Հայաստանի նախագահը որոշել է ձեռնամուխ լինել «ստվերային» տնտեսությանը2011թ. չորս ամսում պետբյուջե է փոխանցվել շուրջ 240,4 մլրդ դրամ,որից 42 մլրդ դրամը կազմել են սոցվճարները, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 10,2 տոկոսով Օրերս երկրի նախագահը հիշել է, որ երկրի տնտեսության մեջ շատ է «ստվերի» բաժինը, քանի որ շատ հարկատուներ խուսափում են հարկեր վճարելուց, մասնավորապես, դա վերաբերվում է խոշոր բիզնեսին, արդյունքում տուժում է բյուջեն: Գաղտնիք չէ, որ հանրապետության հարկային և մաքսային մարմիններում տիրում է բյուրոկրատիա, և բարձր է կոռուպցիայի մակարդակը, իսկ ստուգումները հախուռն բույթ են կրում, որից հիմնականում տուժում է փոքր և միջին բիզնեսը: Հարկերի հավաքաման մակարդակը և տրամադրվող ծառայությունների որակը բարձրացնելու համար Հայաստանի ՊԵԿ-ը ձեռնամուխ է եղել լայնավածալ բարեփոխումների, որոնք ռիսկի գործոնի պատճառով կարող են հանգեցնել 16 մլրդ դրամի կորուստի: ![]() PanARMENIAN.Net - Հարկային և մաքսային ոլորտի բարեփոխումները մեկնարկել են 2011-ի սկզբին: Բարեփոխումների շրջանակներում արդիականացվել են համայնքային հարկային վարչությունները, տեղադրվել են հաշվետվությունների էլեկտրոնային տերմինալներ: Աշխատանքներ են տարվում հարկային տեսուչների և հասարակության միջև անձնական շփումները կրճատելու համար էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Շրջանառությունից հանվել է 57 փաստաթուղթ, կրճատվել է եկամտահարկի վճարման հաճախականությունը տարեկան նախկին 12 անգամից մինչև 4 անգամ: Կարևոր նշանակություն ունի ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացումը, որտեղ մեծ նշանակություն է տրվում ոչ այնքան հարկերի գանձման բարձր մակարդակին, այլ դրանց հաշվառումը կազմակերպելուն, որը շատ ոլորտներում անցկացվում է ոչ այնքան լավ մակարդակով: Հայաստանի տարածքում գործող 82 500 ընկերություններից 440-ը պետռեգիստրում հաշվառված են որպես խոշոր հարկ վճարողներ, նրանք ապահովում են պետբյուջեի հարկային մուտքերի 60 տոկոսը: 2011թ. չորս ամսում պետբյուջե է փոխանցվել շուրջ 240,4 մլրդ դրամ,որից 42 մլրդ դրամը կազմել են սոցվճարները, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 10,2 տոկոսով (22,3 մլրդ դրամ) և 34 տոկոս (4,4, մլրդ դրամ) համապատասխանաբար: Այսպիսով, Հայաստանի առջև ծառացած է բավական բարդ խնդիր. մի կողմից արագ բարեփոխումների ճանապարհով թեթևացնել հարկային վարչարարությունը, մյուս կողմից` ապահովել հարկերի հավաքման անհրաժեշտ մակարդակ: Ավելին, պետք է ամեն տարի մեծացնել ՀՆԱ նկատմամբ հարկերի հարաբերակցությունը` «ստվերից» հանելով ավելի ու ավելի շատ հատվածներ: Համակարգը պետք է ի վիճակի լինի, մշտապես ավելացնելով հարկերի գանձնման մակարդակը, միաժամանակ դառնա ընդունելի, արդարացի և առավելագույնս բարեհաճ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Սա իսկապես լուրջ խնդիր է, երկրի իշխանությունները համոզված են հաղթանակի մեջ, իսկ ահա արդյունքների մասին կարող է դատել միայն բիզնեսը, որի համար էլ ջանում են բարձրաստիճան պաշտոնյաները: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար ![]() ![]() ![]() ԱԹՍ-ով ջրված այգու բերքը ![]() Դատարկ փեղկերի առասպելը ![]() Զսպելով բարկությունն ու գնաճը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |