Բարի գալուստ ԻրաքՀայկական ծխախոտագործությունը ծաղկում է արաբական երկրում լուրջ դիրքեր գրավելու շնորհիվ 2 մայիսի 2016 Ծխախոտ արտահանողների հաջողությունը դարձրեց Իրաքը հայկական արտահանման թիվ 2 շուկան՝ Ռուսաստանից հետո: Ինչպես ԱԱՀ գանձման փոփոխությունները կազդեն Հայաստանում մեքենաների գների վրա18 մարտի 2016 ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ԵՏՄ երկրներից ֆիզանցանց կողմից ավտոմեքենաներ ներմուծելիս չգանձել 20% ԱԱՅ-ն: «Զվարթնո՞ց», Թբիլիսի՞, թե՞ Քութաիսի. Հայկական երկնքի վրացական այլընտրանքը18 փետրվարի 2016 Հունգարական ցածրաբյուջետային ավիափոխադրող Wizz Air-ը 2016-ի սեպտեմբերից նախատեսում է ավելացնել Քութաիսիից իրականացվող թռիչքները` գործող ուղղություններին ավելացնելով թռիչքներ դեպի Բեռլինի «Շոնեֆելդ», Մյունխենի «Մեմինգեն», Միլանի «Բերգամո», Դորտմունդի, Լարնակայի և Սոֆիայի օդանավակայաններ: Ավիատոմսերի գները մեկ ուղղությամբ սկսվելու են 24.99 եվրոյից: Հիմնական գրեթե բոլոր ուղղություններով Երևանից թռիչքներն ավելի թանկ են, քան հարևան երկրից: Ինչ բնակարան կգնեք Եվրոպայում երևանյանի մոտավոր արժեքովՀայաստանի անշարժ գույքի շուկայի «ոսկեդարն» 2007 թվականն էր: Ըստ Կադաստրի պետական կոմիտեի, այդ տարի Երևանում մեկ քմ միջին շուկայական գինը գինը կազմում էր 282600 դրամ կամ $ 930` 304 դրամ/դոլար փոխարժեքից ելնելով: Ընդ որում` Կենտրոնում և Արաբկիրում մետրն արժեր մոտ 474.000և 378.000 դրամ ($1560 և $1243) համապատասխանաբար: 12 փետրվարի 2016 Վրա հասած ճգնաժամն, ի թիվս այլ ոլորտների, ծանր հարված հասցրեց նաև անշարժ գույքի շուկային, որը մինչև վերջ չի վերականգվնել ցայսօր: Վերջին տարիներին, սակայն, բնակարանների գները ոչ միայն չեն էժանանում, այլև աճում են` ցածր պահանջարկի ֆոնին: Արդյունքում Կենտրոնում և Արաբկիրում որոշ բնակարանների գները համադրելի են դարձել Եվրոպայում անշարժ գույքի գների հետ: ՏՏ-ն ընդդեմ սուպերմարկետների. Ով է ավելի շռայլ հարկեր մուծումՀՀ ֆինանսների նախարարությունն ամեն տարի հրապարակում է 1000 խոշոր հարկատուների ցանկը` դասավորելով դրանց հերթականությունն ըստ մուծած հարկերի ծավալի: 10 փետրվարի 2016 Ցանկը, սակայն, մի առանձնահատկություն ունի. ընկերությունների մուծումների զգալի մաս են անուղղակի հարկերը` ԱԱՀ-ն ու ակցիզը, մաքսատուրքը, տարատեսակ այլ տուրքեր: Դրանք, վերջին հաշվով, իրականում վճարում է գնորդը, քանի որ դրանք ներառվում են ապրանքի վերջնական գնի մեջ: ![]() Ինչն էր «փրկում» Հայաստանի արտահանումը 2015-ինԱզգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015-ի հունվար-դեկտեմբերի ընթացքում ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց հիմնական մասով անկում է գրանցվել: Մասնավորապես, կտրուկ նվազել է ՀՀ ներմուծումը՝ 26,5%-ով: Նման անկման ֆոնին երկրից արտահանման կրճատումը համեմատաբար փոքր է եղել, կազմելով՝ 3,9%: 1 փետրվարի 2016 12 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1 մլրդ 487 մլն: ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $ 3 մլրդ 254 մլն: Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է $1 մլրդ 767 մլն: Ով որքան է վաստակում բենզինի վաճառքից Հայաստանում և ՎրաստանումՆավթի գնանկման պայմաններում թանկ բենզինի թեման հայ սպառողների մշտական դժգոհության պատճառ է դարձել: 28 հունվարի 2016 Հատկապես հաճախ են բենզինի գները համեմատվում հարևան Վրաստանի հետ, որտեղ բենզինը գրեթե մեկ քառորդով էժան է, քան Հայաստանում: Հայաստանի պարտքերը. Ում և ինչքանՀունվարի 18-ին ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը հայտարարել է, որ բյուջետային սահմանափակումների պայմաններում Ռուսաստանը ստիպված կլինի ընթացիկ տարում դադարեցնել նոր վարկերի տրամադրումը այլ երկրների փոխառուներին: 22 հունվարի 2016 ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս հայտարարել է, որ Ռուսաստանի ֆինանսատնտեսական վիճակի վատթարացման պատճառով, հնարավոր է, դադարեցվի նոր վարկերի տրամադրումը, ինչը, սակայն, չի անդրադառնա նախկինում հակտացված խոստացած վարկերը՝ այդ թվում սպառազինության և Մեծամորի ատոմակայանի վերանորոգման համար: Հայաստանի արտահանումը 10 ամսում. Ռուսաստանն «ընկնում է», Իրաքն ու Վրաստանը՝ «աճում»2015-ի հունվար-հոկտեմբերի ընթացքում ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշների հիմնական մասը անկում է գրանցել: Ապրանքաշրջանառությունը 10 ամսում կրճատվել է մոտ $976 մլն-ով՝ 2014-ի նշված ժամանակաշրջանի համեմատ: 18 դեկտեմբերի 2015 ՀՀ տնտեսության ակտիվության 2015-ի հոկտեմբերի ցուցանիշը 2014-ի հոկտեմբերի համեմատ աճել է 2.7%-ով, 2015-ի սեպտեմբերի համեմատ կրճատվել է 13.5%-ով, իսկ 2015-ի հունվար-հոկտեմբերը (աճողական) 2014-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 3.5%: ՌԴ-ն առանց թուրքական մթերքի, կամ ինչ կարող է առաջարկել ՀՀ-նՆոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Դեպքից հետո Ռուսաստանը Թուրքիայի դեմ մի շարք պատժամիջոցներ է սահմանել: Դրանց թվում է մի շարք մթերքների ներմուծման արգելքը: ![]() Այսպիսով, ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Այդ երկրից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ: | Հասարակություն: Evolution-ը Հայաստանում է Սպորտ: Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Մշակույթ: Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ՏՏ ոլորտ: Revolut-ը՝ ՀՀ-ում ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |