄիշտ հեշտ է ներողություն խնդրել՝ մեջքի ետևում ունենալով 700-հազարանոց բանակ, որը, սակայն, չի կարող հաշվեհարդար տեսնել քուրդ ապստամբների հետ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի դադարեցնում զարմացնել աշխարհին և սեփական երկրին: Ողջ ուժերով փորձելով ամրապնդել սեփական դիրքերը՝ նա ներողություն է խնդրել Դեսիմի քրդերից 1938-ի կոտորածի համար, ընդ որում ներողությունը հնչել է կառավարության անունից: Անշուշտ, վարչապետը կարող է նման հայտարարություններ կատարել, ներողություն խնդրել անմեղ մարդկանց սպանության համար, բայց այս դեպքում էրդողանի հայտարարությունը հերթական PR քայլ է Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) չեզոքացնելու նպատակով, որի հիմնադիրն էր Քեմալ Աթաթուրքը: ![]() PanARMENIAN.Net - Ակներև է Աթաթուրքի քաղաքական ժառանգությունը և գործունեությունը վերացնելու թուրք վարչապետի ձգտումը, և պետք է խոստովանել, որ նա կարող է որոշակի հաջողության հասնել: Գլխատելով բանակը՝ քեմալիզմի վերջին հենարանը, Էրդողանը ձեռնամուխ է եղել պատմությանը: Իսկապես, անհայտ են Աստծո ուղիները. վարչապետը ներողություն է խնդրում անցյալ դարի կոտորածների համար՝ այս դարում պատերազմելով նույն քրդերի դեմ: Իսկ պատմությունն այպիսին է: Օսմանյան կայսրության քրիստոնեական բնակչությանը ոչնչացնելուց հետո քրդերը մնացել էին միակ խոշոր ոչ թուրք էթնոսը: 1918-1923 թթ. պատերազմի ընթացքում Աթաթուրքը քրդերին ազգային իրավունքների և ինքնավարության խոստումներ տվեց, սակայն հաղթանակից հետո այդ խոստումները մոռացվեցին: Քրդական հասարակական կազմակերպությունները ոչնչացվեցին և հայտարարվեցին օրենքից դուրս: 1925-ի մարտի 4-ին ստեղծվեցին ռազմադաշտային դատարաններ («անկախության դատարաններ») Իսմեթ Ինենյուի գլխավորությամբ: Դատարանները պատժում էին քրդերի հանդեպ նվազագույն գթասրտության համար: Արգելվեց հասարակական վայրերում քրդական լեզվի կիրառումը, ազգային հագուստի կրումը: Քրդերենով գրքերը բռնագրավվում էին և այրվում: «Քուրդ» և «Քուրդիստան» բառերը հանվեցին դասագրքերից, իսկ քրդերը հայտարարվեցին «լեռնային թուրքեր»: 1934-ին ընդունվեց «Վերաբնակեցման մասին օրենք» (№ 2510), որի համաձայն ներքին գործերի նախարարն իրավունք ստացավ փոխել երկրի տարբեր ժողովուրդների բնակության վայրը կախված նրանից, թե որքանով են նրանք «ադապտացվել թուրքական մշակույթին»: Արդյունքում հազարավոր քրդեր տեղափոխվեցին Թուրքիայի արևմուտք, նրանց փոխարեն բնակեցրեցին բոսնիացիների, ալբանացիների և այլն: 1936-ին Աթաթուրքը հայտարարեց, որ երկրի առջև ծառացած բոլոր խնդիրներից ամենակարևորը քրդականն է և կոչ արեց մեկընդմիշտ լուծել այդ հարցը: Նույն տարի Դերսիմում (այժմ՝ Թունջելի), որը բնակեցված էր քուրդ-զազաներով և զգալի ինքնուրույնություն էր վայելում, սկսվեց ապստամբություն, որը դաժանորեն ճնշվեց բանակի կողմից: Քարանձավներում թաքնվող քուրդ կանանց և երեխաներին փակեցին այնտեղ կամ խեղդեցին ծխով: Մահացավ Դերսիմի բնակչության 10 տոկոսը: Սակայն ապստամբությունը շարունակվեց ևս երկու տարի, մինչև 1937-ի սեպտեմբերին քրդերի առաջնորդ Սեիդ Ռեզան իբր բանակցությունների համար կանչվեց Էրզինջանից և կախաղան բարձրացվեց: Աղբյուրները տարբեր են գնահատականներ են տալիս զոհերի քանակի վերաբերյալ, բայց, ամենայն հավանականությամբ, ճշմարտությանը մոտ է 100 հազար մարդ թիվը, իսկ թուրքական պաշտոնական աղբյուրները նշում են ընդամենը 14 հազար սպանվածի մասին: Այս ամենը, իհարկե, լավ է քրդերի համար, որոնք ներողությունից հետո ոչնչացվելու են նոր ուժով, որպեսզի 70 տարի անց Թուրքիայի վարչապետը, որին դուր չեն գա Էրդողանի գաղափարները և գործունեությունը, նույնպես ներողություն խնդրի: Բայց գլխավորն այն է, որ սկիզբը դրվել է: Իսկ ինչպես լինել քրիստոնյա բնակչության հետ, որին սկսել են ոչնչացնել Օսմանյան կայսրությունում և գործն ավարտին հասցրել Քեմալ Աթաթուրքի կողմից, որն իրականում չի կարող հպարտանալ «թուրքական արյան» մաքրությամբ: Հազիվ թե ներողություն խնդրի հայերից, հույներից և ասորիներից: Նշենք նաև, որ միշտ հեշտ է ներողություն խնդրել՝ մեջքի ետևում ունենալով 700-հազարանոց բանակ, որը, սակայն, չի կարող հաշվեհարդար տեսնել քուրդ ապստամբների հետ: Էրդողանի խոսքերը նախատեսված են հասարակության համար, քանի որ ներողությունը ենթադրում է բարոյական և նյութական հատուցում, որը թուրքական ղեկավարությունից ոչ ոք չի ստանա, ներառյալ քրդերը: Այնպես որ պետք չէ նշանակություն տալ վարչապետի խոսքերին, որը միշտ ինչ-որ բան է ցանկանում, պահանջում, բայց իրականում կարող է հայտնվել վերջին երկրի շարքում, որտեղ նույնպես կգա «արաբական գարունը»: Էրդողանը հասկանում է, որ նման սցենարը նրա համար նույնպես իրական է և այդ պատճառով պիտակներ կպցնելով արաբական երկրների գահընկեց արված առաջնորդներին և Բաշար Ալ Ասադին, հույս ունի, որ նրա հանդեպ պատմությունն ավելի բարեգութ կլինի: Բայց դա քիչ հավանական է, և Թուրքիայում ու հարևան երկրներում թիվ մեկ նորություն դարձած ներողությունն ըստ էության ձևական է և ոչնչի չպարտավորեցնող: Կարինե Տեր-Սահակյան ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |